Տոյոհիրո Ակիյամա (ճապ.՝ 秋山 豊寛, հուլիսի 22, 1942(1942-07-22)[1][2], Սետագայա, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի լրագրող, որին համաշխարհային ճանաչում է բերել տիեզերական թռիչքը, որի ընթացքում նա դարձել է առաջին ճապոնացին և տիեզերքում առաջին պրոֆեսիոնալ լրագրողը։

Տոյոհիրո Ակիյամա
ճապ.՝ 秋山豊寛
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 22, 1942(1942-07-22)[1][2] (78 տարեկան)
ԾննդավայրՍետագայա, Տոկիո, Ճապոնիա
ՔաղաքացիությունFlag of Japan.svg Ճապոնիա
ԿրթությունՄիջազգային Քրիստոնեական եկեղեցի
Մասնագիտությունլրագրող, տիեզերագնաց և լրագրող
ԱշխատավայրKyoto University of the Arts by Uryuyama-Gakuen?
Պարգևներ և
մրցանակներ
Մեդալ տիեզերքի հետազոտության բնագավառում ունեցած վաստակի համար և Ժողովուրդների բարեկամության շքանշան
Ստորագրություն
Cosmonaut-Toyohiro-Akiyama-Autograph.png
Toyohiro Akiyama Վիքիպահեստում

ԿրթությունԽմբագրել

  • 1966 թվականին ավարտել Է Տոկիոյի միջազգային քրիստոնեական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը։

Մասնագիտական գործունեությունԽմբագրել

  • 1966 թվականից սկսել է աշխատել Tokyo Broadcasting System (TBS) հեռուստառադիոկորպորացիայում
  • 1967-1971 թվականներին աշխատել է Լոնդոնում՝ Բի-Բի-Սի ընկերությունում (անգլ.՝ BBC World Service)
  • 1971 թվականից՝ TBS միջազգային նորությունների ծրագրերի ավագ խմբագիր և մեկնաբան
  • 1984 թվականից՝ Վաշինգտոնում TBS-ի թղթակցային բյուրոյի տնօրեն (ԱՄՆ

Տիեզերական նախապատրաստությունԽմբագրել

  • 1989 թվականի օգոստոսի 17-ին անցել է ընտրություն՝ TBS կորպորացիայի կողմից հովանավորվող առևտրային խորհրդա-Ճապոնական թռիչքի իրականացման համար։ Գումարը, որը կորպորացիան վճարել է իր աշխատակցի թռիչքի համար, զգալիորեն տարբերվել է տարբեր աղբյուրներում (28 միլիոն ԱՄՆ դոլար][3], 25 միլիոն[4], 5 միլիարդ իեն կամ 37 միլիոն ԱՄՆ դոլար[5]): Այդ ձևով TBS-ը նշել է իր ստեղծման քառասնամյակը 1950 թվականին[6]։
  • 1989 թվականի հոկտեմբերին սկսել է մարզումները Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների վերապատրաստման կենտրոնում։

Տիեզերական թռիչքԽմբագրել

  • 1990 թվականի դեկտեմբերի 2-ին «Սոյուզ ՏՄ-11» տիեզերանավով թռիչքի է մեկնել որպես տիեզերագնաց-հետազոտող «Միր» ուղեծրային կայանի ութերորդ հիմնական գիտարշավի անձնակազմի կազմում՝ նավի հրամանատար Աֆանասևի, բորտինժեներ Մանարովի հետ համատեղ։
  • 1990 թվականի դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել «Միր» ուղեծրային կայանի կցումը։ Յոթ օրվա աշխատանքի ընթացքում տիեզերակայանում մի քանի ուղիղ ռեպորտաժներ, ցուցադրական հեռուստաեթերներ է անցկացրել ճապոնական լսարանի, ճապոնացի դպրոցականների համար։ Կենսաբանական փորձարկումներ է իրականացրել ճապոնական ծառագորտերի վրա։
  • 1990 թվակականի դեկտեմբեր 10-ին Երկիր է վերադարձել «Սոյուզ TM-10» տիեզերանավի յոթերորդ հիմնական արշավախմբի կազմում․ նավի հրամանատար՝ Գ․ Մանակով, բորտինժեներ՝ Ստրեկալով։ Թռիչքի տևողությունը կազմել է 7 օր 21 ժամ 54 րոպե։

Վիճակագրություն[9]Խմբագրել

# Մեկնարկի տիեզերանավ Մեկնարկ Արշավախումբ Վայրէջքի տիեզերանավ Վայրէջք Տևողություն Մուտքը բաց տիեզերք Ժամանակը բաց տիեզերքում
1 «Սոյուզ ТМ-11» 02.12.1990, 08:13 UTS Միր-7 / Միր-8 «Սոյուզ ТМ-10» 10.12.1990, 06:08 UTS 7 օր 21 ժամ 54 րոպե 0 0
7 օր 21 ժամ 54 րոպե 0 0

Թռիչքից հետո գործունեությունԽմբագրել

Թռիչքից հետո աշխատել Է TBS լրատվական դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

1991 թվականի ապրիլին մի խումբ ճապոնացի լրագրողների հետ Ղազախստանում Արալյան ծովի վիճակի մասին ֆիլմ է նկարահանել[10]։

TBS կորպորացիայից հեռացել է 1995 թվականին՝ չհամաձայնելով հեռուստատեսության ակտիվ առևտրայնացման հետ։ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում գտնվող Թամուրա քաղաքի Աբուկումա լեռներում հիմնել է բրնձի և սնկի աճեցման ֆերմա[11]։ 2011 թվականի ապրիլին Ֆուկուսիմա-1 ատոմակայանի երկրաշարժից և վթարից հետո ստիպված է եղել թողնել ագարակը և հեռանալ[12]։

ՀրապարակումներԽմբագրել

Հանդես է եկել իր թռիչքին նվիրված զեկույցներով, որոնք հետագայում հրապարակվել են։

  • «Տիեզերական թռիչքի հաճույք» (անգլ.՝ The Pleasure of Spaceflight, Journal of Space Technology and Science, Vol.9 No.1'93)
  • Համահեղինակությամբ հոդվածներ է հրապարակել տիեզերական զբոսաշրջության զարգացման մասին։

ՊարգևներԽմբագրել

  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1990 թվականի դեկտեմբերի 10, ԽՍՀՄ)՝ «Միր» ուղեծրային գիտահետազոտական համալիրում տիեզերական թռիչքի հաջող իրականացման համար[13]
  • «Տիեզերքի յուրացման գործում ունեցած վաստակի համար» մեդալ (2011 թվականի ապրիլի 12, Ռուսաստան)՝ օդաչուավոր տիեզերագնացության ոլորտում միջազգային համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[14]

Անձնական կյանքԽմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Նրա հոբբիներն են ծովագնացությունը, արշավները, լողը և աերոստատները։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://www.spacefacts.de/bios/international/english/akiyama_toyohiro.htm
  2. 2,0 2,1 http://www.britannica.com/biography/Akiyama-Toyohiro
  3. Если бы. Космический туризм — Михаил Попов
  4. Ъ-Власть — Пять звезд на орбите
  5. Газета.Ru — Интервью с экипажем МКС
  6. Йоити Иноуэ, TBS. «Я никогда не считал Россию безопасной страной» — Новые Известия(չաշխատող հղում)
  7. 242-м с учетом членов экипажа МТКК «Чэлленджер» (STS-51L), взорвавшегося вскоре после старта и невышедшего на орбиту, для которых этот полет должен был стать первым
  8. Би-би-си | Станция «Мир»: 1986—2001
  9. «Statistics - Akiyama Toyohiro» (անգլերեն)։ spacefacts.de։ Վերցված է 2017-12-31 
  10. Казахстанская правда(չաշխատող հղում)
  11. «Выступление на лекции общественной организации «Peace Boat» 1 октября 2008 года»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-21-ին։ Վերցված է 2021-01-14 
  12. Atsushi Takahashi First Japanese in space becomes Fukushima evacuee (англ.) // The Asahi Simbun. — 2011. — В. 07 December. Архивировано из первоисточника 7 Դեկտեմբերի 2011.
  13. «Указ Президента СССР от 10.12.1990 N УП-1148»։ www.libussr.ru։ Վերցված է 2018-07-19 
  14. Указ Президента Российской Федерации от 12 апреля 2011 года № 437 «О награждении медалью „За заслуги в освоении космоса“ иностранных граждан»

Արտաքին հղումներԽմբագրել