Ծառագորտեր
Ծառագորտեր
Ծառագորտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Անպոչ երկկենցաղներ
Ընտանիք Ծառագորտեր
Լատիներեն անվանում
Ranidae
Hylidae Rafinesque, 1815
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ծառագորտեր (լատին․՝ Hylidae), անպոչ երկկենցաղների կարգի ընտանիք։ Հայտնի է 39 ցեղի շուրջ 329 տեսակ։ ՀՀ-ում տարածված է իսկական ծառագորտերի ցեղի 2 տեսակ՝ սովորական ծառագորտ և փոքրասիական ծառագորտ։ Մանր և միջին ծառերի ծառաբնակ գորտեր են։ Մատների ծայրային ֆալանգները հաճախ սկավառակաձև լայնացած են՝ վերածված ծծիչների։ Դրանց օգնությամբ ծառագորտերը տեղաշարժվում են ուղղահայաց մակերեսներով։ Գորտնկիթը դնում են կլորավուն կույտերի տեսքով կամ խողովակաձև ոլորված տերևների մեջ, որտեղ կուտակվում է ջուր։ Շատերը խնամում են իրենց սերնդին։

Դասակարգում խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծառագորտեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծառագորտեր» հոդվածին։