Նարինե Ալեքսանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նարինե Կարլենի Ալեքսանյան (մայիսի 24, 1967[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ (2016)[2]։
Նարինե Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1967[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1992) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի |
Աշխատավայր | Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն |
Ամուսին(ներ) | Վարուժան Մանուկյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Դերասան Վարուժան Մանուկյանի կինը։
Կենսագրություն
խմբագրելՆարինե Ալեքսանյանը ծնվել է Լենինականում։ 1983 թվականին ավարտել է Լենինականի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը, 1987 թվականին՝ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիան, 1992 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1992-1995 թվականներին աշխատել է Երևանի «Մետրո» թատրոնում, 1998-2000 թվականներին` Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում, 2003 թվականից Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի։ Որպես հաղորդավար աշխատել է մի շարք հեռուստաընկերություններում[3]։
Դերեր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում
խմբագրել- Ժ. Անանյանի «Մեր տան տերերը»
- Գ. Խանջյանի «Ինձնից պրծում չկա»
- Դ. Դեմիրճյանի «Ազգային խայտառակություն»
- Մոլիերի «Չամուսնանա'ք պարոնա'յք, եթե կարող եք»
- Ե. Օտյանի «Եթե կանայք ուզենան»
- Ե. Օտյան «Զվարճալի պատերազմ կամ վտանգավոր օտարամոլություն»
- Ա. Չեխովի «Առաջարկություն»
- Ժ. Հարությունյանի «Պարոն Բաբիկը»
- Մ. Կոմուլետի «Սիրային իրարանցում»
- Ալեքսանդր Օստրովսկու «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում»
- Մարո Մադոյան-Ալաջաջյան «Վաղը ուշ կլինի»
- Թամար Հովհաննիսյան «Վերջին կանգառ»
- Մարկ Կոմուլետի «Սիրային իրարանցում»
- Մարո Մադոյան-Ալաջաջյան «Չինացին էլ կարող է հայ լինել»
- Դարիո Ֆո «Իմ կինը, Ձեր ամուսինը և քաղաքապետի օգնականը»
- Հ. Պարոնյանի «Երկու տերով ծառա մ'ը»
- Ժան Կոկտո` «Նա»
Դերեր Երևանի «Մետրո» թատրոնում
խմբագրել- Հ. Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ընկավ»
- Հ. Թումանյանի «Տերն ու ծառան»
- Է. Հեմինգուեյի «Ուիլի, Թիթի, Ջիգ և երեքն էլ մի աղջիկ»
Ֆիլմեր
խմբագրել- «Իմ մեծ հայկական հարսանիքը», 2005
- «Լռության սիմֆոնիա», 2001
- «Իմ տունը քո տունը չէ», 2001
- «3 շաբաթ Երևանում», 2015
- «Դոմինո», 2015-2017
- «Վերջին հայրիկը», 2015-2016
- «Վերջին գործարքը», 2018
- «Նռան հատիկ», 2018-2019
- «Գտնված երազ», 2019
- «Փափուկ խաղալիք», 2020
Հումորային ծրագրեր
խմբագրել- «Եսիմ»
- «Ալամփուչիկ»
- «Օլյայի օրագիրը»
- «Մի կաթիլ մեղր»
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակ` «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում, 2012
- Հայաստանի վաստակավոր արտիստ, 2016
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=1129
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Zarkfoundation - Նարինե Ալեքսանյան». zarkfoundation.com.