Փայտե արտիկուլար եկեղեցի (Հրոնսեկ)

Փայտաշեն արտիկուլար եկեղեցի Հրոնսեկում ( սլովակ.՝ Artikulárny kostol ), լյութերական եկեղեցի կենտրոնական Սլովակիայի Հրոնսեկ քաղաքում։ Սլովակիայում մնացած հինգ փայտե արտիկուլար եկեղեցիներից մեկն է։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնից հարավ՝ Հրոն գետի ձախ ափին։

Փայտե արտիկուլար եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակlutheran church? և եկեղեցի
ԵրկիրՍլովակիա Սլովակիա
ՏեղագրությունHronsek?[1]
Դավանանքլյութերականություն
Հիմնական ամսաթվերըհոկտեմբերի 23, 1725 և 18-րդ դար[1]
Մասն էՍլովակյան Կարպատների փայտե եկեղեցիներ
Ժառանգության կարգավիճակCultural Heritage Monuments of Slovakia?, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և cultural heritage of Slovakia?[1]
Ճարտարապետական ոճԱզգային ճարտարապետություն[1]
Հիմնադրվածհոկտեմբերի 23, 1725 և 18-րդ դար[1]
11 մետր
Երկարություն26 մետր
Լայնություն11 մետր
Բարձրություն8 մետր
Շինանյութփայտ
Քարտեզ
Քարտեզ
 Articular church, Hronsek Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Փայտաշեն եկեղեցին կառուցվել է Օդենբուրգի նահանգի խորհրդարանի 1681 թվականի որոշումներին համապատասխան[2]։ Ըստ որի` եկեղեցի կառուցվում էր նշանակված վայրում, նախատեսվում էր առավելագույնը երկու եկեղեցի յուրաքանչյուր վարչաշրջանում և մեկական` յուրաքանչյուր թագավորական ազատ քաղաքի համար[3]։ Այն ժամանակվա Սոլ կոմսությունում նման եկեղեցիներ կառուցվել են Հրոնսեկում և Օստրա Լուկայում (եկեղեցին այլևս գոյություն չունի)։

Շինարարությունը սկսվել է 1725 թվականի հոկտեմբերի 23-ին, իսկ եկեղեցին ավարտվել է 1726 թվականի աշնանը։

Կառուցվածք խմբագրել

 
Արտկուլար եկեղեցի Հրոնսեկում

Բացառության կարգով այս արտիկուլար եկեղեցուն թույլատրվել է ամուր ֆունդամենտի վրա կառուցել։ Խաչաձև հատակագծով կիսափայտյա այս կառույցն ունի 8 մ բարձրություն։ Նավի երկարությունը 26 մ է, իսկ տրանսեպտի երկարությունը՝ 11 մ։ Կղմինդրե տանիքին տեղադրված է կաղնու փայտից պատրաստված երեք խաչ և աքաղաղ։ Եկեղեցին ունի հինգ մուտք և 30 վեցանկյուն փչված ապակիով պատուհաններ[4]։

Եկեղեցու ներսի տարածքը բավարարում է միաժամանակ 1100 հավատացյալների ներկայություն, նստարանների շարքերը դասավորված են ամֆիթատրոնի նման, որպեսզի զոհասեղանը հստակ տեսանելի լինի բոլոր նստարաններից։ Խորանում կան վեց զոհասեղաններ՝ նկարված Սամուել Միալովիչի կողմից 1771 թվականին, որոնք կարող են ցուցադրվել հանովի-դնովի շրջանակում՝ ըստ պատարագի ընթացքի։ Լավ ակուստիկայի շնորհիվ եկեղեցում դասական երաժշտության համերգներ են անցկացվում։

Պոզիտիվ երգեհոն խմբագրել

Բանսկա Բիստրիցացի երգեհոնի վարպետ Մարտին Պոդկոնիցկին կառուցել է երգեհոնի պոզիտիվը` շարժական երգեհոն, որը շահագործման է հանձնվել 1763 թվականին 220 գուլդեն վճարով և ավարտվել 1764 թվականին (համաձայն ավանդական ժամանակագրության Celebrate IehoVaM CantV aD tiblas organI (= MDCCLVVIII ) ):

Խորանի ետևում գտնվող երգեհոնային սրահի գտնվելու վայրը անսովոր է։ Վեց ռեգիստրներով և ձեռքի ստեղնաշարով (մանուալ) պոզիտիվը փոխարինել է Կրեմնիցայի վարպետ Մարտին Զորկովսկիի հին, ավելի փոքր պոզիտիվին, որն անհայտ պատճառներով վաճառվել է Լաձանիի քաղաքապետարանին։ Պոզիտիվ երգեհոնի խողովակները, ինչպես նաև մնացած մասերի մեծ մասը դեռ օրիգինալ են, միայն տոնային փականների ստեղնաշարն ու զսպանակներն են փոխարինվել 1958 թվականին[5][6]։

Եկեղեցուց հեռու գտնվող տարածքում փայտե զանգակատուն կա, որը կառուցվել է 1726 թվականին։ Շինարարության ժամանակ բացառություն է եղել նոր բողոքական աղոթատան զանգակատունը։

Համաշխարհային ժառանգության օբյեկտ խմբագրել

2008 թվականից եկեղեցին մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության «Սլովակյան Կարպատների փայտե եկեղեցիներ» ցանկում[7]։

Պատկերասրահ խմբագրել

Գլխավոր առանձնահատկությունն այն է, որ եկեղեցին ամբողջությամբ փայտից է կառուցված, և կառուցման ժամանակ ոչ մի մեխ չի օգտագործվել։ Դրանք առանձնանում են ինքնատիպությամբ և եզակի տեխնիկական և գեղարվեստական ​​լուծումներով։

 
 
 
 
Եկեղեցու մուտքերից մեկը, երևում են փայտե գամերի միջոցով ամրացումները Եկեղեցու ապակու փչմամբ կառուցված պատուհանները Փայտե գամերով միացումները Եկեղեցու զանգակատուն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://data.gov.sk/dataset
  2. Evanjelické dni v Kremnici. «Šopronský snem | Nadácia Kresťanská obnova» (սլովակերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 23-ին.
  3. H. NÉMETH István. OCHRANA ZÁUJMOV MIEST V KONFESIONÁLNOM PLÁŠTI – ŠOPRONSKÍ VYSLANCI NA SNEME V ROKU 1681
  4. DREVENÝ ARTIKULÁRNY KOSTOL V HRONSEKU In: visitbanskabystrica.sk, abgerufen am 23. Oktober 2023. (slowakisch)
  5. Otmar Gergelyi, Karol Wurm: Historické organy na Slovensku – Historische Orgeln in der Slowakei. OPUS, Bratislava 1989, ISBN 80-7093-005-5, էջ 145–147 (Lemma Hronsek).
  6. Hronsek, okres Banská Bystrica – kostol ev. a. v. – Organový pozitív I / 6 In: organy.hc.sk, abgerufen am 25. Februar 2024. (slowakisch)
  7. Centre, UNESCO World Heritage. «Wooden Churches of the Slovak part of the Carpathian Mountain Area». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.

Գրականություն խմբագրել

Miloš Dudáš: Drevené artikulárne a tolerančné chrámy na Slovensku. Tranoscius, Liptovský Mikuláš 2011, ISBN 978-80-7140-375-3, էջ 142–161 (սլովակերեն).

Ernst Hochberger: Das große Buch der Slowakei. 5. ergänzte und erweiterte Auflage. Sinn, 2017, ISBN 978-3-921888-15-5, էջ 156 (Lemma Hronsek).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փայտե արտիկուլար եկեղեցի (Հրոնսեկ)» հոդվածին։