Տչև (լեհերեն՝ Tczew, կոշուբյան բարբառով՝ Derszewo, Dërszewò, գերմաներեն՝ Dirschau), քաղաք Լեհաստանի հյուսիսային մասում՝ պատմական Պոմերանիա երկրամասում, ներկայիս Պոմորյան վոևոդությունում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի և համայնքի վարչական կենտրոնն է, թեև այդ համայնքից առանձնացված է և համարվում է առանձին քաղաքային համայնք՝ իր զբաղեցրած 22,38 քառակուսի կիլոմետր տարածքով2.[2]: Ընկած է Վիսլա գետի արևմտյան ափին, Գդանսկ քաղաքից մոտավորապես 35 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 60 257[3][4], բնակչության խտությունը՝ 2504.4 մարդ/կմ²[3][4]։

Բնակավայր
Տչև
լեհ.՝ Tczew
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1198 թ.
Մակերես22,26 կմ²
ԲԾՄ25±1 մետր
Բնակչություն57 990 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ83-100 à 83-110
Ավտոմոբիլային կոդGTC
Պաշտոնական կայքwrotatczewa.pl(լեհ.)
Տչև (Լեհաստան)##
Տչև (Լեհաստան)

Պատմություն խմբագրել

Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1198 թվականին։ 1260 թվականին դուքս Սամբոր II-ից քաղաքի կարգավիճակ և լյուբեկյան իրավունք է ստացել։ 1309 թվականին տևտոնյան ասպետները գնել են քաղաքն ու նրա շրջակա հողերը։

Ռեֆորմացիայի ժամանակ Դիրշաուի բնակիչները լյութերականություն են ընդունել։ 1577 թվականին Ստեֆան Բատորին ավերել է քաղաքը։ Լեհաստանի բաժանման ժամանակ բնակավայրը բաժին է հասել Պրուսիային։

XIX դարի կեսերին Բեռլին-Քյոնիգսբերգ երկաթուղու վրա գտնվող կայարանի շահագործման և արդյունաբերական վերափոխումների շնորհիվ քաղաքի դերն ու նշանակությունը կտրուկ կերպով աճել է։ Հենց այդ ժամանակ էլ կառուցվել են Վիսլայի վրայի զույգ կամուրջները, որոնք դարձել են քաղաքի խորհրդանիշը։ Ընդունված է ասել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվել է Տչևի այդ կամուրջների ռմբակոծությամբ[5]։

1975 – 1998 թվականներին քաղաքը գտնվել է Գդանսկի վոևոդության կազմում։

Բնակչություն խմբագրել

2010 թվականի տվյալներով Տչևի բնակչության թվաքանակը եղել է 60 152, բնակչության խտությունը՝ 2687,76 մարդ/կմ2.[6]:

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Քույր քաղաքներ խմբագրել

Տչևը բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[7]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/042214214011-0934903?var-id=1639616&format=jsonapi
  2. www.stat.gov.pl (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 6-ին, Վերցված է 2011 թ․ օգոստոսի 6-ին
  3. 3,0 3,1 Citar web |url=https://www.polskawliczbach.pl/Tczew |titulo=Tczew (Pomerânia) mapas, imobiliário, GUS, acomodações, escolas, região, atrações, códigos postais, desemprego, salário, ganhos, educação, tabelas, demografia, jardins de infância |acessodata=2020-01-17 |obra=Polska w liczbach |lingua=polonês
  4. 4,0 4,1 Citar web |url=https://stat.gov.pl/en/topics/population/population/area-and-population-in-the-territorial-profile-in-2016,4,10.html |titulo=Área e população no perfil territorial em 2016 |acessodata=2020-01-17 |obra=stat.gov.pl |ultimo=GUS |lingua=en
  5. «Війна розпочалася в Тчеві» (польська).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. www.stat.gov.pl (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 5-ին, Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին
  7. «Miasta partnerskie i zaprzyjaźnione». wrotatczewa.pl (լեհերեն). Tczew. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տչև» հոդվածին։