«Տիրամայրն ու մանուկը գրքով», հայտնի է որպես «Փասադենյան տիրամայր» (իտալ.՝ Madonna di Pasadena), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Ռաֆայելի նկարներից։ Թվագրվում է 1502-1503 թվականներով[2]։ Յուղաներկով նկարի չափերն են՝ 55,2 × 40 սմ։ Գտնվում է Փասադենայի Նորթոն Սայմոնի թանգարանում։

Փասադենյան տիրամայր
տեսակգեղանկար
նկարիչՌաֆայել Սանտի
տարի1503
բարձրություն55,2 սանտիմետր[1]
լայնություն40 սանտիմետր[1]
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էՆորթոն Սայմոնի թանգարան[1]
հավաքածուՆորթոն Սայմոնի թանգարան
հիմնական թեմաԱստվածամայրն ու Որդին
https://www.wga.hu/html/r/raphael/1early/06madonn.html կայք
Ծանոթագրություններ
 Pasadena Madonna Վիքիպահեստում

Նկարում պատկերված է Կույս Մարիամը՝ նորածինը ծնկների վրա, նրանց կերպարները հավասարակշռված են և անհոգ։ Կոմպոզիցիան կազմակերպվել է հակիրճ երկրաչափությամբ. կերպարները ներգրված են եռանկյան մեջ, նրանց երեսներն ու մարմինները պատկերված են երկրաչափորեն իդեալականացված։ Տիրամոր խորը, կապույտ կամարի ուրվագիծը գրկում է երեխայի մարմինը և պարուրում է գիրքը՝ ընգծելով պահող ձեռքերի հուզականությունը[2]։

«Փասադենյան տիրամայրը» Ռաֆայելի կողմից ստեղծվել է իր ուսուցիչ Պերուջինոյի ազդեցության տակ, ինչը բնորոշ է ումբրիային շրջանի վաղ աշխատանքներին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել