Տեխնոլոգիական թանգարան (Զինսհայմ)

Զինսհայմի տեխնոլոգիական թանգարան (գերմ.՝ Auto- und Technikmuseum Sinsheim), թանգարան Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ քաղաքից ոչ հեռու գտնվող Զինսհայմ քաղաքում[1]։ Թանգարանը բացվել է 1981 թվականին։ Այսօր այնտեղ կա ավելի քան 3000 ցուցանմուշ 50000 մ² տարածքի վրա (որից ցուցադրման տարածքը կազմում է 30000 մետր քառակուսի)։ Թանգարան տարեկան այցելում են ավելի քան մեկ միլիոն այցելուներ, այն բաց է տարվա 365 օրերին։ Թանգարանը միացված է Շպեյերի տեխնոլոգիայի թանգարանին, որտեղ կարելի է հասնել մեքենայով 30 րոպեում։ Թանգարանի տարածքում կա ռեստորան, խորտկարան, խաղահրապարակներ, տեսարժան վայրեր և խանութ, որտեղ կարող եք ձեռք բերել հուշանվերներ, թանգարանի վերաբերող մոդելներ և հատուկ գրականություն։

Տեխնոլոգիական թանգարան
Տեսակտեխնոլոգիայի թանգարան, ռազմական թանգարան և ավտոմոբիլային թանգարան
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունSinsheim?
ՀասցեMuseumsplatz, 74889 Sinsheim
Հիմնադրվել է1981
ՀիմնադիրEberhard Layher?
Կայքsinsheim.technik-museum.de
Քարտեզ
Քարտեզ

Հիմնական ցուցանմուշներ

խմբագրել
 
Թանգարանի գլխավոր ցուցանմուշները ինքնաթիռներն են։

Ցուցանմուշների մեծ մասը տրանսպորտային միջոցներ են։ Ցուցադրվում են մանկական վագոնների, հեծանիվների, մոտոցիկլետների, մեքենաների տարբեր տեսակներ (այդ թվում՝ սպորտային), Ֆորմուլա 1-ի մեքենաների, դրեգսթերների և համաշխարհային ռեկորդակիր Blue Flame ավտոմեքենայի օրիգինալ հավաքածուից մինչև զրահամեքենաների ռազմական հավաքածու, ինչպես նաև բազմաթիվ պատմական լոկոմոտիվներ (նայև գոլորշիով աշխատող)[2]։ Հաջորդ հիմնական գրավչություններից են ինքնաթիռները, որոնցից մի քանիսը այցելուները կարող են ուսումնասիրել ներսից։ Թանգարանի կարևոր ու հետաքրքիր ցուցանմուշներից է կոնկորդը և Տու-144-ը։ Կոնկորդը թանգարանին նվիրաբերվել է 2003 թվականին Air France-ի կողմից։ Այժմ Սինսհեյմը միակ վայրն է, որտեղ կարող եք տեսնել այդ երկու գերձայնային մարդատար ինքնաթիռները, որոնք կանգնած են միմյանց կողքին։

Ցուցահանդեսի տաղավարներից բացի թանգարանում գործում է IMAX 3D կինոթատրոն, որի էկրանի չափսերը կազմում է 22×27 մետր[3]։

Ցուցանմուշները ցուցադրվում են ըստ թեմատիկայի, որպեսզի ցանկացած այցելու կարողանա տեսնել դրանք մոտակայքում։ Կան առանձին ցուցանմուշները որոնք ունեն տեղեկատվական թիթեղներ՝ որոնց վրա գրված է ցուցանմուշին վերաբերող կարևոր տվյալներ։ Ցանկության դեպքում այցելուները կարող են պատվիրել էքսկուրսիա թանգարանում՝ որի շրջանակներում մանրամասն ստանում են բացատրություններ։

Ներսից կարող են տեսնել հետևյալ ինքնաթիռները՝ Կոնկորդը[4], Տու-144[5], Junkers Ju 52-ը և Douglas DC-3։ Ուղևորների սրահը զննելուց հետո զբոսանքն ավարտվում է օդաչուի խցիկում, որն այցելուներից առանձնացված է օրգանական ապակիով։

Այլ ցուցանմուշներ

խմբագրել
  • Ամբողջովին պահպանված շոգեմեքենան կարելի է նաև տեսնել աշխատանքի մեջ, ավտոմատ սարքի մեջ մանրադրամ գցելով։
  • 300 Դասական մեքենա
  • Ամերիկյան LaFrance «Brutus» (մրցարշավային մեքենա, թանգարանի սեփական աշխատանքը 1907 թվականի շասսիի վրա 12 մխոցանի 8 սերիայի BMW-VI ինքնաթիռի շարժիչով, 47 լիտր ծավալով)
  • 40 մրցարշավային և սպորտային մեքենաներ
  • Blue Flame-ը մեքենա, որը 1970 թվականին ցամաքային մեքենաների արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել (1001,452 կմ/ժ)
     
    Blue Flame
  • 200 մոտոցիկլետ
  • 27 լոկոմոտիվ, ներառյալ BR 41 շոգեքարշը
  • 60 ինքնաթիռ
  • 150 տրակտոր
  • բեռնատարներ
  • պարային և նվագախմբային երգեհոններ, նվագարաններ
  • տանկեր, հրետանի և այլ զինտեխնիկա
  • հողմաշարժիչներ

Գրականություն

խմբագրել
  • Музеи техники Зинсхайма и Шпайера (Technik Museen Sinsheim und Speyer: Das große Museumsbuch): 416 стр., 800 иллюстраций, в переплёте, с CD, все тексты на немецком и английском языках, издательство Motorbuchverlag; ISBN 3613305127
  • Военная техника в музеях техники Зинсхайма и Шпайера (Militärtechnik - in den Technik Museen Sinsheim und Speyer): 160 стр., 300 иллюстраций, в переплёте, издательство Motorbuch Verlag, 1 издание от 28 февраля 2007; ISBN 3613305771
  • Музыкальные автоматы в музее техники Зинсхайма (Musikautomaten im Auto & Technik Museum Sinsheim соответственно Musikautomaten, Moden und Uniformen im Technik Museum Speyer): 192 стр., в переплёте, с Audio-CD, все тексты на немецком и английском языках; ISBN 3980943747

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Listed in Kursbuch der deutschen Museums-Eisenbahnen 2008 (Handbook of German Museum Railways), Verlag Uhle und Kleimann, ISBN 978-3-928959-50-6, serial 208.
  2. "Sinsheim Auto Technik Museum – Racing Cars, Classic Cars, WWII Cold War Military, 50's Memorabilia, Trains and Planes". Bargaintraveleurope.com. Retrieved 18 July 2016.
  3. Nancy Parode. "Auto und Technik Museum Photo Tour – Tour of Auto und Technik Museum, Sinsheim, Germany". Seniortravel.about.com. Archived from the original on 7 March 2016. Retrieved 18 July 2016.
  4. «Concorde F-BVFB». Technik Museum Sinsheim. Վերցված է 2022 թ․ հունիսի 5-ին.
  5. «Sinsheim Auto Technik Museum – Racing Cars, Classic Cars, WWII Cold War Military, 50's Memorabilia, Trains and Planes». Bargaintraveleurope.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել