Կառլ VI Խելագար, (ֆր.՝ Charles VI le Fol, ou le Bien-Aimé, դեկտեմբերի 3, 1368, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - հոկտեմբերի 21, 1422, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), 1380 թվականից թագավոր։ Վալուաների դինաստիայից։ Հոգեկան հիվանդ էր. իշխել է սոսկ անվանապես։ Նրա օրոք իշխանության համար պայքարել են ֆեոդալ ազնվականների 2 խմբավորումներ՝ արմանյակներն ու բուրգինյոնները։ 1420 թվականին նրան գերել են անգլիացիների դաշնակից բուրգունդական ֆեոդալները և հարկադրել ստորագրել Տրուայի պայմանագիրը, որի համաձայն գահաժառանգ է ճանաչվել Անգլիայի Հենրի V թագավորը։

Շառլ Խելագար
Ծնվել է՝դեկտեմբերի 3, 1368
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել է՝հոկտեմբերի 21, 1422 (53 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Սեն Դենի աբբայություն
Երկիր Ֆրանսիա
ՏոհմՎալուաներ
միապետ
ՀայրՇառլ Իմաստուն[1]
ՄայրԺաննա դը Բուրբոն[1]
ԵրեխաներԻզաբել Վալուա[1], Joan of France, Duchess of Brittany?, Marie, Prioress of Poissy?, Միշել դը Վալուա[1], Լուի, Ֆրանսիայի դոֆին, Ժան, Տուրենի դուքս[1], Կատրին Վալուա[1], Շառլ Հաղթանակող[1], Charles de France?, Charles, Dauphin of France?, Marguerite, bâtarde de France? և Philippe de Valois?[2]
Հավատքքրիստոնեություն և Western Christianity?
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 325