«Փարաջանով» (ֆր.՝ Je Paradjanov — soviétique artiste), ռեժիսորներ Ելենա Ֆետիսովայի և Սերժ Ավետիքյանի՝ 2013 թվականի կենսագրական դրաման կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կյանքի մասին։

Փարաջանով
Երկիր Ուկրաինա
 Ֆրանսիա[1]
Ժանրդրամա
Թվական2013
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերժ Ավետիքյան[2]
ՊրոդյուսերԵլենա Ֆետիսովա
Մարտին Ադոյան
Թագուհի Կարապետյան
Սցենարի հեղինակԵլենա Ֆետիսովա
ԴերակատարներՍերժ Ավետիքյան
ՕպերատորՍերգեյ Միխալչուկ
ԵրաժշտությունՄիշել Կարսկի
ԿինոընկերությունInterfilm Production Studio
Araprod
Gemini Millimetr Film
Paradise
Art France Cinema
Տևողություն95 րոպե
Բյուջե€ 1 980 000
IMDbID 2671390
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 4-ին՝ Կառլովի Վարիում (Չեխիա) անցկացված կինոփառատոնի ժամանակ, այնուհետև 2013 թվականի հուլիսի 13-ին՝ Երևանում կայացած կինոփառատոնի ժամանակ։ Ֆրանսիական վարձույթում ֆիլմը թողարկվել է 2015 թվականի հունվարի 7-ին[3]։

Սյուժե խմբագրել

Կիև, 1958 թվական։ Ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ստանում է ֆիլմ նկարահանելու հնարավորություն։ Նա պետք է էկրանավորի Միխայիլ Կոցյուբինսկու «Մոռացված նախնիների ստվերները» պատմվածքը։

Կարպատյան գյուղի նկարահանման հրապարակում Փարաջանովը հանգամանորեն պատրաստում է կադրը՝ ուշադրություն դարձնելով մանրամասներին, ինչն առաջացնում է ֆիլմի օպերատորի զայրույթը։ Վերջինս բորբոքվում է և ռեժիսորին մենամարտի հրավիրում։ Մարտը նշանակվում է հաջորդ առավոտյան։ Նույն առավոտ ակումբ են բերում երևակված նյութը, և օպերատորը, այն տեսնելով, Փարաջանովին արժևորում է որպես հանճարի։ Մենամարտը չեղյալ է հայտարարվում։

«Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ մի երիտասարդ ցատկում է բեմ և հրապարակայնորեն հաղորդում Կիևում և Լվովում սկսված մտավորականների ձերբակալությունների մասին։ Փարաջանովը հայտարարվում է ազգայնական, նրա հարազատների նկատմամբ աշխատավայրերում սկսում են ճնշումներ գործադրել, իսկ շրջապատում արմատավորվում են իրազեկիչները։

Փարաջանովի ծննդյան օրն է։ Նրա տուն է գալիս երիտասարդ ճարտարապետ Արսենին՝ Կենտրոնական կոմիտեի ղեկավարի որդին։ Նրանց միջև սկիզբ է առնում բարեկամություն, որն Արսենիի հորը ներկայացվում է որպես համասեռամոլության դրսևորում։

Փարաջանովն ստիպված էր լքել Կիևը. չնայած նրա ֆիլմը հաջողությամբ շրջում էր ամբողջ աշխարհում, նա զրկվում է աշխատանքից և մեկնում Հայաստան, որտեղ հաստատվում է նրա սցենարի բեմադրությունը։ Սակայն այստեղ էլ հանգիստ աշխատանք չուներ։ Ստուգելու համար Մոսկվան պահանջում է «Սայաթ-Նովա» նոր ֆիլմի նկարահանված նյութը։

Փարաջանովը ձերբակալվում է և ազատազրկվում։ Նա պատիժը կրում է ուղղիչ-աշխատանքային տարբեր գաղութներում։

Թբիլիսի, 1983 թվական։ Ծերացող Փարաջանովն աշխատանք չունի, նրան կերակրում են հարևանները։ Թբիլիսի է ժամանում Մարչելո Մաստրոյանին, որը Վրաստանի ԽՍՀ մշակույթի նախարարի հետ հյուր է գնում Փարաջանովին։ Վերջինս ընդունելությունից իսկական պերֆոմանս է ստեղծում։ Մարչելոյի այն հարցը, թե հիմա Փարաջանովն ինչ է նկարահանում, նախարարին փակուղու մեջ է գցում։ Դավիթ Աբաշիձեն, որին տրվել էր ֆիլմ նկարահանելու հնարավորություն, համոզում է այն տալ իր ընկեր Փարաջանովին։ Ընդունվում է փոխզիջումային որոշում. Աբաշիձեն Փարաջանովի հետ նոր ֆիլմի համահեղինակն է։ «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» ֆիլմը դիտելուց հետո հանձնաժողովը ծայրահեղ դժգոհություն է հայտնում աշխատանքի արդյունքների մասին, իսկ Փարաջանովը համոզված է, որ նրանց խոսքերը այն բանի ստույգ ապացույցն են, որ հանճարեղ ֆիլմ է նկարահանվել։

Դերերում խմբագրել

  • Սերժ Ավետիքյան – Սերգեյ Փարաջանով
  • Յուլյա Պերեսիլդ – Սվետլանա Շերբատյուկ՝ Փարաջանովի կինը
  • Կարեն Բադալով – Լաերտ
  • Զազա Կաշիբաձե – Դավիթ Աբաշիձե, «Դոդո», ռեժիսոր
  • Յուրի Վիսոցկի – Պանին
  • Անտոն Յակովլև – Մուրաշով
  • Ռոման Լուցկի – Իլյա Գրիգորևիչ՝ օպերատոր
  • Կոնստանտին Վոյտենկո – Դիմա՝ Փարաջանովի օգնականը
  • Վիկտոր Մարվին – Արսենի
  • Միխայիլ Պշենիչնիյ – Ալեքսանդր՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի իրազեկիչ
  • Անդրեյ Ֆեդինչիկ – Միշա
  • Լեսյա Օստրովսկայա – Տատյանա
  • Ֆերդինանդո Վիսենտինի Օրգնանի – Մարչելո Մաստրոյանի
  • Դարեջան Խաչիձե – Մանանա
  • Վլադիմիր Կուզնեցով – ռեկտոր
  • Ալլա Սերգիյկո – Վիոլետտա
  • Օսիպ Նայդուկ – Պետրո
  • Լինա Բուդնիկ – Եվդոկիա
  • Վլադիմիր Բելյաև – խցի գլխավոր
  • Սերգեյ Մալյուգա – կալանավոր զինվորական հիվանդանոցում
  • Վլադիմիր Անդրեև – ղեկավար
  • Վլադիմիր Կոզիր – կոմիտեի նախագահ
  • Ալեքսեյ Կոմիսարուկ – հեղինակություն բանտում
  • Անատոլի Պրիյմակ – Տոլյան՝ հեղինակություն բանտում
  • Բորիսլավ Բորիսենկո – «ենթակա»
  • Օլգա Ռադչուկ – Մարիա
  • Լյուդմիլա Սաչենկո – հյուրանոցի հերթապահ
  • Աննա Կարպովա – ավտոբուսի աղջիկ
  • Եկատերինա Կիստեն – ադմինիստրատոր
  • Իրակլի Ապակիձե – մշակույթի նախարար
  • Բեկա Էլբակիձե – թարգմանիթ
  • Մալխազ Աբուլաձե – Մելիք
  • Գայանե Գասպարյան – հաշվապահ
  • Զուրաբ Նաբիաշվիլի
  • Կոնստանտին Վարդանյան – «ոսկե տղա»
  • Նինո Գոմարթելի – Փարաջանովի մայրը
  • Ալեքո Մախարոբլիշվիլի – Փարաջանովի հայրը
  • Ֆիլիպ Կոզլով – Սերգեյ Փարաջանովը մանկության տարիներին
  • Զազա Բեժաշվիլի – նկարիչ
  • Էկա Մժավանաձե – լրագրողուհի
  • Ջորջ Դավաձե – Ֆելիքս
  • Նիկոլայ քեյվան – վարսավիր

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Ելենա Ֆետիսովա
  • Բեմադրող ռեժիսորներ՝
  • Բեմադրող օպերատոր՝ Սերգեյ Միխալչուկ
  • Բեմադրող նկարիչ՝ Վլադ Ռիժիկով
  • Հագուստների նկարիչ՝ Իրինա Գերգել
  • Կոմպոզիտոր՝ Միշել Կարսկի
  • Մոնտաժողներ՝
    • Ալեքսանդր Շտրաուս
    • Ալեքսանդր Շվեց
  • Գործադիր պրոդյուսեր՝ Վլադիմիր Կոզիր
  • Պրոդյուսերներ՝
    • Ելենա Ֆետիսովա
    • Մարտին Ադոյան
    • Թագուհի Կարապետյան

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • 2013 թվական
    • Festival du cinéma européen en Essonne միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ (Ֆրանսիա)[4]
    • Թալինի «Մութ գիշերներ» (Black Nights Film Festival) կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ (Էստոնիա)[5]
    • Կառլովի Վարիի կինոփառատոնի (Չեխիա) «Արևմուտքից Արևելք» ծրագրի գլխավոր մրցանակի անվանակարգ
    • Օդեսայի IV միջազգային կինոփառատոնի «Ոսկե Դյուկ» մրցանակ ուկրաինական լավագույն ֆիլմի համար[6]
    • Բաթումիում կայացած արտհաուսյան կինոյի միջազգային փառատոնի (Batumi International Art-house Film Festival / BIAFF) մրցանակ տղամարդու լավագույն դերի համար (Սերժ Ավետիքյան)[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Unifrance — 1949.
  2. http://www.imdb.com/title/tt2671390/
  3. «RFI: «Параджанов. Гений против серости»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  4. «Fint out the Prize List of the competition of the 15th European Film Festival in Essonne». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  5. «17th Black Nights Film Festival awards announced». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  6. «ОМФК-2013: «Золотого Дюка» зрители отдали «географу, который глобус пропил»». Дело.ua. 2013 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  7. «BIAFF 2013 Prizes anouced on BIAFF festival closing ceremony». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել