Տիվադար Կոստկա Չոնտվարի

Տիվադար Կոստկա Չոնտվարի (հունգ.՝ Csontváry Kosztka Tivadar, հուլիսի 5, 1853(1853-07-05)[1][2][3][…], Սաբինով, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[4] - հունիսի 20, 1919(1919-06-20)[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարական Խորհրդային Հանրապետություն[4]), նկարիչ։

Տիվադար Կոստկա Չոնտվարի
հունգ.՝ Csontváry Kosztka Tivadar
Ծնվել էհուլիսի 5, 1853(1853-07-05)[1][2][3][…]
ԾննդավայրՍաբինով, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[4]
Վախճանվել էհունիսի 20, 1919(1919-06-20)[1][2][3][…] (65 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարական Խորհրդային Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտություննկարիչ և լրագրող
Ոճէքսպրեսիոնիզմ
Թեմաներգեղանկարչություն
ստորագրություն
Изображение автографа
 Tivadar Csontváry Kosztka Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Չոնտվարիի արձանը

1865 թվականին Չոնտվարիի ընտանիքը տեղափոխվեց Սրեդնեե գյուղ (այժմ Զակարպատյան մարզ)։ Տիվադարին ուղարկեցին սովորելու Ուժգորոդի առևտրի դպրոցում։ Նա աշխատել է որպես դեղագործ, ինչպես նրա հայրը։ 1881 թվականին նա պայծառատեսություն ունեցավ, որը նրան կանխորոշեց դառնալ հայտնի բնանկարիչ, «ավելի նշանավոր, քան ինքը` Ռաֆայելը»։

1883 թվականին Փարիզում նա հանդիպեց Միխայել Մունկաչիի հետ, ով համարվում է հունգարացի խոշորագույն նկարիչ։ Նա ճանփորդում էր Դալմատիայով, Իտալիայով, Հունաստանով, Հյուսիսային Աֆրիկայով և Մերձավոր Արևելքով։ 1900 թվականին նա փոխել է իր Կոստա ազգանունը Չոնտվարի կեղծանվան։

Ստեղծագործություն խմբագրել

Չոնտվարին սկսել է նկարել 1880-ական թվականների կեսերից։ Նա ունի ավելի քան հարյուր կտավներ։ Դրանք իրենց ոճով մոտ են իմպրեսիոնիզմին, որոնք ստեղծվել են 1903-1909 թվականների ընթացքում։ Իր նկարներում նույնպես կային կախարդական ռեալիզմի, սիմվոլիկան, առասպելական սյուրռեալիզմի, հետիմպրեսիոնիզմի հատկանիշներ[5]։

Չոնտվարիի ստեղծագործությունները ցուցադրվել են Փարիզում (1907, 1910) և Եվրոպայի այլ քաղաքներում, բայց ճանաչում չունեին իր հայրենիքում։ Հունգարիաում նկարիչը ուներ խենթի համբավ` տարօրինակ պահվածքի, ճգնավոր կյանքի և շփման մեջ մարգարեական տոն օգտագործելու համար։ Վերջին տարիներին նա գրել է գիրք, մի բրոշյուր, «էներգիան և արվեստը», «Քաղաքակիրթ մարդու սխալը» և «Հանճարը» հետազոտությունը. «Ով կարող է և ով չի կարող լինել հանճար»։ Իր կյանքի ընթացքում նա չի վաճառել ոչ մի նկար։ Հիմնական աշխատանքները նկարիչը հավաքել է Պեչ քաղաքի թանգարանում։

Ճանաչում խմբագրել

Չոնտվարիին նվիրված է համանուն գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորն է Զոլտանա Հուսարիկան (1980)։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Csontváry (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 CsontvaryOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118872273 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. scolio | EA Culture | էջ 2564
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիվադար Կոստկա Չոնտվարի» հոդվածին։