Ցվետան Ռադոսլավով
Ցվետլան Ռադոսլավով Հադջիդենկով (բուլղար․՝ Цветан Радославов Хаджиденков) (ապրիլի 19, 1863[1], Սվիշտով, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա - 1931[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի մանկավարժ, Բուլղարիայի պետական օրհներգի՝ «Միլա Ռոդինոյի» հեղինակը։
Ցվետան Ռադոսլավով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1863[1] |
Ծննդավայր | Սվիշտով, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա |
Մահացել է | 1931[1] |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ապրիլովի անվան ազգային ավագ դպրոց |
Երկեր | Բուլղարիայի օրհներգ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ցվետլան Ռադոսլավովը ծնվել է 1863 թվականին Սվիշտովում։ Ավարտել է Գաբրովոյի գիմնազիան, Վիեննայի համալսարանում ուսանել է սլավոնական լեզուներ, 1897 թվականին Լայպցիգի համալսարանում պաշտպանել է դոկտորական աստիճանը բանասիրության գծով։ 1885 թվականին՝ սերբ-բուլղարական պատերազմի ժամանակ, կամավոր մեկնել է ռազմաճակատ և այդ ժամանակահատվածում ստեղծել է «Горда Стара планина» երգի բառերն ու երաժշտությունը, որը 1905 թվականին մշակվել է կոմպոզիտոր Դոբրի Խրիստովի կողմից և 1964 թվականին դարձել է Բուլղարիայի պետական օրհներգ՝ Միլա Ռոդինո անվանումով։
Վիեննայում, Լայպցիգում և Պրահայում որպես ուսուցիչ աշխատելու հրավերը մերժելով՝ Ռադոսլավովը վերադարձել է Բուլղարիա, եվրոպական և հին լեզուներ, հոգեբանություն, էթիկա և տրամաբանություն դասավանդել Գաբրովոյի, Ռուսեի, Սոֆիայի ուսումնական հաստատություններում։ Ռադոսլավովը կատարել է հետազոտական աշխատանք հոգեբանության բնագավառում և համարվում է 3 բուլղարացիներից մեկը, ով իր դոկտորական աստիճանը ստացել է Վիլհելմ Վունդտի ղեկավարությամբ։
Ռադոսլավովն ապրել է Անգել Կանչև 3 հասցեի փոքրիկ բնակարանում, որտեղ այժմ փակցված է նրա անվան հուշատախտակը։
ԾանոթագրություններԽմբագրել
- Овчарова Мария (1997-08-17)։ «Мила Родино...» (Bulgarian)։ Сатира։ Վերցված է 2007-06-10
- «Биографични бележки — Цветан Радославов» (Bulgarian)։ Словото։ Վերցված է 2007-06-10