Փոլա Փրենթիս

ամերիկացի դերասանուհի

Փոլա Փրենթիս Բենջամին (անգլ.՝ Paula Prentiss Benjamin, մարտի 4, 1938(1938-03-04)[1][2], Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Փոլա Փրենթիս
Ծնվել էմարտի 4, 1938(1938-03-04)[1][2] (86 տարեկան)
ԾննդավայրՍան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց և Lamar High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի
Ամուսին(ներ)Ռիչարդ Բենջամին
Երեխա(ներ)Prentiss Benjamin?

Վաղ տարիներ խմբագրել

Փոլա Ռագուզան ծնվել է Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում։ Նա ունեցել է կրտսեր քույր (1939-2010), որ նույնպես դերասանուհի էր։ Նա կրթություն է ստացել Հյուսիսարևմտյան համալսարանում, որտեղ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Ռիչարդ Բենջամինին։ Նույն ժամանակաշրջանում նա ստորագրել է պայմանագիր «Մետրո-Գոլդուին-Մայեր» ստուդիայի հետ կինոֆիլմերում նկարահանվելու համար[3]։

Կարիերա խմբագրել

Փրենթիսը որպես կատակերգական դերասանուհի հաջողությունների է հասել 1960-ական թվականների սկզբների «Այնտեղ, որտեղ երեխաներն են», «Մեղրամսի ավտոմեքենան», «Ամուրին դրախտում» և «Հորիզոնական լեյտենանտ» ֆիլմերում խաղացած դերերով։ Որից հետո նրա կարիերան վերել է ապրել և հոլիվուդյան խոշոր ստուդիաները առաջարկել են նրան նկարահանվել իրենց ֆիլմերում։ Նա Ռոք Հադսոնի հետ 1964 թվականին նկարահանվել է «Տղամարդկանց սիրելի սպորտը» ֆիլմում, իսկ հետո այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Հենրի Օրիենտի աշխարհը», «Ի՞նչ նոր բան կա, կատվիկ», «Հնարք-22», «Ապրողներից վերջինը», «Վտանգի մեջ», «Փոխադրում», «Դավադրություն «Պարալաքս»»։

Փրենթիսը խաղացել է «Նա և նա» (1967-1968) կատակերգական սերիալի գլխավոր դերում։ Չնայած շոուն բարձր վարկանիշներ չի ունեցել, սակայն սիրված է եղել քննադատների կողմից, իսկ դերասանուհին 1968 թվականին առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ կատակերգական հեռուստասերիալում կնոջ լավագույն դերի համար։ Սերիալի փակումից հետո նա վերադարձել է կինո։ Խաղացել է «Ստեպֆորդի կանայք» ֆիլմի գլխավոր դերերից մեկը։

1980-ական թվականներից սկսած Փրենթիսը հեռացել է էկրաններից՝ հաջորդ տարիների ընթացքում հայտնվելով միայն էպիզոդիկ դերերով[4]։ 2016 թվականին նա «Ես հրաշք եմ, որ ապրում է այս տանը» սարսափ ֆիլմում կատարել է գլխավոր դեր, որտեղ նա նկարահանվել է ընտանիքի ընկեր Օզ Փերքինսի խնդրանքով[5]։

Անձնական կյանք խմբագրել

1961 թվականից Փրենթիսը ամուսնացած է դերասան Ռիչարդ Բենջամինի հետ[6]։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ որդին Ռոսսը և դուստրը՝ Փրենթիսը։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություններ
1960 Այնտեղ, որտեղ երեխաներն են Where the Boys Are Տագլ Կարպենտեր Անվանակարգ — «Լորել» մրցանակ կնոջ լավագույն կատակերգական դերի համար
1961 Մեղրամսի ավտոմեքենան The Honeymoon Machine Պեմ Դանստան
1961 Ամուրին դրախտում Bachelor in Paradise Լինդա Դիլավեյն
1962 Հորիզոնական լեյտենանտ The Horizontal Lieutenant լեյտենանտ Մոլի Բլյու
1963 Հետևելով տղաներին Follow the Boys Թոնի Դենամ
1964 Տղամարդկանց սիրելի սպորտը Man's Favorite Sport? Էբիգել Փեյջ
1964 Հենրի Օրիետի աշխարհը The World of Henry Orient Ստելլա Դանվորտի
1964 Սիրո որոնումներում Looking for Love Փոլա Փրենթիս
1965 Հարմի մեթոդով In Harm's Way Բեվերլի Մակոնել
1965 Ի՞նչն է նոր բան կա, կատվիկ What's New Pussycat? Լիզ Բիեն
1970 Հնարք-22 Catch-22 բուժքույր Դաքքեթ
1970 Փոխադրում Move Դոլի
1971 Ծնվել է հաղթելու համար Born to Win Վերոնիկա
1974 Խենթ Ջո Crazy Joe Էնն
1974 Դավադրություն «Պարալաքս» The Parallax View Լի Քարթեր
1975 Ստեպֆորդի կանայք The Stepford Wives Բոբի Մարկոու
1980 Սև փուչիկ The Black Marble սերժանտ Նատալի Ցիմերման
1981 Շաբաթ, 14 Saturday the 14th Մերի Հայաթ Անվանակարգ— «Stinkers Bad Movie» մրցանակ՝ կնոջ երկրորդ պլանի վատագույն դերի համար
1981 Մտերիմ ընկեր Buddy Buddy Սելիա Կլունի
1996 Միսիս Ուինտերբորն Mrs. Winterbourne բուժքույր Նշված չէ տիտրերում
2007 Վերջին խաղը Hard Four Շերի
2016 Ես հրաշք եմ, որ ապրում է այս տանը I Am the Pretty Thing That Lives in the House Այրիս Բլում

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություններ
1963 Սանսեթ Սթրիփ, 77 77 Sunset Strip մոդել Նշված չէ տիտրերում
Էպիզոդ։ «The Fumble»
1967-1968 Նա և նա He & She Փոլա Հոլիսթեր Կանոնավոր դեր, էպիզոդ 26
Անվանակարգ — «Էմմի» մրցանակ կատակերգական հեռուստասերիալում կնոջ լավագույն դերի համար
1972 Կինը ավելորդ չէ The Couple Takes a Wife Բարբարա Հեմիլթոն Հեռուստատեսական ֆիլմ
1979 Բարեկամություն, գաղտնիքներ և սուտ Friendships, Secrets and Lies Սենդի
1980 Բլրի գագաթը Top of the Hill Նորմա Էլսվորթ Կալլի
1981 Պարոն և տիկին Դրակուլաներ Mr. and Mrs. Dracula Սոնյա Դրակուլա Невышедший օդաչու
1983 Մայրերը հարբած վարորդների դեմ M.A.D.D.: Mothers Against Drunk Drivers Լին Ուայլի Հեռուստատեսական ֆիլմ
1992 Նա գրել է սպանությունը Murder, She Wrote Լեոնորա Հոլթ Էպիզոդ։ «Incident in Lot 7»
1995 Բերկի արդարադատությունը Burke's Law Կարլա Մարթինետ Էպիզոդ։ «Who Killed the Hollywood Headshrinker?»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #141570164 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. «Paula Prentiss». MovieActors.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. Carson, Tom (март 2018). «Happy Birthday, Paula Prentiss». Texas Monthly (անգլերեն).
  5. Collins, Clark (2016 թ․ սեպտեմբերի 11). «TIFF: Osgood Perkins on the chilling I Am the Pretty Thing That Lives in the House». Entertainment Weekly (անգլերեն).
  6. Armstrong, Lois (1976 թ․ փետրվարի 23). «Dick Benjamin & Paula Prentiss: Their Sunshine Boy Is the Baby Who 'Made Us Grow Up'». People (անգլերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլա Փրենթիս» հոդվածին։