Փոլ Նիքլեն
Փոլ Նիքլեն (անգլ.՝ Paul Nicklen, հուլիսի 21, 1968, Թիսդեյլ, Սասկաչևան, Կանադա), կանադացի կենսաբան, լուսանկարիչ։
Փոլ Նիքլեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 21, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Թիսդեյլ, Սասկաչևան, Կանադա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիկտորիայի համալսարան |
Մասնագիտություն | լուսանկարիչ, ֆոտոլրագրող և կոնսերվացիոնիստ |
Աշխատատու | Ազգային աշխարհագրական կազմակերպություն |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՓոլ Նիքլեն ծնվել է Սասկաչևան նահանգի Թիսգեյլ կենտրոնում, մեծացել է Կանադական Արկտիկական կղզեխմբի Բաֆինի երկրի ինուիտների համայնքում։ 1990 թվականին ավարտել է Բրիտանական Կոլումբիայի Վիկտորիա համալսարանի ծովային կենսաբանության ֆակուլտետը, այնուհետև աշխատանքի է անցել Վերականգնողական ռեսուրսների Կանադայի վարչությունում՝ որպես Հյուսիսարևմտյան տարածքներում վայրի բնության կենսաբան։ Մինչև 1995 թվականին ֆոտոլրագրող դառնալը, որպես կենսաբան ուսումնասիրել է այնպիսի տեսակներ, ինչպիսիք են լուսանը, գրիզլիները, բիզոնը, կարիբուն, սպիտակ արջերը։
1995 թվականից Նիքլենն աշխատում է որպես ֆոտոլրագրող՝ մասնագիտացած Արկտիկայում և Անտարկտիդայում՝ աշխատանքում շեշտադրելով վայրի բնությունն ու կլիմայի փոփոխությունը։ Լագունա Բիչում հանդես է եկել որպես TED բանախոս։
Նիքլենն աշխատում է National Geographic ամսագրում որպես ֆոտոլրագրող[1]։ International League of Conservation Photographers (Լուսանկարիչների պահպանման միջազգային լիգա) անդամ է[2]։ Նրա ամենամեծ ցուցահանդեսներից է Լոս Անջելեսում կազմակերպված «Extreme Exposure at the Annenberg Space for Photography» ցուցադրությունը[3]։
2011 թվականին Նիքլենը հանդես է եկել որպես TED բանախոս` ներկայացնելով "Tales of Ice-Bound Wonderlands" (Սառցապատ հրաշալիքների երկրի հեքիաթները)[4]` ներկայացնելով ծովային սառույցի անհետացումը՝ որպես կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման հետևանք։
Նիքլենը հանդիսանում է SeaLegacy կայքի հիմնադիրը։
Թերթերի հոդվածներ
խմբագրել- National Geographic South Georgia (դեկտեմբեր, 2009)[5]
- National Geographic Svalbard (ապրիլ, 2009)[6]
- National Geographic Sailfish (սեպտեմբեր, 2008)[7]
- National Geographic Hunting Narwhals (օգոստոս, 2007)[8]
- National Geographic Vanishing Sea Ice (հունիս, 2007)[9]
- National Geographic Leopard Seals (նոյեմբեր, 2006)[10]
- National Geographic Where Currents Collide (օգոստոս, 2006)[11]
Գրքեր
խմբագրել- Seasons of the Arctic (Արկտիկայի եղանակները) - 2000, Sierra Club Books, San Francisco
- Polar Obsession (Բևեռային մոլեգնություն) - 2009, National Geographic Society
- Bear-Spirit of the Wild (Վայրի ուժ) - 2013, National Geographic Society
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Photographer Paul Nicklen Biography - National Geographic». Photography.nationalgeographic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Paul Nicklen». iLCP. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
- ↑ TED2011. «talk». Ted.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «South Georgia — National Geographic Magazine». Ngm.nationalgeographic.com. 2012 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Svalbard — National Geographic Magazine». Ngm.nationalgeographic.com. 2012 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Sailfish - National Geographic Magazine». Ngm.nationalgeographic.com. 2012 թ․ մայիսի 15. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Hunting Narwhals - National Geographic Magazine». Ngm.nationalgeographic.com. 2012 թ․ մայիսի 15. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Vanishing Sea Ice - National Geographic Magazine». Ngm.nationalgeographic.com. 2012 թ․ մայիսի 15. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Leopard Seals - National Geographic Magazine». Ngm.nationalgeographic.com. 2012 թ․ մայիսի 15. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Where Currents Collide - National Geographic Magazine». Ngm.nationalgeographic.com. 2012 թ․ մայիսի 15. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Photographer's website
- ILCP website Արխիվացված 2011-07-25 Wayback Machine
- Փոլ Նիքլեն որպես TED բանախոս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Նիքլեն» հոդվածին։ |