Զարգացման հայկական բանկ
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Զարգացման Հայկական Բանկ ԲԲԸ, Հայաստանում մինչև 2016-ը գործող ունիվերսալ բանկ էր, որը մատուցում էր բանկային ծառայություններ (ավանդներ, վարկեր, վճարային քարտեր, դրամական փոխանցումներ, հեռահար սպասարկում, փաստաթղթային գործառնություններ, թանկարժեք իրերի պահպանություն) ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց։ Բանկը ներկայացված էր ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ Հայաստանի մի շարք մարզերում և Արցախում։ Բանկի կենտրոնական գրասենյակը գտնվում էր քաղաք Երևանում։
Զարգացման հայկական բանկ | |
---|---|
Ընկերության տեսակ | Փակ բաժնետիրական ընկերություն |
Կայք | armdb.com |
Բանկի գործունեության հիմնական ուղղությունը
խմբագրելԲանկը նաև թղթակցային սերտ կապերի մեջ է Եվրամիության երկրների, Ռուսաստանի և Վրաստանի առավել ճանաչված բանկերի հետ։
Բանկի կողմից մատուցվող ծառայությունները
խմբագրելԲանկը տրամադրում է սպառողական վարկեր, քարտային վարկեր, բիզնեսվարկեր, հիպոտեկային վարկեր, ավտովարկեր, քարտային վարկային գծեր, ինչպես նաև իրականացնում է ժամկետային ավանդների ներգրավում, պլաստիկ քարտերի տրամադրում և սպասարկում, հեռահարսպասարկում, դրամական փոխանցումների իրականացում, անհատական պահատեղերի տրամադրում, փաստաթղթային գործառնություններ (ակրեդիտիվների, ինկասոյի և նպատակային էսքրոու հաշիվների սպասարկում), ռեեստրի վարում, օպցիոնների և ֆորվարդների գործարքներ, ներդրումային և պահառուական ծառայություններ։ 2011 թ. Զարգացման Հայկական Բանկը հանդես է գալիս հատուկ առաջարկով, այն է՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է շուրջ 14 բանկային ծառայությունների անվճար սպասարկում բանկի կողմից սահմանված պայմաններին բավարարելու դեպքում։ Բանկը նաև պարբերաբար հանդես է գալիս նոր պրոդուկտների առաջարկով.օրինակ՝ պարզեցված վարկ, բազմարժութային ավանդ (հնարավորություն դրված ավանդը մի արժույթից մյուսը փոխարկելու),ինչպես նաև տարբեր խրախուսական առաջարկներ է ներկայացնում հաճախորդներին, օրինակ՝ ներդնելով ավանդ (կախված ներդրված գումարի չափից)՝ հաճախորդներին տրամադրվում է բանկի վճարային քարտը։ Բանկի կողմից տրամադրվող վարկ և ավանդ պրոդուկտները Բանկը պարբերաբար մշակում է և, ելնելով շուկայի պահանջարկից, ներկայացնում է հաճախորդին նորացված առաջարկներով։ Բանկն առաջինն է տրամադրել ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց միջազգային ֆինանսական շուկաներում արտաժութային (Forex margin trading) գործառնություններ իրականացնելու հնարավորություն։
Բանկի մասնաճյուղերը
խմբագրելԲանկն ուներ 9 մասնաճյուղ, որից 5-ը Երևան քաղաքում, մյուս 4-ը՝ Արմավիր, Վանաձոր, Գյումրի քաղաքներում և 1-ը ԼՂՀ-ում՝ Ստեփանակերտ քաղաքում։