Կոնեստաբիլեի տիրամայր

գեղանկար, Ռաֆայել Սանտի

«Կոնեստաբիլեի տիրամայր» (իտալ.՝ Madonna Connestabile), 20-ամյա Ռաֆայելի վրձնին պատկանող մանրանկար, որտեղ պատկերվել են Կույս Մարիամը և մանուկ Հիսուսը։ Այն, հավանաբար, մնացել է անավարտ։ Կարծիք կա, որ մանրանկարը նկարչի՝ Ումբրիայում ստեղծած վերջին նկարներից է, որն, ամենայն հավանականությամբ, անավարտ է մնացել Ռաֆայելի՝ Ֆլորենցիա տեղափոխվելու պատճառով։

Կոնեստաբիլեի տիրամայր
տեսակգեղանկար
նկարիչՌաֆայել Սանտի
տարիմոտ 1504[1]
բարձրություն17,5 սանտիմետր[2]
լայնություն18 սանտիմետր[2]
ստեղծման վայրԻտալիա[2]
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյութտեմպերա
գտնվում էՊետական Էրմիտաժ[2]
հավաքածուՊետական Էրմիտաժ
հիմնական թեմաԱստվածամայրն ու Որդին
կայք
Ծանոթագրություններ
 Madonna Conestabile Վիքիպահեստում

Նկարը, որը հին ժամանակներում անվանվել է «Տիրամայրը գրքով» (իտալ.՝ Madonna del Libro), պատկանել է Պերուջայի իշխան Կոնեստաբիլեի ընտանիքին, մինչև որ 1871 թվականին այն գնել է Ալեքսանդր II-ը։ Կայսրը նկարը նվիրել է կնոջը՝ Մարիա Ալեքսանդրովնային։ Այդ օրվանից նկարը ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգում՝ Էրմիտաժի հավաքածուում։

Հին վարպետների՝ Էմիտաժում գտնվող աշխատանքները խիստ վնասվել են կտավի վրա փոխադրելու ժամանակ։ Այս մեթոդը XIX դարի թանգարաններում սովորական երևույթ էր։ Ճիշտ է, այս գործողության արդյունքում շատ նկարներ վնասվեցին, սակայն եղան նաև ուշագրավ բացահայտումներ։ Այժմ նկարում պատկերված է Տիրամայրը, որը, հավանաբար, ընթերցում է Սուրբ Գիրքը։ 1881 թվականին, երբ նկարը փոխադրվել է կտավի վրա, պարզվել է, որ սկզբնապես տիրամոր ձեռքին եղել է ոչ թե գիրք, այլ՝ նուռ, որը հանուն քրիստոնեական հավատի հեղված արյան խորհրդանիշն է։ Նկարի փոխադրման գործընթացն ամենայն մանրամասնությամբ իր «Գեղարվեստական վիրաբուժություն» ակնարկում նկարագրել է Վ. Ստասովը։

Խորհրդային շրջանում, երբ էրմիտաժյան հավաքածուից որոշ նկարներ վաճառքի են հանվել, այս նկարը «Ալբայի տիրամոր» հետ միասին ուղարկվել է Եվրոպա։ Չնայած նկարի համար պահանջվող համեստ գնին, այս «կասկածելի» աշխատանքի համար այդպես էլ գնորդ չի հայտնվում[3]։ Ինչի շնորհիվ «Կոնեստաբիլեի տիրամայրը» Ռաֆայելի վրձնին պատկանող միակ աշխատանքն է, որը պահպանվում է ռուսական հավաքածուներում[4]։

Մինչ կտավի վրա փոխադրվելը աշխատանքն ամբողջանում էր գրոտեսկային շքեղ շրջանակով, որը, հավանաբար, նկարի հետ միաժամանկ ստեղծվել էր անձամբ Ռաֆայելի կողմից[5][6]։ Այժմ էլ «Կոնեստաբիլեի տիրամայրը» այդ շրջանակով ցուցադրվում է այն սրահի հարևանությամբ, որտեղ ցուցադրված են Վերածննդի դարաշրջանի այնպիսի կտավներ, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչիի «Տիրամայր Բենուան» և «Տիրամայր Լիտտան»։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել