Ավետիս Հայրապետի Քալանթար (սեպտեմբերի 13, 1859(1859-09-13)[1], Ներքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 28, 1937(1937-11-28)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), կաթնատնտեսության և անասնաբուծության բնագավառի հայ գիտնական, պրոֆեսոր (1930), ՀԽՍՀ աշխատանքի հերոս (1934

Ավետիս Քալանթար
Ծնվել էսեպտեմբերի 13, 1859(1859-09-13)[1]
Ներքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 28, 1937(1937-11-28)[1] (78 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Բնակության վայր(եր)Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Vologda State Milk Industry Academy?, Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա, Q4191023? և Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1]
Ալմա մատերՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1882)[1]
Գիտական աստիճանպրոֆեսոր[1] (1930)
Պարգևներ

Անասնաբույծ, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ Ալեքսանդր Քալանթարի եղբայրն է։

Կենսագրություն խմբագրել

 
Ավետիս Քալանթարի հուշատախտակը Երևանում

Ավարտել է Մոսկվայի Պետրովյան (այժմ՝ Կ․ Ա․ Տիմիրյազեի անվան) գյուղատնտեսական ակադեմիան (18821911 թվականին Քալանթարը Վոլոգդայում կազմակերպել է կաթնատնտեսության գծով Ռուսաստանում առաջին բարձրագույն գյուղատնտեսական ուսումնական հաստատությունը, իսկ 1920 թվականին Պետրովյան ակադեմիայում՝ կաթնատնտեսության ամբիոն և կաթնափորձարարական լաբորատորիա։ 1930 թվականից Երևանի անասնաբուծ-անասնաբուժական ինստիտուտի կաթնատնտեսության ամբիոնի վարիչն էր։ Գիտական աշխատանքները վերաբերում են կենդանիների կաթի բաղադրության, ցեղերի բարելավման, կաթնատնտեսության կազմակերպման, պանրի պատրաստման (հատկապես ոչխարի կաթից) հարցերին։ Նրա կատարած ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են «Ռուսական անասնապահության ապագան» (1927) աշխատության մեջ։ Պետրովյան ակադեմիայի որոշմամբ՝ 1912 թվականին Քալանթարը պարգևատրվել է ոսկե մեդալով (10 տարին մեկ շնորհվում էր Ռուսաստանի գյուղա տնտեսությանը մատուցած բացառիկ ծա ռայությունների համար)։ Քալանթարի անվամբ են կոչվել Կալուգայի նահանգի Լիխվինյան գյուղատնտեսական դպրոցը, Չուվաշիայի Վառնատյան գյուղատնտեսական տեխնիկումը, անասնաբույծների Դոնի միությունը, Երևանի անասնաբուծ-անասնաբուժական ինստիտուտի կաթնատնտեսության ամբիոնը և Ստեփանավանի անասնաբուծ-անասնաբուժական սովխոզ-տեխնիկումը։ Քալանթարի անվամբ սահմանված են ուսանողական կրթաթոշակներ։

Երկեր խմբագրել

  • Избранные труды, Е., 1959.

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Միքայելյան Ս․ Ա․, Ա․ Հ․ Քալանթարը որպես մանկավարժ, Ե․, 1959։
  • Аветис Айрапетович Калантар, М․, 1959․
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիս Քալանթար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։