Տիկին Լեսլի Քարթեր

Քերոլայն Լուիզ Դադլի (հունիսի 10, 1857(1857-06-10), Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ - նոյեմբերի 13, 1937(1937-11-13), Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), թատրոնի և համր կինոյի ամերիկացի դերասանուհի, որը Բրոդվեյում հռչակ է ձեռք բերել իմպրեսարիո Դեյվիդ Բելասկոյի հետ համագործակցության շնորհիվ։ Զարմանալիորեն գեղեցիկ ու կենսուրախ դերասանուհին հայտնի էր «ամերիկյան Սառա Բեռնար» անունով, և, չնայած իր աղմկահարույց ամուսնալուծությանը, շարունակում էր հանդես գալ ամուսնական տիկին Լեսլի Քարթեր անվամբ։

Տիկին Լեսլի Քարթեր
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 1857(1857-06-10)
ԾննդավայրԼեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 13, 1937(1937-11-13) (80 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանWoodland Cemetery and Arboretum
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի և թատրոնի դերասանուհի
ԱմուսինԼուիս Փեյն
Mrs. Leslie Carter Վիքիպահեստում
Տիկին Քարթերը մադամ Դյու Բարրիի դերում․ «Թատրոն» ամսագրի գլխավոր էջ, 1902 թվականի հոկտեմբեր

Վաղ կյանքԽմբագրել

Քերոլայն Դադլին ծնվել է Կենտուկի նահանգի Լեքսինգթոն քաղաքում, հավանաբար 1857 թվականին[1]։ Հայրը՝ Օրսոն Դադլին, մեծածախ առևտրով զբաղվող վաճառական էր, որը դստերն ապահովել էր այն բոլոր առավելություններով, ինչին կարելի էր գումարի միջոցով հասնել։ Մայրը Քեթրին Դադլին էր: Մանկության մեծ մասն անցկացրել է Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում: Բեմի նկատմամբ ձգտում ունեցել է մանկուց, սակայն ընտանեկան հանգամանքների բերումով երբեք հրապարակավ հանդես չի եկել, անգամ փոքրիկ միջոցառումներում։

1880 թվականին ամուսնացել է Չիկագոցի միլիոնատեր փաստաբան Լեսլի Քարթերի հետ և դեռ այդ ժամանակ համարվել հայտնի գեղեցկուհի։ Ունեցել է մեկ երեխա՝ Դադլի Քարթեր անունով որդի: 1887 թվականին դիմել է դատարան ամուսնալուծության համար՝ ֆիզիկական ոտնձգությունների և լքվածության հիմքերով, բայց 1889 թվականին որպես պատասխանող կողմ դերասան Քիրլ Բելյուին ներգրավելուց հետո նրա ամուսինն է հասել ամուսնալուծության։ Որդին որոշել է ապրել մոր հետ, որի արդյունքում զրկվել է հոր կտակում հայտնվելուց: Դատավարության ընթացքը մամուլին արգելվել է լուսաբանել, բայց հայցադիմումն ու դրա հետևանքը որպես սկանդալներ ներկայացվել են առաջին էջերում։

ԿարիերաԽմբագրել

Իմպրեսարիո Դեյվիդ Բելասկոյի հետ իր կապի շնորհիվ արժանացել է ակնթարթային թատերական համբավի: Դերասանական առաջին հաջողությունը «Մերիլենդի սիրտը» (1895 թ.) ներկայացման գլխավոր հերոսուհու դերակատարումն էր, որին հաջորդել են ավելի սենսացիոն «Զազա»-ն (1898) և «Մադամ Դյու Բարրի»-ն (1901):

 
Դերասանուհի Լեսլի Քարթերը․ «Թատրոն» ամսագիր, 1902 թվական, Շելթեր կղզի

Քարթերը դարձել է իր սերնդի ամենամեծ դրամատիկ դերասանուհին: 1906 թվականին Բելասկոյի հետ կապերը խզելուց հետո թողել է Բրոդվեյը և զբաղվել վոդևիլով: 1906 թվականի հուլիսին ամուսնացել է դերասան (Ուիլյամ) Լուիս Փեյնի հետ (1875 - օգոստոսի 17, 1955), որի հետ հաճախ հանդես էր գալիս բեմում և որը հետագայում ղեկավարում էր իր գործերը: Նրանք որդեգրել են Մերի Քարթեր Փեյն անունով աղջկա:

 
Տիկին Լեսլի Քարթերը մոտավորապես 1896 թվականին

1915 թվականին պրոդյուսեր Ջորջ Քլեյնը վարձել է դրասանուհուն Մադամ Դյու Բարրիի կերպարը կինոնկարում մարմնավորելու համար։ Դերասանուհին, որն արդեն 50 տարեկան էր և չափազանց ծեր այդ դերի համար, նկարահանվել է նաև իրեն առաջին հաջողությունը բերած պիեսի էկրանավորման մեջ, սակայն կինոնկարներից ոչ մեկը հաջողություն չի ունեցել։

Քարթերի կարիերան փլուզվել է 1926 թվականին, երբ նրան աշխատանքից հեռացրել են «Շանհայի ժեստ» պիեսի փորձերի ժամանակ, որում կատարում էր Մայր Գոդդամի դերը: Սակայն քանի որ մասնաբաժին է ունեցել ներկայացման մեջ, ստացել է հոնարարների կեսը։

Հետագա տարիներԽմբագրել

Բեմից հեռանալուց հետո մեկնել է Կալիֆոռնիա։

Մահացել է սրտի հիվանդությունից 1937 թվականին, Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում: Հուղարկավորվել է Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի Վուդլանդ գերեզմանատան իրենց ընտանեկան հատվածում երկրորդ ամուսնու, որդու՝ Դադլիի և ընտանիքի մի քանի այլ անդամների մոտ։

Քարթերի կարիերան արտացոլված է «Կարմրամազ լեդին» (1940) կինոնկարում, որտեղ գլխավոր դերը կատարում է Միրիամ Հոփկինսը: Ֆիլմի տեխնիկական խորհրդատուն իր երկրորդ ամուսինն էր՝ Լուիս Փեյնը, որը վախճանվել է 1955 թվականին։

ՈւրվականԽմբագրել

Ըստ երևույթին, իր մահից հետո նա մնացել է «Theater Republic» թատրոնի տարածքում, որտեղ սկսել էր իր գործունեությունը: «New Victory Theater» թատրոնի աշխատակիցները պնդում են, որ երբ ետնաբեմում խնդիրներ են առաջանում, իրենց այցելում է տիկին Լեսլի Քարթերի ուրվականը[2]:

ՖիլմոգրաֆիաԽմբագրել

  • «Արդարադատության կշեռքը» (1914)
  • «ԴյուԲարի» (1915)
  • «Մերիլենդի սիրտը» (1915)
  • «Փրկարարը» (1916)
  • «Ռոքի լեռան գաղտնիքը» (1935)
  • Բեքի Շարփ (1935)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Mrs. Leslie Carter: A Biography of the Early Twentieth Century American Stage Star by Craig Clinton c.2006 McFarland Publishing Co. pages 9-10
  2. Katie (October 28, 2010)։ «Spooky Ghosts in The New Vic!»։ Վերցված է August 17, 2018 
Մատենագրություն
  • "Sued for Divorce; Wealthy Lawyer Carter's Wife Makes Serious Allegations." The New York Times, November 19, 1887. page 2
  • "A Revolting Case Disposed of." New York Times, May 23, 1889. page 1
  • "Mrs. Leslie Carter Dies in California", The New York Times, November 14, 1937, page 53.

Արտաքին հղումներԽմբագրել