Հրաչյա Սարգսյան
Հրաչյա Սարգսյան (փետրվարի 13, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, Երևանի նախկին քաղաքապետ[1][2]։
Հրաչյա Սարգսյան | |
![]() | |
Ստանձնեց պաշտոնը՝ | դեկտեմբերի 22, 2021 |
---|---|
Կուսակցություն՝ | «Իմ քայլը» դաշինք |
Նախորդող՝ | Հայկ Մարության |
Ծննդյան օր՝ | փետրվարի 13, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
ԿրթությունԽմբագրել
1991-1999 թվականներին սովորել է Երևանի համար 185 միջնակարգ դպրոցում։ 1999-2001 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հենակետային վարժարանում, 2001-2005 թվականներին՝ ՀՊՃՀ-ում, ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան։ 2007-2009 թվականներին սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, ստացել մագիստրոսի աստիճան։
Աշխատանքային գործունեությունԽմբագրել
2014-2018 թվականներին աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում։ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։ Նույն թվականի հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ[3], այնուհետև 2021 թվականի դեկտեմբերի 22-ին ընտրվեց Երևանի քաղաքապետ։
2023 թվականի մարտի 17-ին նա հրաժարական տվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից[4]։
Քաղաքական գործունեությունԽմբագրել
Հանդիսացել է «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի հիմնադիր-անդամ, որտեղից հեռացվել է 2021 թվականի հուլիսի 28-ին[5]։
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած է, ունի մեկ զավակ[6]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Երևանի քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-12-22
- ↑ LLC Helix Consulting։ «Հրաչյա Սարգսյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2021-12-22
- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Քաղաքապետարան»։ www.yerevan.am։ Վերցված է 2021-12-22
- ↑ «Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2023-03-17
- ↑ «Քաղաքապետի առաջին տեղակալը հեռացվել է «Առաքելություն» կուսակցությունից»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2021-12-22
- ↑ «Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի կենսագրությունը»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2021-12-22