Ֆերրարիի թանգարան
Ֆերրարիի թանգարան (նախկինում հայտնի էր որպես իտալերեն՝ Galleria Ferrari), սպորտային ավտոմեքենաների Ֆերրարի մակնիշի Ֆերրարի ընկերության թանգարանը։ Թանգարանը բացառապես ավտոմեքենաների համար չէ, այնտեղ ցուցադրվում են նաև իտալական ավտոմրցարշավային արդյունաբերությանը վերաբերվող ռազմավարներ, պարգևներ, լուսանկարներ և այլ պատմական ցուցանմուշներ։ Ցուցադրության են ներկայացված նաև տեխնոլոգիական նորամուծություններ, որոնցից որոշները մրցարշավային մեքենաները դարձրել են ճանապարհային ավտոմեքենաներ։ Թանգարանը գտնվում է Ֆերրարի ավտոգործարանից մոտ 300 մ հեռավորության վրա, Իտալիայի Մոդենա քաղաքի մոտակա Մարանելո ավանում, որը համարվում է Ֆերրարի մակնիշի հեղինակի և ստեղծողի՝ էնցո Ֆերրարիի հայրենի քաղաքը։ Թանգարանը բացվել է 1990 թվականի փետրվարին[6], իսկ նոր մասնաշենքը կառույցին ավելացվել է 2004 թվականի հոկտեմբերին։ Որպես թանգարան գործարկվում է 1995 թվականից ի վեր։ Թանգարանի ընդհանուր մակերեսը ներկայումս կազմում է 2.500 քառ. մետր։ Ամեն տարի թանգարան են այցելում շուրջ 180.000 այցելու[7]։ Ցուցադրվում են հիմնականում Ֆերրարի մակնիշի մրցարշավային և ճանապարհային ավտոմեքենաների համադրություններ։ Թանգարանում ներկայացված են նաև Ֆերրարիի ամբողջ պատմության ընթացքում աչքի ընկած ամենախորհրդանշային ավտոմեքենաները։
Ֆերրարիի թանգարան | |
---|---|
Տեսակ | ավտոմոբիլային թանգարաններ, անշարժ գույք, արդյունաբերության թանգարան, մասնագիտացված թանգարան և պատմական շենք-թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մարանելլո[1] |
Ղեկավարության նստավայր | Մարանելլո, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիա |
Հասցե | Via Dino Ferrari, 43, - Maranello[2] և Viale Alfredo Dino Ferrari 43, 41053 Maranello[1]41053[2][1] |
Հիմնադրվել է | փետրվար 1990 |
Մակերես | 3500 քառակուսի մետր, 3000 քառակուսի մետր |
Այցելուներ | 180 000 մարդ, 87 030 մարդ (2020)[1], 401 000 մարդ (2019)[3] և 370 000 մարդ (2018)[4] |
Հավաքածուի չափս | 150 item[4] և 40 item[5] |
Կայք | ferrari.com/en-EN/museums և museiferrari.com(իտալ.) |
![]() | |
![]() |
ՊատկերասրահԽմբագրել
էնցո Ֆերրարիի գրասենյակի ծաղրանկարը
Միխայել Շումախերի «era F1» մեքենաները
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ 2,0 2,1 dati.beniculturali.it — 2014.
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- ↑ 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Italian National Institute of Statistics https://www.istat.it/it/archivio/167566 — 2017.
- ↑ «Galleria Ferrari»։ ddavid.com։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-16-ին։ Վերցված է 2007-08-02
- ↑ «Another Ditec entrance for the magical Ferrari world»։ ditec.it։ ապրիլի 2, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին։ Վերցված է 2007-08-02
Արտաքին հղումներԽմբագրել
Ֆերրարիի թանգարան Վիքիպահեստում |