Տոկոնամե (ճապ. 常滑市 Տոկոնամե-սի) քաղաք Ճապոնիայում, որը գտնվում է Այչի պրեֆեկտուրայի հարավարևելյան մասում՝ Տիտա թերակղզու վրա՝ Իսե ծոցի ափին։ Այն հիմնադրվել է 1954 թվականի ապրիլի 1-ին՝ Տիտա նահանգի Տոկոնամե, Օնիզակի, Նիշիուրա, Օնո և Միվա գյուղերը միավորելով։ Քաղաքը ճենապակու և հախճապակու արդյունաբերության կենտրոն է։

Բնակավայր
Տոկոնամե
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էապրիլի 1, 1954 թ.
Մակերես55,63 կմ²
Բնակչություն57 507 մարդ (փետրվարի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ0569
Պաշտոնական կայքcity.tokoname.aichi.jp(ճապոներեն)
Տոկոնամե (Ճապոնիա)##
Տոկոնամե (Ճապոնիա)

Աշխարհագրություն խմբագրել

Տոկոնամե քաղաքը գտնվում է Տիտա թերակղզու արևմտյան ափին՝ Այչի պրեֆեկտուրայի հարավում, Իսե ծոցի ափին[2]։

Հարևան քաղաքապետարաններ խմբագրել

  • Այչի պրեֆեկտուրա
    • Տիտա
    • Ագուի
    • Միհամա
    • Հանդա
    • Տակետոյո

Ժողովրդագրություն խմբագրել

Ճապպոնիայի մարդահամարի տվյալներով[3] Տոկոնամեյի բնակչությունը համեմատաբար կայուն է վերջին 50 տարվա ընթացքում։

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
1960 51,919—    
1970 54,168+4.3%
1980 54,343+0.3%
1990 51,784−4.7%
2000 50,183−3.1%
2010 54,858+9.3%

Կլիմա խմբագրել

Քաղաքնի կլիման բնութագրվում է տաք և խոնավ ամառներով և համեմատաբար մեղմ ձմեռներով (Կյոպպենի կլիմաների դասակարգում Cfa): Տոկոնամեյում տարեկան միջին ջերմաստիճանը 15.5 °C է։ Միջին տարեկան տեղումները 1674 մմ են, սեպտեմբերի հետ`որպես թաց ամիս։ Ջերմաստիճանն ամենաբարձրն է օգոստոսին՝ 27,4 °C սահմաններում, իսկ հունվարին ամենացածրը՝ 4.6 °C ջերմաստիճան[4]։

Կրթություն խմբագրել

Տոկոնամեն ունի ինը տարրական դպրոցներ, չորս հանրակրթական կրտսեր ավագ դպրոցներ, որոնք վարում է քաղաքի կառավարությունը, և մեկ հանրակրթական ավագ դպրոց, որը գործում է Այչի պրեֆեկտուրայի կրթության խորհրդի կողմից[5]։

Տարրական դպրոցներ խմբագրել

  • Միվա տարրական դպրոց
  • Օնո տարրական դպրոց
  • Օնիզակիի հյուսիսային տարրական դպրոց
  • Օնիզակիի հարավային տարրական դպրոց
  • Տոկոնամեյի արևմտյան տարրական դպրոց
  • Տոկոնամեյի արևելյան տարրական դպրոց
  • Նիշուրայի հյուսիսային տարրական դպրոց
  • Նիշուրայի հարավային տարրական դպրոց
  • Կոսուգայա տարրական դպրոց

Կրտսեր ավագ դպրոցներ խմբագրել

  • Տոկոնամեյի կրտսեր ավագ դպրոց
  • Օնիզակիի կրտսեր ավագ դպրոց
  • Նանրիոյի կրտսեր ավագ դպրոց
  • Սեիկայի կրտսեր ավագ դպրոց

Ավագ դպրոց խմբագրել

  • Տոկոնամեյի ավագ դպրոց

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 県民文化局県民生活部 統計課 | 愛知県 (яп.)
  2. YORIFUJI, Akiko (2005). «Formation of "Gambling Space" in Tokoname City, Aichi Prefecture, Japan». Japanese Journal of Human Geography. 57 (2): 131–152. doi:10.4200/jjhg1948.57.131. ISSN 1883-4086.
  3. Tokoname population statistics
  4. Tokoname climate data
  5. Araújo, Christiane Elany Britto de. «Educação em tempos digitais: análise de um curso de inglês online». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոկոնամե» հոդվածին։