Լիպարիտ Օրբելյան (12-րդ դար - 13-րդ դար), հայ իշխան Վրաց թագավորությունում, Սյունիքի կողմնակալ և իշխանաց իշխան, Էլիկում Օրբելյանի որդին, իշխանաց իշխաններ՝ Սմբատի և Տարսայիճի հայրը, Ստեփանոս Օրբելյան պատմիչի պապը, Օրբելյանների իշխանական տոհմից[1][2][3]: 1223 թվականին Վայոց ձոր գավառում կառուցել է Նորավանքը[3]:

Լիպարիտ Օրբելյան
Սյունիքի իշխանաց իշխան
Հաջորդող Էլիկում Օրբելյան
 
Ծննդյան օր 12-րդ դար
Վախճանի օր 13-րդ դար
Դինաստիա Օրբելյաններ
Հայր Էլիկում Օրբելյան
Մայր Խաթուն Ճահկեցի
Զավակներ Տարսայիճ Օրբելյան, Էլիկում Օրբելյան, Սմբատ Օրբելյան, Փախրադոլա Օրբելյան և Իվանե Օրբելյան

Կենսագրություն

խմբագրել

Լիպարիտը, Օրբելյանների իշխանական տան հիմնադիր Էլիկումի որդին է[3]: Մայրը՝ Խաթունը, Երնջակի և Ճահուկի տեր Աբաս Ճահկեցու և Սյունիքի մետրոպոլիտ Գրիգոր Ե Մեղրեցու անանուն դստեր աղջիկն է[3]: Կարճ ժամանակով եղել է մուսուլման, ապա դարձել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և գնացել Վրաց թագավորության աթաբեկ Իվանե Ա-ի մոտ[3]: Իվանեից ստացել է կալվածքներ՝ Վայոց ձորում, Գեղարքունիքում և Կոտայքում[3]: Դարձել է Սյունիքի կողմնակալ և իշխանաց իշխան[3]: 1223 թվականին կառուցել է Վայոց ձոր գավառում գտնվող Նորավանք վանական համալիրը[3]:

Ընտանիքը

խմբագրել

Լիպարիտի կինն է Ասփան՝ իշխանաց իշխան Բուպակի դուստրը[3]: Որդիներն են՝ Էլիկումը, Սմբատը[2], Տարսայիճը[2], Փախրադոլան և Իվանեն[3]: Լիպարիտի թոռն է՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, Տարսայիճի որդին[3]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց», Կարապետ Շահնազարյան, 1859, Փարիզ, Հատոր Բ, Գլուխ Կբ, Կգ, Կդ, Կե։
  2. 2,0 2,1 2,2 «Ժամանակագրութիւն Ստեփանոսի Օրբէլեանի», հրատ.՝ Աշոտ Աբրահամյան, Մատենադարան, Երևան, 1942, էջ 31
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 430-431։