Դեսանտ (ֆր.՝ descente — ափհանում, վայրէջք), հատուկ պատրաստականության զորքեր, որոնք իջեցվում են հակառակորդի զբաղեցրած տարածք, հիմնականում մարտական գործողություններ վարելու նպատակով։ Ըստ մասշտաբի և նպատակների դեսանտները լինում են ստրատեգիական, օպերատիվ և տակտիկական, իսկ ըստ զորքերի փոխադրման եղանակի՝ ծովային, օդային, տանկային և կոմբինացված։ Օդային դեսանտը կարող է լինել պարաշյուտային, վայրէջքային կամ պարաշյուտավայրէջքային[1]։

Դաշնակցային ուժերի ափհանումը Սիցիլիա կղզի
ԱՄՆ զինված ուժերի օդային գրոհիչ ստորաբաժանումների դեսանտավորների տարբերանանը

Մինչդեռ նավերից օդային վայրէջքը հայտնի էր մի քանի հազար տարի առաջ, այնպիսի տակտիկ հնարքներ, ինչպիսիք են տանկային դեսանտը կամ օդային դեսանտը, կիրառվում են դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից։

Հետպատերազմյան շրջանում սկսվեց ավիադեսանտային զրահատեխնիկայի զարգացումը։

ԱՄՆ ժամանակակից տակտիկական դոկտրինում դեսանտ բառի տակ հաճախ հասկանում են «օդային մոբիլության» դոկտրին[2], երբ զորքերը տեղաշարժվում են ուղղաթիռներով (այլ ոչ թե ճանապարհներով, որտեղ թշնամին կարող է դարան կազմակերպել)։

Հայտնի գործողություններ

խմբագրել
  • Մոնղոլական ներխուժումը Ճապոնիա (1274 և 1281 թթ.)
  • Անհաղթ Արմադա (1588 թ.)
  • Պետերգոֆյան դեսանտ (1941 թ.)
  • Գրիգորևսկի դեսնանտ (1941 թ.)
  • Եվպատորիական դեսանտ (1942 թ.)
  • Մարոկկո-ալժիրական գործողություն (1942 թ.)
  • Սիցիլիական գործողություն (1943 թ.)
  • Դեսանտի վայրէջք Իտալիայում (1943 թ.)
  • Դեսանտի վայրէջք Նորմանդիայում (1944 թ.)

Համակարգչային խաղերում

խմբագրել
  • Medal of Honor: Airborne ամբողջությամբ նվիրված է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ օդային դեսանտին։

Պատկերասարահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 352