Բացել գլխավոր ցանկը

Բորիս Վիանը (ֆր.՝ Boris Vian մարտի 10, 1920(1920-03-10)[1][2][3][4][5][6][7], Վիլ-դ'Ավրե - հունիսի 23, 1959(1959-06-23)[1][2][3][4][5][6][7], Փարիզ, Ֆրանսիա[1]) ֆրանսիացի գրող, բանաստեղծ, ջազային երգիչ և երաժիշտ է։ Հայտնի է մի շարք սկանդալային ստեղծագործություններով, որոնք իր կյանքի օրով մեծ աղմուկ էին բարձրացրել Ֆրանսիայում։ Օգտագործել է 24 գրական անուն, որոնցից մեկի տակ հանդես գալով (Վերնոն Սալլիվան) գրել է մի քանի դետեկտիվ երգիծանք և նուար-վեպեր։ Իր իրական անվան տակ գրել է բարձրորակ սյուրռեալիստական գրքեր (առավել հայտնի է "L'Écume des jours" («Առաջ դեպի երազանքներ») վեպը)։

Բորիս Վիան
ֆր.՝ Boris Vian
Boris Vian - WIKI.jpg
Ծնվել էմարտի 10, 1920(1920-03-10)[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրՎիլ-դ'Ավրե
Վախճանվել էհունիսի 23, 1959(1959-06-23)[1][2][3][4][5][6][7] (39 տարեկանում)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[1]
Գրական անունBison Ravi[8], Andy Blackshick[8], Xavier Clarke[8], S. Culape[8], Aimé Damour[8], Michel Delaroche[8], Joëlle Du Beausset[8], Gérard Dunoyer[8], Jules Dupont[8], Bison Duravi[8], Fanaton[8], Hugo Hachebuisson[8], Zéphirin Hanvélo[8], Onuphre Hirondelle[8], Amélie de Labmineuse[8], Odile Legrillon[8], Otto Link[8], Thomas Quan[8], Eugène Minoux[8], Gédéon Molle[8], Josèfe Pignerole[8], Adolphe Schmürz[8], Vernon Sullivan[8], Lydio Sincrazi[8], Anna Tof[8], Anna Tof de Raspail[8], Claude Varnier[8], Boriso Viana[8], Thomas Quandeloro, Kevk և Gilles Safran
ՄասնագիտությունԽորագետ, երգիչ, բանաստեղծ, փողհար, երգերի հեղինակ, նկարիչ, թարգմանիչ, ճարտարագետ, լիբրետիստ, դրամատուրգ, գրող, հեղինակ-կատարող, երաժիշտ, կոմպոզիտոր, սցենարիստ, ջազ երաժիշտ, գրական քննադատ, music journalist և երաժշտական քննադատ
Լեզուֆրանսերեն[2]
ՔաղաքացիությունՖրանսիա[9]
ԿրթությունԿոնդորսե լիցեյ, Հոշ լիցեյ և Փարիզա Կենտրոնական դպրոց
Ժանրերջազ
Գրական ուղղություններZazou?
Ուշագրավ աշխատանքներFroth on the Daydream?, I Spit on Your Graves?, Q19955681?, Q16467655?, Q3223158?, Q3205416?, Q17639685?, Q3221088?, Q17624760?, Q3231199?, Fais-moi mal Johnny?, Turmoil in the Swaths?, Q2995457?, Vercoquin and the Plankton?, Q3224081?, Heartsnatcher?, The Red Grass?, Autumn in Peking?, Q16535541?, Q17176279?, Q16684339?, Q3226274?, Q3286970?, Je voudrais pas crever?, Q3233602?, Q17176182?, Faut rigoler? և Le Déserteur?
ԱնդամակցությունHot Club de France? և Պատաֆիզիկայի դպրոց
ԱշխատավայրAFNOR?
Պարգևներordre de la Grande Gidouille?
ԱմուսինՈւրսուլա Կյուբլեր և Միշել Վիան
Համատեղ ապրողHildegard Knef?
ԶավակներՊատրիկ Վիան և Կարոլ Վիան
Կայքborisvian.org
Բորիս Վիան Վիքիդարանում
Boris Vian Վիքիպահեստում

Որպես երաժիշտ Վիանը մեծ դեր է խաղացել ֆրանսիական ջազի զարգացման գործում, Փարիզ հրավիրելով հայտնի ամերիկյան ջազմեններին և գրելով երաժշտական հոդվածներ։ Գրել է նաև ջազային երգեր և կոմպոզիցիաներ։


ԿենսագրությունԽմբագրել

Բորիս Վիանը ծնվել է 1920 թվականի մարտի 10-ին Փարիզից ոչ հեռու գտնվող Վիլ դը Ավրե քաղաքում: Սովորել է Փարիզի կենտրոնական դպրոցում, որը ֆրանսիական լավագույն տեխնոլոգիական համալսարաններից էր: Ինժեների դիպլոմ ստանալուց հետո աշխատել է Ֆրանսիայի ստանդարտիզացիայի ասոցացիայում, զուռահեռ զբաղվելով երաժշտությամբ և գրականությամբ:

1944 թվականին Վիանի հայրը սպանվում է իրենց տունը թալանած գողերի կողմից:

Գրել է 10 վեպ, որոնց թվում է նաև «Օրերի փրփուրը» հայտնի վեպը: Ֆրանսերեն է թարգմանել Ռեյմոնդ Չանդլերի ստեղծագործությունները: «Վերնոն Սալիվան» կեղծանվան տակ Վիանը հրապարակում է մի շարք ստեղծագործությունները Նուար ժանրում, որոնցից են «Ես կգամ թքելու ձեր գերեզմանների վրա», «Բոլոր մեռածները միագույն են», «Կանանց անհնար է հասկանալ», «Բոլոր տականքների վերջը տուր» վեպերը և «Շունը, ցանկությունը, մահը» պատմվածքը: Այս կեղծանունը ստեղծվել է իր ընկերների՝ ջազ օրկեստրի անդամներ Սալիվանի և Վերնոնի անուններից: Ըստ լեգենդի՝ «Վերնոն Սալիվանը» աֆրոամերիկացի էր, ում արգելել էին տպագրվել ԱՄՆ-ում չափազանց ազատ հայացքների համար, սակայն Վիանը որոշում է թարգմանել նրա ստեղծագործությունները, որոնց էլ իրենց հերթին մեծ հաջողություն են ունենում Ֆրանսիայում:

«Ես կգամ թքելու ձեր գերեզմանների վրա» առաջին վեպը իսկական իրարանցում առաջացրեց և միանգամից դարձավ բեսթսելլեր: Մինչև հիմա այս գրքի վաճառված քանակը գերազանցում է Վիանի մյուս վեպերին: Վեպը գրվել է նրա հրատարակիչ ընկերոջ խնդրանքով, որովհետև տպարանի գործերը հաջողություն չէին ունենում: Չնայած այնուհետև վեպը սկսեցին համարել չափազանց համարձակ, վուլգար և նույնիսկ պոռնոգրաֆիկ ենթատեսքտ ունեցող: Տպաքանակը այրեցին, բարոյական արժեքների ջատագովները շարժում սկսեցին ընդդեմ գրքի: Հոգնելով պայքարել նրանց դեմ, Վիանը դադարեց հրապարակել ստեղծագործություններ այդ կեղծանունով:

1956 թվականին Վիանը Սեն-Տրոպեում բուժման կուրս է անցնում, քանի որ տառապում էր թոքերի այտուցով: 1958 թվականին նյարդային խանգարում է ստանում: 1959 թվականի հունիսի 23-ին Վիանը ներկա է գտնվում «Ես կգամ թքելու ձեր գերեզմանների վրա» գրքի հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմերային: Այն նկարահանվել էր իր կամքին հակառակ: Ֆիլմը ցուցադրվում էր «Պետի Մարբեֆ» դահլիճում, առավոտյան ժամը տասին: Տասը րոպե անց Վիանը գլուխը դնում է աթոռի թիկնակին և կորցնում գիտակցությունը: Մահանում է հիվանդանոց չհասած՝ այդպես էլ գիտակցության չգալով: Բժիշկները արձանագրում են, որ Վիանի սիրտը չի դիմացել ֆիլմի պրեմիերայի հետ կապված հուզմունքի ալիքներին: Հունիսի 27-ին տեղի է ունենում Վիանի հոգեհանգիստը: Նա թաղված է Վիլ դը Ավրեում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118626787 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 NooSFere
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 BD Gest'
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 8,26 8,27 Record #13091689x // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
  9. LIBRIS — 2012.

Արտաքին հղումներԽմբագրել