Տրուայի պայմանագիր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տրուայի պայմանագիրը ստորագրվել է ֆրանս-անգլիական Հարյուրամյա պատերազմի ընթացքում` 1420 թվականի մայիսի 21-ին Ֆրանսիայի Տրուա քաղաքում ՝ Անգլիայի թագավոր Հենրի V -ի Ազենկուրի ճակատամարտում ունեցած բարեհաջող ռազմական արշավից հետո։ Ըստ պայմանագրի Անգլիայի թագավոր Հենրի V-ը և նրա ժառանգները պետք է ժառանգեին ֆրանսիական գահը Ֆրանսիայի թագավոր Կարլ VI Խելագարի մահից հետո, անտեսելով օրինական դոֆինին (ապագայում Շառլ VII), որը փաստացիորեն նշանակում էր Ֆրանսիայի միավորումը Անգլիային: Տրուայի պայմանագիրը որոշակիորեն դրդապատճառ է հանդիսացել Հարյուրամյա պատերազմի հետագա զարգացման համար, որում Անգլիայի տարբեր թագավորներ փորձում էին ֆրանսիական գահին ներկայացնել իրենց պահանջները, և որն ի վերջո ավարտվեց ֆրանսիացիների հաղթանակով 1453 թ. Կաստիյոնի ճակատամարտում:
Տրուայի պայմանագիր |
---|

ՊայմաններԽմբագրել
Ըստ պայմանագրի Հենրի V-ը ամուսնանում էր Կարլ VI-ի դուստր Քեթրին Վալուայի հետ (ֆր.՝ Catherine de Valois) և դառնում էր ֆրանսիական գահի ժառանգորդը (որին էլ պիտի հաջորդեին իր ապագա որդիները): Այսպիսով Ֆրանսիայի թագաժառանգ Կարլ VII-ը զրկվում էր գահից:
ՊատմությունԽմբագրել
Ֆրանսիայի թագավոր Կարլ VI-ը իր գահակալման տարիներին հաճախ էր խելագարության նոպաներ ունենում: 1415 թ. Հենրի V-ը ներխուժեց Ֆրանսիա և ֆրանսիական ուժերին Ազենկուրի ճակատամարտում ջախջախիչ պարտության մատնեց: 1418 թ. Բուրգունդիայի դուքս Ժան Անվախը, որի և Անգլիայի քաղաքական և տնտեսական հետաքրքրությունները համընկնում էին, զավթեց Փարիզը, իսկ մեկ տարի հետո սպանվեց իր հակառակորդ կուսակցականների կողմից: Նրա որդի Ֆիլիպը Անգլիայի հետ դաշինք կնքեց և Անգլիայի թագավորի հետ քննարկեց պայմանագիրը:
Բավարիայի Եղիսաբեթ թագուհին՝ Կարլ VI-ի կինը, իր որդուն զրկելով գահից, համաձայնեց պայմանագրի կետերին, այն հույսով, որ դիանաստիաների միավորման արդյունքում պատերազմը կավարտվի:
Դեռևս վաղուց խոսում էին, թե թագուհին կապված էր իր տեգրոջ՝ Օռլեանի դուքս Լյուդովիկոսի հետ: Այս առիթով էլ Ժան Անվախը, ով Լյուդովիկոսի գլխավոր մրցակիցն էր, 1407թ. նրան սպանել տվեց: Բուրգունդիայում սկսեցին խոսել, թե Կարլը ապօրինի որդի է: Սա չեր կարող արտացոլվել պայմանագրի վրա՝ առանց ոտնահարելու Ֆրանսիայի թագավորի պատիվը: Ուստի գահաժառանգ Կարլ VII-ին իր կոչումից զրկելը կապված էր իր «մեծ հանցագործությունների» հետ, քանի որ նրան մեղադրում էին Ժան Անվախի սպանության մեջ:
Կարլին գահից զրկելու որոշումը օրինական կերպով վերահաստատվեց, երբ նա իրեն հայտարարեց Կարլ VI-ին հաջորդող ռեգենտ՝ ի պատասխան Հենրի V-ի հռչակած ռեգենտության: 1421 թ. Փարիզի դատարանը նրան մեղադրեց դավաճանության մեջ և աքսորեց Ֆրանսիայից՝ զրկելով գահից, բոլոր առավելություններից և կոչումներից:
ՀետևանքներԽմբագրել
Պայմանագիրը դադարեց գործել, երբ 1422 թ. երկու ամսվա ընթացքում մահացան Ֆրանսիայի և Անգլիայի թագավորները՝ Կարլ VI-ը և Հենրի V-ը: Անգլիայի թագաժառանգ մանուկ Հենրի VI-ը դարձավ երկու երկրների թագավոր, բայց հոր մահից հետո Կարլ VII-ը ևս պահանջեց Ֆրանսիայի գահը: 1429 թ. հուլիսի 17-ին Կարլ VII-ը Ռեյմսի տաճարում թագադրվեց որպես Ֆրանսիայի թագավոր, բայց կառավարեց միայն Ֆրանսիայի մի շրջանը՝ Բուրժ կենտրոնով, իսկ հակառակորդները նրան ծաղրաբար կոչում էին «Բուրժի թագավոր»:
Տրուայի պայմանագրի կետերը վերահաստատվեցին Ամյենի պայմանագրով (1423), երբ Բուրգունդիան և բրետոնները ճանաչեցին Հենրի VI-ին որպես Ֆրանսիայի թագավոր և համաձայնեցին եռակողմանի դաշինք ստեղծել թագաժառանգ Կարլի դեմ: Այնուամենայնիվ 1435 թ. Կարլը Բուրգունդիայի հետ կնքեց Արրասի պայմանագիրը, որով ճանաչվում և հաստատվում էին նրա պահանջները գահին:
Հենրի VI-ի թե՛ ֆրանսիացի և թե՛ անգլիացի կողմնակիցների դեմ Կարլ VII-ի ռազմական հաղթանակի արդյունքում պայմանագրի կետերը վիճարկվեցին: Անգլիայի թագավորները շարունակում էին պահանջել Ֆրանսիայի գահը մինչև 1800-1801 թ., երբ հունվարի 1-ին միավորվեցին Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագավորությունները:
ԾանոթագրություններԽմբագրել
- Keen Maurice (1996)։ Nobles, Knights and Men-at Arms in the Middle Ages։ London: Hambledon Continuum։ ISBN 1-85285-087-6։ Վերցված է հունվարի 26, 2014
- Richardson Glenn (2008)։ The Contending Kingdoms: France and England 1420-1700։ Farnham, Surrey: Ashgate Publishing։ ISBN 978-0-7546-5789-7։ Վերցված է հունվարի 26, 2014
- Allmand Christopher (1988)։ The Hundred Years War: England and France at War c.1300 - c. 1450։ Cambridge: Cambridge University Press։ ISBN 978-0521319232։ Վերցված է հունվարի 26, 2014
- Schirmer Walter Franz (1979)։ John Lydgate: A Study in the Culture of the XVth Century։ Westport, Connecticutt: Greenwood Press։ ISBN 978-0313212161։ Վերցված է հունվարի 26, 2014
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տրուայի պայմանագիր կատեգորիայում։ |