Բեքքի Շարփ
Բեքքի Շարփ (անգլ.՝ Becky Sharp), ամերիկյան ֆիլմ, նկարահաված 1935 թվականին, հայազգի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի կողմից։ Համարվում է կինոյի պատմության առաջին լիամետրաժ գունավոր ֆիլմը։ Սցենարի հիմքում ամերիկացի գրող Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյի «Սնափառության տոնավաճառ» վեպն է։
Բեքքի Շարփ անգլ.՝ Becky Sharp | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա և վեպի մոտիվներով ֆիլմ |
Հիմք | Becky Sharp? և Սնափառության տոնավաճառ |
Թվական | 1935 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռուբեն Մամուլյան և Lowell Sherman? |
Պրոդյուսեր | Kenneth Macgowan? և Robert Edmond Jones? |
Սցենարի հեղինակ | Francis Edward Faragoh? |
Դերակատարներ | Միրիամ Հոփքինս, Ֆրենսիս Դի, Cedric Hardwicke?, Բիլի Բյորք, Նայջել Բրյուս, William Faversham?, Լեոնարդ Մադի, Տիկին Լեսլի Քարթեր, Կրեյտոն Հեյլ, Ալան Մաուբրեյ, Tempe Pigott?, Էլիսոն Սկիփոուրթ, Չարլզ Քոուլմեն, Charles Richman?, Colin Tapley?, Դորիս Լլոյդ, Gaston Glass?, May Beatty?, George Hassell? և Փեթ Նիքսոն |
Օպերատոր | Ռեյ Ռենահան |
Երաժշտություն | Roy Webb? |
Մոնտաժ | Bernard W. Burton? |
Պատմվածքի վայր | Բելգիա, Լոնդոն և Անգլիա |
Կինոընկերություն | Pioneer Pictures? և RKO Pictures |
Տևողություն | 85 րոպե |
![]() |
ՍյուժեԽմբագրել
Բեքքին և Ամելիան դպրոցական ընկերուհիներ են։ Բեքքին շատ աղքատ ընտանիքից է, իսկ Ամելիայի ծնողները հարուստ ունեցվածքի տեր մարդիկ են։ Չնայած այդ տարբերությանը, Բեքքիին հաջողվում է մտերմանալ ոչ միայն Ամելիայի, այլև նրա շատ ընկերների ու բարեկամների հետ։
Նա որոշում է մտնել բարձր հասարակություն՝ օգտագործելով դրա համար ամեն հնարավորություն։ Սակայն այդ ամենը բերում է տխուր հետևանքների ...
ԴերասաններԽմբագրել
- Միրիամ Հոփքինս - Բեքքի Շարփ
- Ֆրենիսի Դի - Ամելի Սիդլի
- Սեդրիկ Հարդվիկ - մարկիզ Սթայն
- Բիլլի Բուրք - լեդի Բառաքրիզ
- Նայջել Բրյուս - Ջոզեֆ Սեդլի
- Էլիսոն Սքիպուորթ - միսս Քրոուլի
- Ալան Մաուբրեյ - Ռոդոն Քրոուլի
- Ուիլյամ Սթեք - Փիթ Քրոուլի
- Ջորջ Հեսսելլ - Սըր Փիթ Քրոուլի
Մրցանակներ և փաստերԽմբագրել
- 1936 թվականին ներկայացվել է Օսկարի, Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում (Միրիամ Հոփքինս)
- 1935 թվականին Վենետիկի միջազգային կինոփառատոնի 1 մրցանակ
- Լավագույն գունավոր ֆիլմ - Ռուբեն Մամուլյան
- ներկայաված է եղել նաև Մուսսոլինիի գավաթ անվանակարգում (Ռուբեն Մամուլյան)