Լևոն Հովհաննիսյան (քաղաքական գործիչ)

Լևոն Հովհաննիսյան (մարտի 19, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական, քաղաքական գործիչ, տնտեսագետ-ֆինանսիստ։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար (2021-2023), Երևանի քաղաքապետի նախկին առաջին տեղակալ[1](2021-2023) քաղաքապետի նախկին պաշտոնակատար (2023 մարտ-2023 հոկտեմբեր)։ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ(2023 հոկտեմբերի 10-հոկտեմբերի 26)։ Երևանի փոխքաղաքապետ։

Լևոն Հովհաննիսյան
Դրոշ
Դրոշ
Երևանի առաջին փոխքաղաքապետ
Դրոշ
Դրոշ
2021 դեկտեմբերի 28 - 2023 հոկտեմբերի 10
Նախորդող Հրաչյա Սարգսյան
Դրոշ
Դրոշ
Երևանի քաղաքապետի պաշտոնակատար
Դրոշ
Դրոշ
2023 մարտի 17 - 2023 հոկտեմբերի 10-ից
Նախորդող Հրաչյա Սարգսյան (քաղաքապետ)
Հաջորդող Տիգրան Ավինյան (քաղաքապետ)
Դրոշ
Դրոշ
Երևանի ավագանու անդամ
Դրոշ
Դրոշ
2023 հոկտեմբերի 10- - հոկտեմբերի 26
Դրոշ
Դրոշ
Երևանի փոխքաղաքապետ
Դրոշ
Դրոշ
 2023 հոկտեմբերի 26-ից
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Հայ-ռուսական համալսարան
Մասնագիտություն՝ Տնտեսագետ, ֆինանսիստ
Ծննդյան օր մարտի 19, 1988 (36 տարեկան)
Ծննդավայր Երևան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1988 թվականի մարտի 19-ին Երևանում։

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 2009-2011թթ. աշխատել է «Զարգացման Հայկական Բանկ » ԲԲԸ-ում՝ որպես ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի մասնագետ։
  • 2011-2012թթ. աշխատել է «Զարգացման Հայկական Բանկ » ԲԲԸ-ում՝ որպես ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի առաջատար մասնագետ։
  • 2014-2016 թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում, ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչությունում`   Գանձապետարանի առաջատար մասնագետ։
  • 2016-2017թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում, ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչությունում`   Գանձապետարանի գլխավոր մասնագետ։
  • 2017-2018 թթ. աշխատել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի Գանձապետարանի գլխավոր մասնագետ։
  • 2018 -2021թթ. աշխատել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում՝ որպես բանկի իրացվելիության և արժութային դիրքերի կառավարման բաժնի, Գանձապետարանի վերլուծաբան։
  • 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։
  • 2018թ. հոկտեմբերից – 2019թ. մարտ եղել է Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով ի փոխնախագահ։
  • 2019-2021թթ. եղել է Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
  • 2020-2021թթ. եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների զարգացման գործակալության (USAID), Միջազգային կառավարման համակարգերի (Management Systems International) և ՀՀ փոխվարչապետի գրասենյակի համատեղ ծրագրի ղեկավարը (Project Manager):
  • 2021թ. դեկտեմբերի 28-ի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ[2][3]։
  • 2023 թվականի մարտի 17-ից, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո, մինչև հոկտեմբերի 10-ը եղել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար։
  • 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
  • 2023 թվականի հոկտեմբերի 26-ի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստում նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ։
  • 2023 թվականի հոկտեմբերի 26-ին վայր է դրել Երևան քաղաքի ավագանու մանդատը։

Որակավորումներ խմբագրել

  • 2011թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացել է Ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործադիր մարմնի ղեկավարի և անդամների, գործադիր տնօրենի տեղակալի, բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի պաշտոններում աշխատելու համար վկայական։
  • 2012թ. «Microsoft Imagine Cup Armenia» մրցույթում, որպես խմբի ղեկավար, ստացել է 3-րդ տեղի մրցանակ[4]։
  • 2016թ. ACI – The Financial Markets Association (Փարիզ, Ֆրանսիա)  միջազգային կազմակերպության կողմից ստացել է ACI Dealing– դիլերի որակավորում (Foreign Exchange, Fixed Income, Money Markets,Derivatives, Repos, Asset Liability and Risk Management):
  • 2017թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ստացել է արժեթղթերի և բաժնետոմսերի ռեեստրի վարման և պահառության վկայական։
  • 2019թ. Տնտեսագիտության բարձրագույն դպրոց ազգային հետազոտական համալսարանի (Ռուսաստանի Դաշնություն) և Լյուքսեմբուրգի hամալսարանի կողմից կազմակերպված Challenges for Emerging Economy II ամառային դպրոցի մասնակցի վկայական։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ զավակ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել