Ջեյք Փոլ (անգլ.՝ Jake Joseph Paul, հունվարի 17, 1997(1997-01-17)[1], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[1][2])[4], ամերիկացի դերասան ու տեսաբլոգեր։ Առաջին հայտնիությունը ձեռք է բերել ներկայումս ոչ ակտիվ Vine տեսահարթակում։

Ջեյք Փոլ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 17, 1997(1997-01-17)[1] (27 տարեկան)
ԾննդավայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[1][2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
ԿրթությունWestlake High School?
Մասնագիտությունյություբեր, մոդել, կատակերգու, մանկական դերասան, ինտերնետային հայտնիություն, վիդեո բլոգեր, դերասան, երաժիշտ, հեռուստատեսային դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և բռնցքամարտիկ
Ծնողներհայր՝ Greg Paul?[3]
Պարգևներ և
մրցանակներ
Diamond Play Button Gold Play Button և Silver Play Button
Կայքjakepaul.com
 Jake Paul Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Ջեյք Փոլը ծնվել է 1997 թվականի հունվարի 17-ին Քլիվլենդում[5]։ Մեծացել է Ուեսթլեյքում՝ Օհայո նահանգում։

Հայրը՝ Փոլ Գրեգը ռիելթոր է, մայրը՝ Պեմ Ստեփնիկը (ծննդյամբ Մերեդիտ), դիպլոմավորված բուժքույր[6], եղբայրը՝ Լոգան Փոլը, տեսաբոգեր։

Կարիերա խմբագրել

Ջեյքը իր առաջին տեսահոլովակը տեղադրել է Vine տեսահարթակում 2013 թվականի սեպտեմբերին։ Այստեղ նա ձեռք է բերել իր առաջին ճանաչումը։ Մինչև ծառայության փակումը ունեցել է 5,3 միլիոն հետևորդ և 2 միլիարդ դիտում[7]։

2015 թվականին հայտնի է դարձել, որ նա նկարահանվելու է Disney Channel-ի նոր կատակերգական «Փեյջն ու Ֆրենկին» սերիալում՝ Դիրքի դերում[8]։

2017 թվականի հունվարի 5-ին Ջեյքը հրավիրվել է Սպիտակ տուն սոցիալական մեդիային նվիրված միջոցառմանը, որի ավարտից հետո թաքնվել է լոգարանում և ավելի ուշ աննկատ փախել այնտեղից[9]։

2017 թվականի հունվարի 17-ին Փոլը գործարկել է Team 10 կրեատիվ գործակալությունը՝ 1 մլն դոլար ֆինանսավորմամբ[10]։ Նրա ներդրողները են դարձել Danhua Capital-ը, Horizons Alpha-ն, Vayner Capital-ը, Sound Ventures & A-Grade Investments-ը, և Adam Zeplain[11]։

2017 թվականի մայիսի 30-ին Team 10-ի հետ համատեղ թողարկել Է «it' s Everyday Bro» երգը և երաժշտական տեսահոլովակը։ Առաջին ամսվա ընթացքում տեսահոլովակը ՅուԹյուբում հավաքել է ավելի քան 70 միլիոն դիտում և եղել է աշխարհի չորս ամենից չհավանված տեսանյութերից մեկը։ 2017 թվականի հունիսի 24-ին երգը զբաղեցրել է ԱՄՆ-ում ամենահայտնի հարյուր երգերի Billboard Hot 100 հիթ-շքերթի 94-րդ հորիզոնականը[12]։

ՅուԹյուբի ամենաբարձր վարձատրվող տեսաբլոգերների 2018 թվականի վարկանիշում, որը կազմել Է Ֆորբս ամսագիրը, Ջեյք Փոլը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ առաջատարությունը զիջելով յոթամյա տղային՝ Ryan ToysReview հեռուստաալիքի առաջատար Ryan ToysReview-ին։ Ամսագրի վարկածով՝ տեսաբլոգի եկամուտը, որը վարում է Ջեք Փոլը, 2018 թվականին գերազանցել է 21 միլիոն դոլարը[13]։

Կոնֆլիկտներ խմբագրել

Disney ալիքից հեռանալը խմբագրել

2017 թվականի հուլիսի 22-ին «Փեյջն ու Ֆրենկին» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ Disney Channel-ը հայտարարել է, որ Փոլն այլևս չի նկարահանվելու սերիալում.

«Մենք Ջեյքի հետ համատեղ որոշում ենք կայացրել, որ նա կթողնի իր դերը «Փեյջն ու Ֆրենկին» սերիալում։ Պրոդյուսերների, դերասանների և թիմի անունից մենք կցանկանայինք շնորհակալություն հայտնել նրան վերջին 18 ամսվա ընթացքում սերիալում լավ աշխատանքի համար, ինչպես նաև մաղթել հաջողություն»։

«Փեյջն ու Ֆրենկին» սերիալի Դյորկի դերից հեռանալուն հետևել է KTLA հեռուստաալիքի լրատվական ռեպորտաժը Փոլի հարևանների հրապարակային դժգոհությունների մասին՝ կապված փրանկների և երեկույթների աղմուկի, ինչպես նաև Ջեյքի տան մոտակայքում հավաքված բազմաթիվ երկրպագուների պատճառով հրդեհի առաջացման հավանականության հետ[15][16][17]։ Ավելի ուշ դրա մասին Ջեյքը գրել է իր Թվիթթերի էջում։ Նա հաստատել է այդ լուրը և հետևորդներին հավաստիացրել, որ շուտով կզբաղվի իր յություբյան ալիքով, ինչպես նաև նոր դերասանական դերեր փնտրելով։

Ավելի ուշ նա հարցազրույց է տվել The Hollywood Reporter-ին, որտեղ պատմել է, որ իրականում իր դերից վռնդվել է Disney հեռուստաալիքի աշխատակիցների պնդմամբ։ Նրանք փորձել են արագացնել գործընթացը՝ KTLA հեռուստաալիքի՝ պատիվն արատավորող լրատվական ռեպորտաժով[18]։

Խռովություններ Բևերլի Գրոուվում խմբագրել

2017 թվականի հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ Ջեյքի՝ Բևերլի Գրոուվի (Լոս Անջելես) հարևանները հավաքվել են քաղաքային խորհրդի անդամների և ոստիկանության հետ՝ քննարկելու նրա դեմ հրապարակային հայց ներկայացնելու հարցը[19]։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա հրապարակային է դարձրել իր բնակության հասցեն, ինչի պատճառով երկրպագուների բազմությունը եկել է իր տուն և մեծ աղմուկ է բարձրացրել, ինչը զայրացրել է իր հարևաններին[20][21][22][23]։

2018 թվականի ապրիլի 24-ին Cobra Acquisitions-ը (առանձնատունը, որտեղ ապրել է Ջեյքը) 2,5 մլն դոլարի հայց է ներկայացրել նրա դեմ[24]։

Բռնցքամարտի մենամարտեր խմբագրել

2020 թվականին Ջեյք Փոլը սկսել է մենամարտեր անցկացնել բռնցքամարտի կանոններով՝ իր եղբայր Լոգանից հետո։ Տեսաբլոգեր Ալի Էսոն Գիբի դեմ իր առաջին մենամարտում Փոլը նոկաուտով կարողացել է հաղթել մրցակցին։ Երկրորդ մենամարտում նա կարողացել է հաղթել բասկետբոլիստ Նեյթ Ռոբինսոնին։ Այդ մենամարտերից հետո Փոլը սկսել է բարձրացնել ընդդիմության մակարդակը։ 2021 թվականի ապրիլի 17-ին Փոլի մրցակիցն է դարձել Bellator-ի նախկին չեմպիոն Բեն Ասքրենը, որը պարտվել է UFC-ի վերջին 2 մենամարտերը՝ դրանով ավարտելով MMA-ի մարտիկի կարիերան, և որի բազան ազատ պայքարն էր։ Այս մենամարտում Ջեյք Փոլը հաղթել է նոկաուտով առաջին ռաունդում։ 2021 թվականի օգոստոսի 29-ին Ջեյք Փոլը մրցել է UFC-ի նախկին 39-ամյա չեմպիոն Թայրոն Վուդլիի հետ, որը պարտվել է UFC-ում իր վերջին 4 մենամարտերը։ Այս մենամարտը ամենադժվարն էր Փոլի համար. Վուդլին չորրորդ ռաունդում լրջորեն ցնցել է Ջեյքին, սակայն միավորներով Փոլը վերցրել է պայքարը առանձին մրցավարական որոշմամբ՝ իր վիճակագրությունը հասցնելով 4-0-ի[25][26]։

Անձնական կյանք խմբագրել

2017 թվականի հուլիսին Ջեյքը և ընկերները Լոս Անջելեսի Բևերլի Գրոուվում վարձել են առանձնատուն ամսական 17 հազար դոլարով[27][28]։

2017 թվականի նոյեմբերին Ջեյքը նոր տուն է գնել Կալաբասասում (Կալիֆորնիա)[29]։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսային դերեր խմբագրել

Տարի Անվանում Դեր
2016 «Փեյջն ու Ֆրենկին» Դիրք(անգլ.՝ Dirk)
«The Monroes» Քոնրադ(անգլ.՝ Conrad)
«Walk the Prank» ինքն իր դերում
2017 «The Price is Right»

Դերեր ֆիլմերում խմբագրել

Տարի Անվանում Դեր
2016 «Պարային ճամբար» Լենս (անգլ.՝ Lance)
«Mono» Դուգան(անգլ.՝ Dugan)
«Airplane Mode» ինքն իր դերում

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • Litmas (with Team 10) (2017)[30]

Սինգլներ խմբագրել

Տարի Անվանում Գագաթը չարթերում
US[31] CAN[32]
2015 «Shakey» Գրեգ Սիպեսի հետ համատեղ[33]
2017 «It’s Everyday Bro» Team 10 մասնկացությամբ 91 56
«Ohio Fried Chicken»[34] Chance Sutton-ի և Էնտոնի Թրուժիլոյի մասնակցությամբ
«Jerika» Էրիկա Կոստելի հետ համատեղ և Uncle Kade-ի մասնակցությամբ 86 76
«That Ain’t on the News»[35]

«» նշանակում է սինգլ, որը չի ցուցադրվել կամ չի թողարկվել

Մրցանակներ խմբագրել

Տարի Առաջադրված աշխատանք Մրցանակ Անվանակարգ Արդյունք Աղբյուր
2014 JakePaul (Vine) «6th Annual Shorty Awards» Vineographer Award Առաջադրված [36]
Comedian Award Առաջադրված
2017 «Radio Disney Music Awards» Social Media Star Հաղթանակ [37]
JakePaulProductions (ՅուԹյուբ) «Teen Choice Awards» Choice Music Web Star Հաղթանակ [38]
Choice Youtuber Հաղթանակ

Հրատարակություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.youtube.com/watch?v=whOlQ9Z4Iz4
  2. 2,0 2,1 2,2 http://www.cleveland.com/tv-blog/index.ssf/2016/06/cleveland_native_jake_paul_jumps_from_social_media_stardom_to_bizaardvark.html
  3. 3,0 3,1 https://www.famousbirthdays.com/people/greg-paul.html
  4. Draw My Life – Jake Paul. 2016 թ․ դեկտեմբերի 31. Event occurs at 0:46. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին. «My parents made it roughly in 1996. Nine months later I was born on January 17, 1997, in Cleveland, Ohio. My parents named me Jake Joseph Paul, and I was a savage from day one.»
  5. Dawidziak, Mark (2016 թ․ հունիսի 18). «Cleveland native Jake Paul jumps from social media stardom to Disney Channel's 'Bizaardvark'». The Plain Dealer. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  6. Gomez, Patrick (2016 թ․ դեկտեմբերի 20). «Jake Paul on His Social Media Fame: 'Within 6 Months We Were Making More Money Than Our Parents'». People. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  7. Shamsian, Jacob (2017 թ․ հուլիսի 20). «6 things to know about Jake Paul – the viral video star who's at war with his neighbors». Insider. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  8. Kowalski, Kristine Hope (2016 թ․ մարտի 9). «Jake Paul joins Bizaardvark». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 3-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  9. Murphy, M. (2017 թ․ հունվարի 11). «YouTuber Jake Paul had a sleepover in the White House after sneaking past guards». The Sun. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  10. Shieber, Jonathan (2017 թ․ հունվարի 17). «Social media star Jake Paul raises $1 million to become a social media mogul». TechCrunch. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  11. Takahashi, Dean (2017 թ․ հունվարի 17). «19-year-old raises $1 million for TeamDom to monetize influencers». VentureBeat. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  12. «The Hot 100». Billboard. 2017 թ․ հունիսի 24. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  13. Robehmed, Natalie. «Highest-Paid YouTube Stars 2018: Markiplier, Jake Paul, PewDiePie And More». Forbes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  14. Knapp, JD (2017 թ․ հուլիսի 23). «Jake Paul Exits Disney Channel's 'Bizaardvark' Mid-Season». Variety. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  15. Wood, Lucy (July 24, 2017). «YouTuber Jake Paul axed by Disney after bragging about turning his neighbourhood into a 'war zone'». Metro.
  16. Malone Kircher, Madison (July 24, 2017). «Disney Drops YouTuber Jake Paul Amid Neighborhood-Terrorizing Drama». Select All.
  17. Bradley, Laura (July 25, 2017). «Why Disney Just Severed Ties with a Famously Obnoxious YouTuber». Vanity Fair.
  18. Abramovitch, Seth (2017 թ․ օգոստոսի 24). «YouTube Star Jake Paul on Getting Fired by Disney, Feuding With Neighbors: "I Feel Like a Zoo Animal"». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  19. Lorenz, Taylor. «Social media star Jake Paul accused of turning LA neighborhood into a 'living hell' and 'war zone'». Mic. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  20. Barragan, Bianca; Chandler, Jerry (July 24, 2017). «Social media ‘star’ Jake Paul renting $17K/month McMansion and driving neighbors mad». Curbed.
  21. Wolfe, Chris (July 17, 2017). «In Beverly Grove, Social Media Star Jake Paul’s Antics Stir Up The Neighborhood». KTLA 5 (Los Angeles).
  22. Bromwich, Jonah Engel (2017 թ․ հուլիսի 21). «Jake Paul, a Reality Villain for the YouTube Generation». The New York Times.
  23. «Jake Paul Could Be Facing a Class Action Lawsuit In His Future». Express Newsline. 2017 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  24. «Jake Paul Hit With $2.5 Million Lawsuit From Former Landlord For Trashing Rental Home - Tubefilter». Tubefilter (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 24. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  25. «Блогер нокаутировал когда-то непобедимого бойца ММА. Это было легко». sport-express.ru (ռուսերեն). 2021 թ․ ապրիլի 18. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
  26. Иван Орехов (20210830T0920). «Сколько можно позорить ММА? Экс-чемпион UFC бесславно проиграл блогеру Полу». РИА Новости Спорт (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
  27. «In Beverly Grove, Social Media Star Jake Paul's Antics Stir Up The Neighborhood». KTLA (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 18. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  28. «Social media 'star' Jake Paul renting $17K/month McMansion and driving neighbors mad». Curbed LA. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  29. Jack Flemming. «YouTube star Jake Paul finds a new place to party in Calabasas». latimes.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  30. Atkinson, Katie. «Jake Paul Wishes His Fans a Merry 'Litmas' With New Holiday EP». Billboard. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  31. «Jake Paul – Chart history (Billboard Hot 100)». Billboard. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  32. «Jake Paul – Chart history (Canadian Hot 100)». Billboard. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  33. «Shakey – Single by Jake Paul on Apple Music». iTunes Store (US). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  34. «Ohio Fried Chicken (feat. Chance Sutton & Anthony Trujillo) – Single by Jake Paul on Apple Music». iTunes Store (US). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  35. «That Ain't On the News – Single by Jake Paul on Apple Music». iTunes Store (US). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  36. FROM THE 6TH ANNUAL SHORTY AWARDS, JAKE PAUL. Finalist in COMEDIAN, VINEOGRAPHER. shortyawards.com. Retrieved 2017-11-07.
  37. Radio Disney Music Awards 2017 Winners: The Complete List. ENews. Published on 2017-04-30. Retrieved 2017-11-07.
  38. Logan And Jake Paul Took Home 2 Teen Choice Awards Apiece Last Night. www.tubefilter.com. Published on 2017-08-14. Retrieved 2017-10-19.
  39. «You Gotta Want It Hardcover – October 11, 2016». Amazon.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.