Հունգարիայի վարչական բաժանում

Հունգարիայի տարածքը բաժանված է 7 տարածաշրջանների (հունգ.՝ Magyarország régiói)։ Տարածաշրջանները բաժանվում են 20 մարզերի (megyék մեդյեների), որոնք էլ բաժանվում են 173 շրջանների (kistérségek քիշտերշեգերի)։

Կա 23 քաղաք, որոնք ունեն մարզի իրավունքները և երբեմն դրանց անվանում են քաղաքային մարզեր։ Բացի այդ, երկրի խոշոր քաղաքները (Բուդապեշտ, Դեբրեցեն, Միշկոլց, Սեգեդ, Պեչ և Դյոր) գտնվում են հանրապետական ենթարկման տակ։ Այդպիսով տվյալ 23 քաղաքի տեղական իշխանությունների իրավունքները լայնացված են, սակայն ամեն դեպքում դրանք անկախ տարածաքային միավորներ չեն։ Տեղական ինքնավարության մարմիններ

Մարզի անվանում Վարչկենտրոն Տարածք
(կմ²)
Բնակչություն Խտություն Բնակավայրեր
SomogyBaranyaTolnaZalaVasVeszprémGyőr-Moson-SopronHevesCsongrádBékésBács-KiskunBorsod-Abaúj-ZemplénKomárom-EsztergomNógrádSzabolcs-Szatmár-BeregHajdú-BiharՖեյերJász-Nagykun-SzolnokBudapestՊեշտ
Բաչ-Կիշկուն Կեչկեմետ 8,445 541,584 64 119
Բարանյա Պեչ 4,430 402,260 91 301
Բեկեշ Բեկեշչաբա 5,631 392,845 70 75
Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն Միշկոլց 7,247 739,143 102 355
Չոնգրադ Սեգեդ 4,263 425,785 100 60
Ֆեյեր Սեկեշֆեհերվար 4,359 428,579 98 108
Դյոր-Մոշոն-Շոպրոն Դյոր 4,208 440,138 105 182
Հայդու-Բիհար Դեբրեցեն 6,211 550,265 89 82
Հևեշ Էգեր 3,637 323,769 89 119
Յաս-Նաջկուն-Սոլնոկ Սոլնոկ 5,582 413,174 74 75
Կոմարոմ-Էստերգոմ Տատաբանյա 2,265 315,886 139 76
Նոգրադ Շալգոտարյան 2,546 218,218 86 129
Պեշտ Բուդապեշտ 6,393 1,124,395 176 186
Շոմոդ Կապոշվար 6,036 334,065 55 244
Սաբոլչ-Սատմար-Բերեգ Նյիրեդհազա 5,936 583,564 98 228
Տոլնա Սեկսարդ 3,703 247,287 67 108
Վաշ Սոմբաթհեյ 3,336 266,342 80 216
Վեսպրեմ (մարզ) Վեսպրեմ 4,493 368,519 82 217
Զալա Զալաեգերսեգ 3,784 269,705 78 257

Արտաքին հղումներ խմբագրել