Տացուհիկո Շիբուսավա (澁澤 龍彦, Shibusawa Tatsuhiko, 8 մայիսի 19285 օգոստոսի 1987 թ.), Շիբուսավա Տացուոյի գրչանունն էր, որը եղել է արձակագիր, արվեստաբան և ֆրանսիական գրականության թարգմանիչ Ճապոնիայում, որը ակտիվ էր Շուվայի ժամանակաշրջանում։ Շիբուսավան գրել է բազմաթիվ պատմվածքներ և վեպեր՝ հիմնված ֆրանսիական գրականության և ճապոնական դասականների վրա[1]։ Նրա էսսեները սև մոգության, դիվաբանության և էրոտիզմի մասին հայտնի են նաև Ճապոնիայում[2]։

Տացուհիկո Շիբուսավա
ճապ.՝ 澁澤 龍彦
Ծննդյան անունճապ.՝ 澁澤 龍雄
Ծնվել էմայիսի 8, 1928(1928-05-08) կամ 1928
ԾննդավայրShiba-ku
Վախճանվել էօգոստոսի 5, 1987(1987-08-05) կամ 1987
Վախճանի վայրNishi-Shinbashi, Մինատո, Տոկիո, Ճապոնիա
Մասնագիտությունլեզվաբան, վիպասան, թարգմանիչ, գրող, գրական քննադատ, արվեստի քննադատ և scholar of French literature
Լեզուճապոներեն
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունՏոկիոյի համալսարան, Urawa high school?, Koishikawa Secondary Education School? և Athénée Français?
ԱշխատավայրTOPPAN Holdings? և Q11658664?
Պարգևներ
ԱմուսինSumiko Yagawa?
ԱզգականներShibusawa Eiichi?

Վաղ կյանք խմբագրել

Շիբուսավան ծնվել է Տոկիոյում՝ Տականավայի բարձր դասի թաղամասում։ Նրա հայրը բանկիր էր, իսկ մայրը արդյունաբերողի և քաղաքական գործչի դուստր։ Նա Շիբուսավա Էյիչիի[3] հեռավոր ազգականն էր։ Նա նաև կապված էր կոմպոզիտոր Հիսատադա Օտակայի և քննադատ Կեյջիրո Օկավայի հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում միջնակարգ դպրոցն անցնելելու ժամանակ նա ձգտում էր դառնալ ավիացիոն ինժեներ։ Սակայն, այդ ոլորտում կարիերայի հնարավորություններն վերացան պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո, և Շիբուսավան զգալիորեն ցածր միավորներ ստացավ գերմաներենից, որն այն ժամանակ լայնորեն օգտագործվում էր ճարտարագիտության մեջ։ Նա իր ուշադրությունը դարձրեց ֆրանսերեն լեզվի ուսումնասիրությանը։

1950 թվականին, երկու տարի աշխատելով որպես խմբագիր Modern Nihon ամսագրում Ջունոսկե Յոշիյուկիի ղեկավարությամբ, Շիբուսավան ընդունվեց Տոկիոյի համալսարանի Ֆրանսիական գրականության բաժին, որտեղ նա ծանոթացավ ավանգարդիզմին՝ սյուրռեալիզմի ենթատեսակին, որն առաջ էր եկել Ֆրանսիայում Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Նրան հատկապես գրավում էր Անդրե Բրետոնը, և արդյունքում նա ծանոթացավ Մարկիզ դը Սադի աշխատությունների հետ[4]։

Թեև Շիբուսավան ավարտել է Տոկիոյի համալսարանի մագիստրատուրան, նա ստիպված է եղել թողնել պրոֆեսոր դառնալու ծրագրերը տուբերկուլյոզի պատճառով և փոխարենը սկսել իր կարիերան որպես ազատ գրող։ 1946 թվականին նա տեղափոխվեց Տոկիոյից Կամակուրա առողջարանային, քաղաք որը գտնվում էր Կանագավայում։ Քաղաքը թոքերի խանգարումների համար առողջարար կլիմա ուներ, և Տացուհիկոն շարունակեց այնտեղ ապրել մինչև իր մահը։

Իր առաջին գրքով՝ որը Ժան Կոկտոյի Le Grand Ecart-ի (大跨びらき) թարգմանությունն էր, 1954 թվականին Շիբուսավան սկսեց իր թարգմանությունների միջոցով ճապոնացի ընթերցողներին ներկայացնել ֆրանսիական գրականությունը։ Հոր մահից հետո նա բախվեց ֆինանսական դժվարությունների և կես դրույքով աշխատանք ստացավ Iwanami Shoten հրատարակչական ընկերությունում, որտեղ հանդիպեց իր ապագա կնոջը՝ Սումիկո Յագավային, ով ևս թարգմանիչ և հեղինակ էր։ Այս ժամանակահատվածում նա նաև կարճ ժամանակով հետաքրքրվեց քաղաքականությամբ՝ աջակցելով Ճապոնիայի կոմունիստական կուսակցությանը Միուրայի քաղաքապետի ընտրություններում, Կանագավայում միանալով քաղաքական հանրահավաքներին և տարածելով հակառակորդ թեկնածուին երգիծական թռուցիկներ։

Գրական կարիերա խմբագրել

1959 թվականին Շիբուսավան հրատարակել է 悪徳の栄え (Akutoku no Sakae) աշխատությունը՝ դե Սադի Ջուլիետի թարգմանությունը։ Ստեղծագործությունն վիճելի էր, և 1960 թվականին նա և հրատարակիչը՝ Կյոջի Իշիին (石井 恭二, Ishii Kyōji) քրեական հետապնդման ենթարկվեցին հասարակական անպարկեշտության համար[5]։ Դատավարության ընթացքում, որը Ճապոնիայում կոչվում է Սադ դատավարություն (サド裁判, Sado Saiban), պաշտպանական կողմի համար ցուցմունք են տվել Կենձաբուրո Օեն, Սյուսակու Էնդոն, Շոհեի Օկան և շատ այլ հեղինակներ։ Այնուամենայնիվ, 1969 թվականին Ճապոնիայի Գերագույն դատարանը որոշում կայացրեց, որ Շիբուսավան և Իշիին մեղավոր են։ Նա տուգանվել է 70,000 իեն. Գումարի աննշանությունը մեծապես զայրացրել է նրան՝ հաշվի առնելով այն ինը տարիները, որ դատավարությունը խլել էր իր կյանքից։

Շիբուսավան, թեև հուսալքված էր, չզլացավ և շարունակեց գրել էրոտիկայի մասին աշխատություններ և թարգմանել դե Սադի, ինչպես նաև ֆրանսիացի այլ հեղինակների գործերը. նա նաև պատրաստել է էսսեներ և արվեստաբանություն և դարձել միջնադարյան դիվաբանության ուսումնասիրության մասնագետ։

1970 թվականի սեպտեմբերին Շիբուսավան մեկնեց իր առաջին արտասահմանյան ճանապարհորդության՝ արձակուրդ դեպի Եվրոպա։ Նրան ճանապարհել է Հանեդայի օդանավակայան իր մտերիմ ընկեր Յուկիո Միշիման[6]։ «Madame de Sade by Mishima»-ն (1965) ամբողջությամբ հիմնված է Շիբուսավայի «Մարկիզ դե Սադի կյանքը»-ի (サド侯爵の生涯, Sado Kōshaku no Shōgai, 1964) վրա։ Սակայն շուտով հայնտի դարձավ, որ ինքը՝ Շիբուսավան, գրագողություն է արել Ժիլբեր Լելիի «Vie du Marquis de Sade»-ից (1961 թ.)։ Արշալույսի տաճարում (1969) Միշիման ստեղծել է Յասուշի Իմանիշիի կերպարը՝ հիմնվելով Շիբուսավայի անձի վրա։ Երբ Միշիման մահացավ, Շիբուսավան գրեց նրա մահախոսականը։

Միշիմայի կողմից 20-ականների վերջին նա ծանոթացավ Տացումի Հիջիկատայի հետ, ով Բուտոհի հիմնադիրն էր։ Նա հաճախում էր Հիջիկատայի բեմական ելույթները դիտելու, և երբ 1986 թվականին Հիջիկատան հանկարծամահ եղավ, նա իր վրա վերցրեց թաղման հանձնաժողովի նախագահի պատասախանատվությունը։

1965 թվականին նա գրել է ներածություն Հանս Բելմերի գնդիկավոր տիկնիկի մասին «New Lady» ամսագրում։ Տիկնիկների նկարիչ Շիմոն Յոցույան ցնցվեց՝ կարդալով այս հոդվածը և սկսեց պատրաստել գնդիկավոր տիկնիկներ։ Այլ կերպ ասած, Շիբուսավան ստեղծել է ժամանակակից Ճապոնիայում գնդիկավոր տիկնիկների վերելքի խթանիչներից մեկը։

1981 թվականին նա հրատարակել է «Կարակուսա մոնոգատարի» ֆանտաստիկ վեպը։ Մյուս ֆանտաստիկ վեպերը ներառում են Utsuro-bune (うつろ舟) և Takaoka Shinnō Kōkai-ki-ն («Արքայազն Տակաոկայի ճանապարհորդությունները»)։

Շիբուսավան մահացել է քներակի անևրիզմայի պատռվածքից երբ հոսպիտալացվել էր կոկորդի քաղցկեղի պատճառով 1987 թվականին։ Նրա գերեզմանը գտնվում է Կամակուրայի Ջոչի-ջի տաճարում։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

  • 撲滅の賦, «Վերացման երգը»
  • エピクロスの肋骨, «Էպիկուրոսի կողոսկրը»
  • 犬狼都市, «Կինոպոլիս»
  • 唐草物語, «Արաբական պատմություններ»
  • 高丘親王航海記,«Արքայազն Տակաոկայի ճանապարհորդությունները»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Iwaya, Kunio (1990). «Shibusawa Tatsuhiko ko. Kawade Shobo Shinsha» (en japonés). Shohan edition. ISBN 0-375-70537-6.
  2. Rimer, J. Thomas (2007). «The Columbia Anthology of Modern Japanese Literature: From 1945 to the Present.». Columbia University Press. ISBN 0231138040.
  3. Էիչի Շիբուսավան ճապոնացի բարերար է եղել, ով 1922 թվականին Տոկիո քաղաքում ստեղծել է «Հայ օգնության հիմնադրամը»՝ բարեգործական միտումներով, որը զգալի օգնություն է ցույց տվել 1915 թվականի ցեղասպանությունից փրկված հայերին՝ հատկապես Ճապոնիայի միջոցով դեպի Միացյալ Նահանգներ և այլ երկրներ տեղափոխվելու հարցում։ Նա համարվում է հայ ազգի բարեկամ։
  4. Sas, Myriam (2001). «Fault Lines: Cultural Memory and Japanese Surrealism». Stanford University Press. ISBN 0-8047-3649-9.
  5. Buruma, Ian (2001). «The Missionary and the Libertine: Love and War in East and West». Vintage Press. ISBN 0-375-70537-6.
  6. «『澁澤龍彦との旅』や『澁澤龍彦との日々』 (Memories of Tatsuhiko Shibusawa)» (en japonés). Shinchōsha. 2001.

Աղբյուրներ խմբագրել

  • Յան Բուրումա|«Միսիոները և ազատականը. սեր և պատերազմ Արևելքում և Արևմուտքում»։ Vintage Press (2001): 0-375-70537-6.
  • Իվայա, Կունիո. «Շիբուսավա Տացուհիկո»; Շոհանի հրատարակություն (1990)։ 4-309-00605-1. (ճապոներեն)
  • Ռիմեր Թոմաս. «Ժամանակակից ճապոնական գրականության Կոլումբիայի անթոլոգիա. 1945 թվականից մինչ օրս»։ Columbia University Press (2007) 0231138040
  • Սաս, Միրիամ. «Սխալ գծեր. մշակութային հիշողություն և ճապոնական սյուրռեալիզմ»։ Stanford University Press (2001): 0-8047-3649-9.

Արտաքին հղումներ խմբագրել