Մինա-խաթուն (†1298), Խաչենի իշխանադուստր, մոտ 1265 թ ամուսնացել է Սյունիքի կոմս Տարսայիճ Օրբելյանի հետ, որը Հայաստանի ամենաազդեցիկ իշխանապետերից մեկն էր, և որի տիրույթների մեջ էին մտնում ներկայիս Նախիջևանը, Վայոց ձորը և Սյունիքի մարզը։

Մինախաթուն
ԱմուսինՏարսայիճ Օրբելյան[1]
Ծնողներհայր՝ Ջալալ Ա
ԵրեխաներՋալալ Օրբելյան և Ասփա

Տարսայիճ Օրբելյանը և Մինա-խաթունը միասին կառուցել են վանքեր և հյուրանոցներ, նվիրաբերություններ է կատարել վանքերին և նպաստել այդ օջախներում հոգևոր մշակույթի զարգացմանը և բարգավաճմանը։ Ունեցել են մեկ զավակ՝ Ջալալը, և երկու դուստր՝ Ասփան և Մամքանը։ Ասփան հարսնացել է Խաչենի Դոփյաններին, իսկ Մամքանը՝ վրաց արքունիքին։

Մինա-խաթունը վախճանվել է 1298 թվականին և թաղվել է Ամաղուի Նորավանքում ամուսնու և տեգրոջ՝ Սմբատի կողքին։


Օգտագործված աղբյուրներ

  • Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան 1975, էջ 225-229։
  • Ստեփանոս Օրբելյան, Պատմություն Սիսական նահանգի, գլուխ 64 (ԿԶ)։

Ծանոթագրություններ և նշումներ

  1. https://www.wikiwand.com/hy/%D5%8F%D5%A1%D6%80%D5%BD%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B3_%D5%95%D6%80%D5%A2%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6