Փիթեր Յուբերոթ
Պիտեր Վիկտոր Յուբերոտ (անգլ.՝ Peter Victor Ueberroth, սեպտեմբերի 2, 1937[1], Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), 1984 թվականին Լոս Անջելեսում կազմակերպվող ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ։
Փիթեր Յուբերոթ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1937[1] (87 տարեկան) |
Ծննդավայր | Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սան Խոսեի պետական համալսարան, Fremont High School? և Aiglon College? |
Մասնագիտություն | ֆունկցիոներ, ջրագնդորդ և գործարար |
Զբաղեցրած պաշտոններ | Commissioner of Baseball? |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Peter Ueberroth Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1959 թվականին ավարտել է բիզնեսի կառավարման բակալավրի աստիճանը Կալիֆորնիայի Սան Խոսեի պետական համալսարանում[3]։
Նա դարձել է Trans International-ի մենեջերը և փոխնախագահը, այնուհետև ստեղծել է Transportation Consultants՝ փոքր ավիաընկերությունների և մարդատար նավերի տոմսերի, ինչպես նաև հյուրանոցային համարների ամրագրման կենտրոնացված համակարգ, որը մտնում էր First Transport Corporation հոլդինգի մեջ[4]։
1979 թվականի մարտի 26-ին ընտրվել է 1984 թվականին Լոս Անջելեսում կազմակերպվող ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ։ Քաղաքային իշխանությունների՝ նախագծի ֆինանսավորմանը մասնակցելուց հրաժարվելու պատճառով Յուբերոտին հաջողվել է ներգրավել մասնավոր ներդրումներ, որոնք բավարար են եղել խաղերը կազմակերպելու համար։ Մասնավորապես, ABC հեռուստաընկերությունը հեռարձակման իրավունքների համար վճարել է 225 մլն դոլար, մինչդեռ 75 մլն դոլարը ստացվել է արտասահմանյան հեռարձակողներից։ Բացի այդ, Յուբերոտը կազմակերպել է բաժանորդագրության և գովազդային արշավներ, այդ թվում՝ կապված 82-օրյա օլիմպիական ջահի փոխանցման հետ։ Արդյունքում Օլիմպիական խաղերի ֆինանսական արդյունքը կազմել է 200 մլն դոլար եկամուտ։
1984 թվականին արժանացել է «Տարվա մարդ» տիտղոսի (ըստ New York Times ամսագրի)։
1984-1987 թվականներին Յուբերոտը եղել է բեյսբոլի գլխավոր լիգայի հանձնակատար։
1986 թվականին միացել է Coca-Cola ընկերության տնօրենների խորհրդին և այնուհետև մասնակցել այլ ընկերությունների կառավարմանը։
2003 թվականին մասնակցել է Կալիֆորնիայի նահանգապետի ընտրություններին և հավաքելով 25134 ձայն (0,29%) զբաղեցրել է վեցերորդ տեղը (այնուհետև Առնոլդ Շվարցենեգերը հաղթող է դարձել)[5]։
Անձնական կյանք
խմբագրել1959 թվականին նա ամուսնացել է Վիրջինիա Մեյ Նիկոլաուսի հետ։ Զույգը չորս երեխա ունի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ Մահախոսական
- ↑ John Grasso, Bill Mallon, Jeroen Heijmans Historical Dictionary of the Olympic Movement. — Rowman & Littlefield, 2015. — P. 593.
- ↑ Morgen Witzel Encyclopedia of History of American Management. — A&C Black, 2005. — P. 513.
- ↑ Josh Richman (2013 թ․ հուլիսի 10). «What happened to the top 10 finishers in California's 2003 recall election?» (անգլերեն). Los Angeles Daily News. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Պիտեր Յուբերոտ» (անգլերեն). Encyclopedia Britannica. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- «Պիտեր Յուբերոտ» (անգլերեն). Sports E-Cyclopedia. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
- «Պիտեր Վ. Յուբերոտ» (անգլերեն). Bloomberg. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Յուբերոթ» հոդվածին։ |