Փոլ Ադելշթեյն

ամերիկացի դերասան

Փոլ Ադելշթեյն (անգլ.՝ Paul Adelstein, ապրիլի 29, 1969(1969-04-29), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որն առավել հայտնի է «Փախուստ բանտից» և «Մասնավոր պրակտիկա» սերիալներում կատարած դերերով։

Փոլ Ադելշթեյն
անգլ.՝ Paul Adelstein
Ծնվել էապրիլի 29, 1969(1969-04-29) (54 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունԲոլդուն քոլեջ և Francis W. Parker School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, սցենարիստ, կինոռեժիսոր և թատրոնի դերասան
Ամուսին(ներ)Լայզա Վայլ

Կյանք և կարիերա խմբագրել

Ադելշթեյնը ծնվել է Չիկագոյում՝ ռեֆորմիստական հրեաների ընտանիքում[1]։ Անգլերեն լեզվի գիտական աստիճանով ավարտել է Բոուդոնի քոլեջը։ Իր կարիերան սկսել է թատրոնում։ Նրա կինոառաջնաելույթը կայացել է 1990 թվականին՝ խաղալով «The Grifters» դրամայում, որից հետո նկարահանվել է «Շտապ օգնություն», «Անհետ» և «Կլինիկա» հեռուստասերիալներում։ Նրա մասնակցությամբ առավել նշանավոր ֆիլմերը «Ցանկություններով կուրացածը» (2000), «Անտանելի դաժանություն» (2003), «Գեյշայի հուշերը» (2005) և «Եղիր զիլ» (2005) ֆիլմերն են։

Ադելշթեյնն առավել հայտնի է «Փախուստ բանտից» հեռուստասերիալում կատարած Փոլ Քելերմանի դերով, որը հեռարձակվել է 2005-2009 թվականներին։ Հատկանշական է այն փաստը, որ ի սկզբանե նա փորձել է Լինքոլն Բարոուզի դերը։ 2007-2013 թվականներին նկարահանվել է Շոնդա Ռայմսի «Մասնավոր պրակտիկա» սերիալում։ Այնուհետև Ռայմսը նրան վերցրել է իր «Սկանդալ» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում նկարահանվելու համար[2]։

Բացի այդ, լինելով երգիչ, կոմպոզիտոր և կիթառիստ, Ադելշթեյնը միշտ նվագել է խմբերում, իսկ ներկայումս նվագում է Doris խմբում, որը ձայնագրել է կոմպակտ սկավառակ և թողարկել Լոս Անջելեսում[3]։

2006-2016 թվականներին Ադելշթեյնը ամուսնացած է եղել դերասանուհի Լայզա Վայլի հետ։ Զույգն ունի դուստր[4]։

Մասնակի ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 ֆ The Grifters The Grifters նավաստի
1999 ս Շտապ օգնություն ER Հենք Լոման
2000 ֆ Ցանկություններով կուրացածը Bedazzled Բոբ, Ռոբերտո, լողափնայ ատլետ, Բոբ Բոբ
2003 ս Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Սթիվեն Քելերման
2003 ֆ Անտանելի դաժանություն Intolerable Cruelty Ռիգլի
2003 ս Անհետ Without a Trace Դեյվ
2005 ֆ Գեյշայի հուշերը Memoirs of a Geisha լեյտենանտ Հաթչինս
2005-2009 ս Փախուստ բանտից Prison Break Փոլ Քելերման
2006 ս Կլինիկա Scrubs բժիշկ Սթոուն
2007-2013 ս Մասնավոր պրակտիկա Private Practice Կուպեր Ֆրիդման
2013-2014 ս Սկանդալ Scandal Լեո Բերգեն
2014 ֆ Սկզբում Return to Zero Ահարոն Ռոյալ
2017 ս Փախուստ բանտից։ Շարունակություն Prison Break: Sequel Փոլ Քելերման
2013 ս Բրուքլին 9-9 Brooklyn Nine-Nine Շեյմըս Մրֆի
2016 ս Հնարավորություն Chance Ռեյմոնդ Բլեքսթոուն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Miller, Gerri. «Fall Tv Preview: Paul Adelstein». American Jewish Life Magazine. September/October 2007. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  2. Sandra Gonzalez (9 сентября 2013). «'Scandal' books 'Private Practice' alum Paul Adelstein». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. «American Jewish Life Magazine». web.archive.org. 2011 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. «Dr. Cooper Freedman Would Breastfeed if He Could» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Ադելշթեյն» հոդվածին։