Փոլ Դուգլաս
Փոլ Հովարդ Դուգլաս (անգլ.՝ Paul Howard Douglas, մարտի 26, 1892[1][2][3][…], Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 24, 1976[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Քոբ-Դուգլասի արտադրական ֆունկցիայի հեղինակներից մեկը։ 1949-1967 թվականներին Դեմոկրատական կուսակցությունից եղել է Իլինոյս նահանգից ԱՄՆ սենատորը։
Կենսագրություն Խմբագրել
Փոլը ծնվել է 1892 թվականի մարտի 26-ին, սովորել է Նյուպորտ քաղաքի պետական դպրոցում, 1913 թվականին ավարտել է Բոուդին քոլեջը՝ ստանալով բակալավրի աստիճան։ 1915 թվականին ստացել է մագիստրոսի, իսկ 1921-ին՝ Կոլումբիայի համալսարանում տնտեսագիտության դոկտորի աստիճան։ 1915-1916 թվականներին սովորել է Հարվարդի համալսարանում[8]։
1916-1917 թվականներին աշխատել է Իլինոյսի համալսարանում և 1917-1918 թվականներին` Ռիդ քոլեջում, այնուհետև 1918-1919 թվականներին աշխատել է ԱՄՆ առևտրաարդյունաբերական պալատի վարչությունում, իսկ 1919-1920 թվականներին դասավանդել է Վաշինգտոնի համալսարանում։ 1920-1949 թվականներին եղել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, 1939-1942 թվականներին՝ Չիկագոյի քաղաքային խորհրդի ավագ, անհաջող առաջադրված Սենատի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից[8]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 1942-1945 թվականներին 50 տարեկան հասակում կամավոր միացել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուս, թեև դավանանքով պատկանել է պացիֆիզմով աչքի ընկնող քվակերներին։ Մասնակցել է մարտական գործողությունների, վիրավորվել է, պարգևատրվել է բրոնզե աստղ և երկու Մանուշակագույն սիրտ մեդալներով, հասել է փոխգնդապետի պաշտոնի1916-1917 թվականներին աշխատել է Իլինոյսի համալսարանում և 1917-1918 թվականներին` Ռիդ քոլեջում, այնուհետև 1918-1919 թվականներին աշխատել է ԱՄՆ առևտրաարդյունաբերական պալատի վարչությունում, իսկ 1919-1920 թվականներին դասավանդել է Վաշինգտոնի համալսարանում։ 1920-1949 թվականներին եղել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, 1939-1942 թվականներին՝ Չիկագոյի քաղաքային խորհրդի ավագ, անհաջող առաջադրված Սենատի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից[8]։
Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ է ընտրվել 1947 թվականին։ 1948 թվականին հաղթել է ԱՄՆ Սենատի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից, վերընտրվել է 1954 և 1960 թվականներին, պարտվել է 1966 թվականի ընտրություններում[8]։
Չիկագոյի Հայդ Պարկ արվեստի կենտրոնի հիմնադիրներից մեկն է։
Ընտանիք Խմբագրել
1915 թվականին ամուսնացել է Կոլումբիայի համալսարանի փիլիսոփայության դոկտոր Դորոթի Վոլֆի հետ, այդ ամուսնությունից ունեցել է 4 երեխա։ Դուգլասի երկրորդ ամուսնությունը եղել է 1931 թվականին Էմիլի Թաֆտի (1899-1994)՝ ԱՄՆ-ի նախագահ զարմիկ Ուիլյամ Թաֆտի (1909-1913)՝ ֆեմինիստուհու և 1945-1947 թվականների Իլինոյս նահանգի դեմոկրատ կոնգրեսականի հետ։ Փոլ Դուգլասի և Էմիլիի դուստրը Ջեյն Թաֆտ Դուգլասն է։
Հիմնական աշխատություններ Խմբագրել
- Дуглас П.Х. Существуют ли законы производства?//Вехи экономической мысли. Т.3 Рынки факторов производства/Под ред. В.М.Гальперина. — СПб: Экономическая школа. 2000, с.26-58 — ISBN 5-900428-50-8
- Cobb C. W., Douglas P.H. A Theory of Production// American Economic Review, 1928, vol. 18, № 1, pp. 139–165
- Douglas P.H. Real Wages in the United States, 1930
- Douglas P.H. The Theory of Wages, 1934
- Douglas P.H. Economy in the National Government, 1952.
- Douglas P.H. Comments on the Cobb-Douglas Production Function//The Theory and Empirical Analysis of Production/edr. M.Brown — 1967, pp. 15–22
Գրականություն Խմբագրել
- Блауг М. Дуглас, Пол Х. // 100 великих экономистов после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one hundred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 102-105. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1500 экз. — ISBN 978-5-903816-03-3
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Schapsmeier E. L. Douglas, Paul Howard (26 March 1892–24 September 1976), economist, educator, and U.S. senator // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.0700081
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 https://www.gf.org/fellows/all-fellows/paul-howard-douglas/
- ↑ 5,0 5,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=D000456
- ↑ 7,0 7,1 7,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Biographical Directory of the United States Congress Douglas, Paul Howard, (1892 - 1976).