Գենադի Ստրեկալով
Ստրելակով Գենադի Միխայլովիչ (հոկտեմբերի 26, 1940[1], Միտիշչի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 2004[2], Մոսկվա, Ռուսաստան), տիեզերագնաց-օդաչու։ Սովետական Սիության կրկնակի հերոս (1980, 1984)։
Գենադի Ստրեկալով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1940[1] |
Ծննդավայր | Միտիշչի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 25, 2004[2] (64 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Օստանկինյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1965) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | ճարտարագետ և տիեզերագնաց |
Աշխատավայր | Էներգիա |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Լենինի շքանշան Խորհրդային Միության հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշոկա Չակրա Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու «Աշխատանքի վետերան» մեդալ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ոսկե աստղ (մեդալ, ԽՍՀՄ) Լենինի շքանշան Խորհրդային Միության հերոս Ոսկե աստղ (մեդալ, ԽՍՀՄ) Լենինի շքանշան «Տիեզերական թռիչքի» մեդալ Աշոկա Չակրա[3] և «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ |
Gennady Strekalov Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան․ բարձրագույն տեխնիկական․ ուսումնարանը (1965), աշխատել կոնստրուկտորական բյուրոյում։ 1980 թվականի նոյեմբերի 27-ին Լ․ Դ․ Կիզիմի և Օ․ Գ․ Մակարովի հետ, որպես հետազոտող տիեզերագնաց, թռիչք է կատարել «Սոյուզ Տ-3» տիեզերանավով։ Նոյեմբերի 28-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6» ուղեծրակայանին, և թռիչքը շարունակվել է մինչև դեկտեմբերի 10-ը։ 1983 թվականի ապրիլի 20-22-ին, որպես բորտինժեներ, Վ․ Գ․ Տիտովի և Ա․ Ա․ Սերեբրովի հետ, թռիչք է կատարել «Սոյուզ Տ-8» տիեզերանավով։ 1984 թվականի ապրիլի 3-ին, որպես բորտինժեներ, Ցու․ Վ․ Մաչիշևի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Ռ․ Շարմայի հետ, Ստրելակովը երրորդ տիեզերական թռիչքն է կատարել «Սոյուզ Տ-11» տիեզերանավով։ Ապրիլի 4-ին տիեզերանավը կցվել է ուղեծրում գտնվող «Սալյուտ- 7»-«Սոյուզ Տ-10» ուղեծրային համալիրին։ Ապրիլի 10-ին «Սոյուզ Տ-10» տիեզերանավն անջատվել է համալիրից, և ապրիլի 11-ին Ստրելակովը (անձնակազմի հետ) վերադարձել է Երկիր։
ՊարգևներԽմբագրել
Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Gennadi_Strekalov
- ↑ 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #129663034 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ http://gallantryawards.gov.in/Awardee/mr-gennady-mikhailovich-strekalov
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 154)։ |