Տունլյաո (չին. պարզ. 通辽, փինյին Tōngliáo, մոնղ. Tüŋliyou qota, մոնղ.այբ. Түнляо хот), քաղաքային շրջան՝ Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում (ՉԺՀ)։ Քաղաքային շրջանի անունը առաջացել է հնում այստեղ գոյություն ունեցող Տունլյաո գավառի անունից, որի անունն իր հերթին «Լյաոդունի տունդրա» արտահայտության հապավումն է (通达辽东, «մուտք դեպի Լյաոդունու»)։

Տունլյաո
通辽
ᠲᠥᠩᠯᠢᠶᠠᠣ ᠬᠣᠲᠠ
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Մասն էՆերքին Մոնղոլիա
ԿարգավիճակՉԺՀ քաղաքային շրջան և մեծ քաղաք
Մտնում էՆերքին Մոնղոլիա
ԲԾՄ179 մետր
Օրենսդրական մարմինQ106071616?[1]
Բնակչություն (2007)3 094 600 մարդ
Տարածք58 861,55 կմ²
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Միջին բարձրություն

 179 մ
Հիմնադրված է1999 թվականի հուվարի 13 թ.
Ժամային գոտիUTC+8:00
ՓոխարինեցQ10922461?
Հեռախոսային կոդ+86 475
Փոստային ինդեքսներ028000
Ավտոմոբիլային կոդ蒙G
tongliao.gov.cn

Պատմություն խմբագրել

Մին կայսրության օրոք այս հողերը սահմանամերձ տարածքներ էին, որոնք ընդգրկված էին Ֆույու գվարդիայի պատասխանատվության տակ գտնվող գոտում(扶余卫): XVI դարի վերջին այդ հողերը գրավվեցին Ուշ Ցզին պետության կողմից, հետագայում անցանՑին Կայսրության մեջ։ 1636 թվականին այստեղ հիմնադրվեց «չուուլգան» (ինքնիշխան իշխանների միավորումը՝ ՉժՀ-ի կազմավորվելուց հետո «չուուլգաները» վերանվանվեցին «աիմակի») Ջիրիմը (哲里木盟), որին ենթարկվում էին 4 աիմակներ և 10 հոշուններ։

Սինհայական հեղափոխությունից հետո այդ հողերը անցան 1928 թվականին Ժեհե նահանգի Հատուկ վարչական շրջանի (热河特别行政区) ենթակայության տակ։ 1933 թվականին Ժեհե նահանգը գրավեցին ճապոնացիները, որոնք այն փոխադրեցին Մանջոու-Գո մարիոնետական պետության կազմ. Մանջոու-Գոյում այս հողերը մտան Սինհան նահանգի կազմի մեջ։

1945-ի օգոստոսին առաջին գվարդիայի օդային դիվիզիան մասնակցեց Խինգանո-Մուկդենի գործողությանը, ավարտեց պատերազմը Տունլիաոյի շրջանում, որտեղ առաջին անգամ դիվիզիայի ողջ գոյության ընթացքում այնտեղ վայրէջք կատարեցին դեսանտային ուժերը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լյաոբեյ նահանգի կազմի մեջ մտած այդ հողերը, կոմունիստների և կոումինթանգերի միջև կռվի թատերաբեմ դարձան։ Երբ 1949 թվականին հիմնադրվեց Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը, Ջիրիմ այմակը մտավ նորաստեղծ ինքնիշխան Ներքին Մոնղոլիա շրջանի կազմի մեջ, այդ ժամանակ աիմակը ներառում էր երկու գավառ (Տունլյաո և Կայլու) և հինգ հոշուն (Ջարուդ, Հորչին-Ցզոիչժունցի, Խորչին-Ցզոիհոուցի, Հուրե և Նաիման)։ 1951 թվականին Տունլյաո գավառից առանձնացվեց Տունլյաո գավառը։ 1953 թվականին Ներքին Մոնղոլիայի արևելքը առանձնացվեց որպես հատուկ վարչական միավոր, և աիմակը լուծարվեց։ 1954 թվականին որոշվեց հրաժարվել Ներքին Մոնղոլիայի արևելյան մասի հատուկ կարգավիճակից, և այմակը նորից վերականգնվեց։ 1958 թվականին Տունլիաո շրջանը լուծարվեց, իսկ նրա տարածքը վերաենթարկվեց Տունլյաո քաղաքին։ 1964 թվականին Տունլյաո քաղաքը վերականգնվեց։ 1965 թվականին հոշուն Հորչին-Յուիչժունցին Խուլուն-Բուիր այմակից տեղափոծվեց Ջիրիմ այմակ։

1969 թվականին այմակը մտավ Գիրին նահանգի կազմի մեջ. Ինքնավար Ներքին Մոնղոլիա շրջանին է վերադարձվել 1979 թվականին։

ՉԺՀ-ի պետական խորհրդի 1985 թվականի նոյեմբերի 9-ի հրամանագրով հոշուն Ջարուդի հողերի մի մասից կազմավորվեց Հոլին-Հոտո քաղաքային գավառը։ ՉԺՀ-ի պետական խորհրդի 1986 թվականի որոշմամբ Տունլյաո գավառը լուծարվեց, իսկ դրա տարածքներն մտան Տունլյաո քաղաքի կազմի մեջ։

1996 թվականին հոշուն Հորչին-Յուիչժոնցին Ջիրիմի այմակի իրավասությունից անցավ Խինգանի այմակ։

1999 թվականի հունվարի 13-ին ՉԺՀ Պետական խորհրդի որոշմամբ Ջիրիմի այմակը և Տունլյաո քաղաքը լուծարվեցին, իսկ այմակի փոխարեն ստեղծվեց Տունլյաո քաղաքային շրջանը. նախկին Տունլյաո քաղաքը իր կազմով դարձավ Հորչին շրջանի մաս։

Ժողովրդագրություն խմբագրել

Տունլյաոյի ազգային կազմը 2000 թվականի հաշվարկների համաձայն։

Ազգը Թիվը Տոկոսը
Չինացիներ 1.548.721 51,14 %
Մոնղոլներ 1.373.470 45,35 %
Մանջուրներ 88.654 2,93 %
Հուեյներ 12.447 0,41 %
Կորեացիներ 2.709 0,09 %
Սիբո 781 0,03 %
Դաուրներ 492 0,02 %

Վարչատարածքային բաժանում խմբագրել

Տունլյաո քաղաքային շրջանը բաժանված է 1 շրջանի, 1 քաղաքային գավառի, 1 գավառի, 5 հոշունի.

Քարտեզ
 
# Կարգավիճակ Անվանում Հիերոգլիֆներ Փինյին Բնակչություն

(2004, նախ.)

Տարածք

(կմ²)

Բնակչության խտություն

(մարդ/կմ²)

1 Շրջան Խորչին 科尔沁区 Kē'ěrqìn qū 810 000 3212 252
2 Քաղաքային գավառ Խոլին-Գոլ 霍林郭勒市 Huòlínguōlè shì 70 000 585 120
3 Գավառ Կայլու 开鲁县 Kāilǔ xiàn 390 000 4488 87
4 Խոշուն Խուրե-Ցի 库伦旗 Kùlún qí 180 000 4650 39
5 Խոշուն Նայման-Ցի 奈曼旗 Nàimàn qí 430 000 8120 53
6 Խոշուն Ջարուդ-Ցի 扎鲁特旗 Zhālǔtè qí 300 000 17 193 17
7 Խոշուն Խորչին-Ցզոիչժունցի 科尔沁左翼中旗 Kē'ěrqìn Zuǒyì

Zhōng qí

530 000 9811 54
8 Խոշուն Խորչին-Ցզոիհոուցի 科尔沁左翼后旗 Kē'ěrqìn Zuǒyì

Hòu qí

400 000 11 476 35

Տնտեսություն խմբագրել

Տունլյաոն ջերմային (ածխային) էներգետիկայի կարևոր կենտրոն է հանդիսանում։ Ինչպես նաև քաղաքային շրջանի տարածքում կառուցված են մեծ հողմային և արևային էլեկտրակայաններ[2]։

Տրանսպորտ խմբագրել

 
Տունլյաոյի օդանավակայանը

Տունլյաոն ունի ոչ շատ մեծ օդանավակայան, որը սպասարկում է հիմնականում ներքին չվերթներ դեպի Պեկին, Սիան, Հարբին, Շանհայ և Գուանչժոու։

Տունլյաոն համարվում է Հյուսիս-արևելյան Չինաստանի կարևոր երկաթուղային հանգույցը, այստեղից են դուրս գալիս դեպի Պեկին (Jingtong Railway), Դացին (Tongrang Railway), Ցզինին (Jitong Railway) և Շենյան տանող ուղիերը։ Հորչին գավառում տեղակայված Տունլյաո կայարանը համարվում է Սինմին- Տունլյաո ճեպընթացի վերջին կայանը (Պեկին-Շենյան արագընթաց երկաթուղու մաս)։

Տունլյաոյով անցնում են Godao 111, Godao 303 և Godao 304 կենսականորեն աշխույժ մայրուղիները։

Կրթություն խմբագրել

Տունլիաոյում են գտնվում Ներքին Մոնղոլիայի ազգությունների համալսարանը և Գյուղատնտեսական ու անասնաբուծական քոլեջը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. National Database of Laws and Regulations — 2021.
  2. «В Северном Китае началось строительство гибридной ветро-солнечной электростанции». Жэньминь Жибао.