Տոմատինա կամ Լա Տոմատինա (իսպ.՝ La Tomatina), իսպանական ազգային և մշակութային տոն, որը նշվում է օգոստոս ամսվա վերջին շաբաթում՝ սովորաբար օգոստոսի 26-ին[1]։ Տոնի ժամանակ հավաքվածները կռվի են բռնվում՝ միմյանց լոլիկներով հարվածելով։

Տոմատինա
իսպ.՝ La Tomatina

Տեսակտոնախմբություն
Ամսաթիվօգոստոսի 26
Տոնվում էԻսպանիա Իսպանիա
Ոչ պաշտոնապես տոնվել է`
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կոլումբիա Կոլումբիա
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն (Շոտլանդիա)
Մեքսիկա Մեքսիկա
Կայքtomatina.es

Սովորաբար տոնը մեծ շուքով անց է կացվում Իսպանիայի Վալենսիա քաղաքում, սակայն տոնին մասնակցում են նաև այլ քաղաքներ (Օրինակ՝ Մադրիդ, Բարսելոնա, Մալագա, և այլն)։

1982 թվականից սկսած տոնին սկսել են մասնակցել Իսպանիայից դուրս՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Թվին գետի ափին (Կոլորադո)։ Տոնին մասնակցել են նաև Կոստա Ռիկայում, Կոլումբիայում, Մեքսիկայում և Շոտլանդիայում։

Նկարագրություն խմբագրել

Լա Տոմատինայի տոնը սկսվում է ամեն տարի օգոստոս ամսվա վերջին շաբաթում Իսպանիայում՝ առավոտյան ժամը 10-ին։ Տոնի նախօրեին բեռնատար մեքենաները հարակից Էստրեմադուրա քաղաքից լոլիկներ են տեղափոխում Վալենսիայի Պլազա դել Պուեբլա կենտրոնական հրապարակ։

Համաձայն փառատոնի կանոնների, տոնը կարող է սկսվել միայն այն բանից հետո, երբ տոնի համար նախատեսված հրապարակից վստահված անձը ազդարարի տոնի սկիզբը[2]։

Այդ հրահանգից հետո փառատոնի բոլոր մասնակիցները սկսում են պատերազմել լոլիկներով։ Դրանք հաճախ օգտագործում են ջրային թնդանոթներ։ Մարտերի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պետք է մրցի միայնակ։

Լուրջ վնասվածքներից խուսափելու համար չի կարելի մրցույթի ժամանակ օգտագործել սուր, ծակող և կտրող իրերի, ինչպես նաև ապակյա շշեր։ Տոնի ավարտին քաղաքի կենտրոնական հրապարակը վերածվում է կարմիր հրապարակի։ Տոնի կազմակերպիչնրը շրջելով փողոցներով ջրցան մեքենաների միջոցով մաքրում են փողոցները[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Իսպանիայի ավանդական տոներ և սովորույթներ՝ Տոմատինա Արխիվացված 2015-12-08 Wayback Machine LaTomatina.travel
  2. Իսպանական դաժանությունը ծագում է Տոմատինա փառատոնից Տոմատինա տոնի մասին. Վերցված է օգոստոսի 24, 2013
  3. «Bangalore's Tomatina festival cancelled». NDTV 24x7. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել