Զեբր (հետիոտնային անցում)

Զեբր, ճանապարհային գծանշման տեսակ, որն իրենից ներկայացնում է հետիոտնային անցում։ Որպես կանոն, զեբրի գունավորումը լինում է սպիտակ կամ դեղին գույնի՝ փողոցի ուղղությանը զուգահեռ։

Զեբրի գծանշման տրաֆարետ
Զեբր հետիոտնային անցում
Քարե զեբր Գյումրու պատմական կենտրոնում
Դեղին և նարնջագույն զեբր Շվեյցարիայի Ցուգ քաղաքում
Զեբր Բելգիայում՝ ի պաշտպանություն ԼԳԲՏ համայնքի

Իր անվանումը ստացել է զեբր կենդանուց՝ սև-սպիտակ զոլերի նմանության պատճառով։

Ստեղծման պատմություն խմբագրել

Առաջին «զեբրերը» որպես ճանապարհային անվտանգային հատվածներ, հայտնվել են Միացյալ Թագավորությունում։ 1930-ական թվականների կեսերին հետիոտնային անցումները Միացյալ Թագավորությունում առանձնացվել է մետաղական ձողերով և Բելիշի լապտերներով (անգլ.՝ Belisha beacon

1946 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Անգլիայում ձևավորվեց ճանապարհային անվտանգության խնդիրների հետազոտական լաբորատորիա (անգլ.՝ Road Research Laboratory)։ Լաբորատորիան զբաղվում էր պատահարների տվյալներով, տրանսպորտային հոսքերով, խաչմերուկների կարգավորմամբ, փողոցների լուսավորմամբ և այլն։ Արդյունքում հետազոտողները հանգան այն եզրակացության, որ իրար հաջորդող 2 ֆուտ (0,6 մ) հաստությամբ սև և սպիտակ գույներով զոլերը՝ տարված մայթերի եզրաքարերին զուգահեռ, առավել տեսանելի են։

1951 թվականի հոկտեմբերին չկարգավորվող խաչմերուկներում պարտադիր դարձավ զեբրերի նշագծումը[1]։

Նորամուծությունը շատ արագ տարածվեց ողջ աշխարհում։ 1953 թվականի սեպտեմբերին զեբրը հայտնվեց Գերմանիայում։ ԽՍՀՄ-ում առաջին նմանատիպ գծանշումները հայտնվեցին 1955 թվականին Մոսկվայում՝ Լենինի պողոտայում[2]։

Արվեստում խմբագրել

Բրիտանական «Բիթլզ» խմբի անդամներն իրենց «Abbey Road» ալբոմի շապիկին, որը թողարկվել է 1969 թվականին, նկարվել են զեբրի վրա։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «TRL delivers its vision». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  2. «Первая «зебра» в Москве». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զեբր (հետիոտնային անցում)» հոդվածին։