Փոլ Սթարոք (անգլ.՝ Paul Sturrock, հոկտեմբերի 10, 1956(1956-10-10)[1], Էլոն), շոտլանդացի ֆուտբոլիստ, 1982 և 1986 թվականների աշխարհի առաջնությունների մասնակից։ Հանդես է եկել հարձակվողի դիրքում։

Փոլ Սթարոք
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 10, 1956(1956-10-10)[1] (67 տարեկան)
Ծննդավայր Էլոն
Հասակ 173 սանտիմետր
Դիրք հարձակվող

Կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Փոլ Սթարոկը ֆուտբոլիստի ողջ կարիերան անցկացրել է մեկ ակումբում՝ «Դանդի Յունայթեդում»։ Հարձակվողը թիմում նորամուտը նշել է 1974 թվականի սեպտեմբերի 18-ին ռումինական «Ժիուլ» (Պետրոշաններ) ակումբի դեմ գավաթների Գավաթի խաղում։ Իր առաջին մրցաշրջանում Ջիմ Մաքլեյնի գլխավորությամբ Սթարոքը Շոտլանդիայի առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ։ Հարձակվողն առաջին անգամ աչքի է ընկել «Ռեյնջերսի» հետ խաղում 1975 թվականի ապրիլի 5-ին։

1975/76 մրցաշրջանում Սթարոկը իր նորամուտը նշեց ՈՒԵՖԱ-ի գավաթում, որտեղ անցկացրած 4 խաղերում խփեց 1 գոլ։ Ներքին առաջնությունում «Յունայթեդի» համար մրցաշրջանն անհաջող է դասավորվել. թիմը բարձրագույն դիվիզիոնում պահպանել է տեղը միայն գնդակների տարբերությամբ։

Պրոֆեսիոնալ կարիերայի երրորդ տարում Փոլ Սթարոքը մասնակցել է առաջնության բոլոր 36 հանդիպումներին։ Մրցաշրջանի արդյունքներով հարձակվողը խփել է 15 գնդակ՝ դառնալով «Դանդի Յունայթեդի» լավագույն ռմբարկուն։ Իսկ թիմը կրկին հայտնվել է եվրագավաթների գոտում՝ զբաղեցնելով չորրորդ տեղը։

1979/80 մրցաշրջանում հարձակվողը Շոտլանդիայի առաջնությունում մասնակցել է 33 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։ Հարձակվողն ավելի արդյունավետ է խաղացել լիգայի գավաթում. նա 9 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ, որոնցից մեկը՝ «Աբերդինի» հետ եզրափակչի հաղթական վերախաղարկում։ Մրցաշարի հաջորդ եզրափակչին մասնակցեց նաև Փոլ Սթարոքը և կրկին գոլ խփեց՝ այս անգամ երկու անգամ «Դանդիից» Բոբի Գեդսի դարպասը։ Այդ ժամանակ թիմը պարբերաբար խաղում էր եվրագավաթներում և Սթարոքի գոլերը երբեմն հաղթանակ էին բերում նրա ակումբին։ Այդպես եղավ 1981 թվականի նոյեմբերի 3-ին, երբ հարձակվողի գոլը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ ՈւԵՖԱ-ի գավաթի երկրորդ փուլի պատասխան խաղում դարձավ երրորդը և վճռորոշը երկխաղյա դիմակայությունում[2]։ Շոտլանդացիները 0:2 հաշվով պարտվելուց հետո հաղթեցին 5:0 հաշվով։ 1982 թվականի արդյունքներով ֆուտբոլային լրագրողները հարձակվողին ճանաչեցին Շոտլանդիայի տարվա խաղացող։

1982/83 մրցաշրջանում «Դանդի Յունայթեդը» իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն։ Սթարոքը նպաստեց ընդհանուր հաջողությանը՝ անցկացրած 28 խաղերում խփելով 8 գոլ։ Ազգային առաջնության հաղթանակը «Յունայթեդի» խաղացողներին հնարավորություն տվեց իրենց նորամուտը նշել Չեմպիոնների Գավաթում։ Փոլ Սթարոքը մրցաշարում անցկացրել է 5 հանդիպում, այդ թվում՝ վերջինը «արաբների» համար՝ պատասխան կիսաեզրափակիչը «Ստադիո Օլիմպիկոյում»[3]։ Շոտլանդիայի 1983/84 առաջնությունում Փոլ Սթարոքը մասնակցել է ընդամենը 17 հանդիպման՝ վնասվածքի պատճառով բաց թողնելով մրցաշրջանի մի մասը։ Հաջորդ առաջնության սկզբին հարձակվողն ապաքինվել է և մրցաշրջանի արդյունքներով 30 խաղում խփել է 15 գոլ։ 1984 թվականի նոյեմբերի 17-ին Սթարոքը սահմանեց Շոտլանդիայի առաջնությունների ռեկորդ՝ 1 խաղում խփելով 5 գնդակ («Մորտոնի» դարպասը)։

Սթարոկը «Դանդի Յունայթեդի» կազմում խաղացել է ՈՒԵՖԱ-ի գավաթի 1986/87 եզրափակիչ երկու խաղերում։ Դրանից հետո հարձակվողի կարիերան անկում ապրեց, և հաջորդ երկու մրցաշրջաններում նա 9-ական խաղ անցկացրեց երկրի առաջնությունում։ 1989 թվականի ապրիլի 8-ին «Դանդիի» դեմ դերբիում հարձակվողը խփեց վերջին գոլը, իսկ 5 շաբաթ անց անցկացրեց նաև կարիերայի վերջին հանդիպումը։ Ընդհանուր առմամբ, իր կարիերայի ընթացքում Փոլ Սթարոքը «Դանդի Յունայթեդի» կազմում մասնակցել է 576 հանդիպման տարբեր մրցաշարերում և դարձել 171 գոլի հեղինակ[4]։

Հավաքականում

խմբագրել

1976-1977 թվականներին Փոլ Սթարոքը հանդես է եկել Շոտլանդիայի երիտասարդական հավաքականում։ Առաջին անգամ թիմի կազմում խաղացել է 1977 թվականի հոկտեմբերի 12-ին Չեխոսլովակիայի հասակակիցների հետ ընկերական խաղում։ 1977 թվականի փետրվարի 9-ին հարձակվողը իր առաջին գոլը խփեց երիտասարդական թիմի կազմում (Ուելսի հավաքականի դարպասը)[5]։ Հարձակվողը երիտասարդական հավաքականում անցկացրել է 9 հանդիպում։

Փոխարինման դուրս գալով 1981 թվականի մայիսի 16-ին Ուելսի դեմ խաղում՝ Սթարոքը նորամուտը նշեց Շոտլանդիայի առաջին հավաքականում։ Նույն թվականի նոյեմբերի 16-ին նա խփեց իր առաջին գոլը հավաքականի կազմում (պորտուգալացիների դարպասը)։ 1982 թվականին հարձակվողը հայտնվել է թիմի հայտացուցակում աշխարհի առաջնության համար, սակայն մրցաշարում ոչ մի հանդիպում չի անցկացրել։ 1986 թվականի հունիսի 4-ին Փոլ Սթարոքը, այնուամենայնիվ, իր նորամուտը նշեց աշխարհի առաջնությունում (Դանիայի հետ խմբային փուլի խաղում) և 9 օր անց խաղաց նաև Ուրուգվայի դեմ։ Աշխարհի առաջնության ավարտից հետո հարձակվողը միայն մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել ազգային հավաքականի մարզաշապիկով (1987 թվականի ապրիլի 1-ին Բելգիայի հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում)։ Ընդհանուր առմամբ, նա 20 խաղ է անցկացրել և 3 գոլ խփել հավաքականի կազմում։

Մարզչական

խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Փոլ Սթարոքը մնաց «Դանդի Յունայթեդում»՝ որպես գլխավոր մարզչի օգնական։ 1993 թվականին թիմից Ջիմ Մաքլեյնի հեռանալով՝ Սթարոկը նույնպես հեռացավ թիմից և հաջորդ 5 տարիներին մարզեց «Սենթ Ջոնսթոնը»։ 1998-2000 թվականներին նախկին հարձակվողը եղել է «Դանդի Յունայթեդի» գլխավոր մարզիչը, իսկ հետո կարիերան շարունակել է Անգլիայում՝ չնայած 2000 թվականին նրա մոտ ախտորոշված Պարկինսոնի հիվանդությանը[6]։

Անգլիայում Փոլ Սթարոքը սկսեց աշխատել երկրորդ լիգայի «Պլիմութ Արգայլ» ակումբում և 4 տարվա ընթացքում թիմին դուրս բերեց առաջին լիգա։ 2004 թվականի մարտից մինչև օգոստոս մարզիչը գլխավորել է Պրեմիեր լիգայի «Սաութհեմփթոն» ակումբը, այնուհետև մինչև 2006 թվականը աշխատել է «Շեֆիլդ Ուենսդեյում»՝ հասցնելով թիմին Առաջին լիգայից դուրս բերել Չեմպիոնշիփ։

2006-ին Սթարոկը կրկին մտավ երկրորդ լիգայի թիմ («Սուինդոն Թաուն») և կրկին կարողացավ նրա հետ հասնել դասի առաջխաղացման։ 2007-2009 թվականներին մարզիչը կրկին աշխատել է «Պլիմութ Արգայլ» ակումբում, որն այդ ժամանակ չեմպիոնշիփ էր անցել։ 2010/11 մրցաշրջանից մինչև 2013 թվականի մարտը շոտլանդացին կրկին մարզել է երկրորդ լիգայի թիմը, այս անգամ՝ «Սաութենդ Յունայթեդը»։

Վիճակագրություն

խմբագրել

Ընդհանուր՝ 20 հանդիպում, 3 գոլ, 9 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 8 պարտություն:

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

խմբագրել
  • Շոտլանդիայի չեմպիոն (1)՝ 1982/83
  • Շոտլանդիայի գավաթի եզրափակչի մասնակից (4)՝ 1980/81, 1984/85, 1986/87, 1987/88
  • Շոտլանդական լիգայի գավաթակիր (2)՝ 1979/80, 1980/81
  • Շոտլանդական լիգայի գավաթի եզրափակչի մասնակից (2)՝ 1981/82, 1984/85
  • ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչի մասնակից (1)՝ 1986/87

Անձնական

խմբագրել
  • Շոտլանդիայի Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի վարկածով տարվա ֆուտբոլիստ (1)՝ 1982

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Официальный сайт УЕФА» (անգլերեն) — Статистика матча. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 25-ին.
  3. «Официальный сайт УЕФА» (անգլերեն) — «Рома» — «Данди Юнайтед» 3:0. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 25-ին.
  4. «Официальный сайт «Данди Юнайтед»» (անգլերեն) — Биография футболиста (лист 3). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. «Официальный сайт «Данди Юнайтед»» (անգլերեն) — Биография футболиста (лист 1). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. ««[[The Telegraph]]»» (անգլերեն) — Новость от 28.07.2008. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել