Տարոնականություն

հայկական ազգային գաղափարախոսություն
(Վերահղված է Տարոնական շարժումից)

Տարոնականություն (նաև՝ Տարոնական շարժում), 1937 թվականին հռչակված հայկական ազգային գաղափարախոսություն, որի նպատակն էր Հայկական սփյուռքում հայապահպանությունը և սփյուռքահայերին հայրենիք վերադարձնելը[1]։ Ըստ Տարոնականության գաղափարախոսներից Գարեգին Նժդեհի՝ այն համահայկականության և հատվածականության, հայկական կողմնորոշման և օտարամոլության միջև պայքար է[2]։

Պատմական ակնարկ խմբագրել

Տարոնականության հիմնադիրներից ձախից աջ՝ Գարեգին Նժդեհ, Հայկ Ասատրյան

Տարոնական շարժումը հիմնադրվել է 1937-1938 թվականներին Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի, Ներսես Աստվածատուրյանի և նրանց գաղափարակիցների կողմից։ Հայ հեղափոխական դաշնակցությունից նրանց հեռացումով Ցեղակրոնության գաղափարակիրների շարքերում սկսվեցին որոշակի տարաձայնություններ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ցեղակրոն Ուխտերը, այլևս չէին ընկալվում որպես համահայկական կառույցի հիմք։ Այս և նմանատիպ տարաձայնությունների պատճառով անհրաժեշտություն կար ստեղծել համահայկական նոր շարժում[3]։

Տարոնականության հիմնադրման անհրաժեշտությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ Ցեղակրոնությունը խորապես չէր հստակեցնում մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են արարչագործության և ոգու վերաբերյալ հարցերը։ Միևնույն ժամանակ Հայ առաքելական եկեղեցին Ցեղակրոնության նկատմամբ որոշակի բացասական վերաբերմունք ուներ և Հայկական սփյուռքում հանդիսանում էր բավականին ազդեցիկ ուժ։ Այս հանգամանքը նույնպես խնդիրներ էր ստեղծում Ցեղակրոնության տարածման գործում[3]։

Տարոնականության հիմնադրման գործում առանցքային դեր ունեցավ Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպությունը Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի և Ներսես Աստվածատուրյանի ղեկավարությամբ։ 1937 թվականի փետրվարի 7-ից Պլովդիվում սկսում են հրատարակել «Ռազմիկ» թերթը, որի էջերում նույն թվականից սկսեցին տպագրվել Տարոնական շարժման մասին տեղեկություններ։ Նոր ստեղծված շարժման հենարանը հանդիսացավ 1917 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միությունը։ Այն մեծ ազդեցություն ուներ Հայկական սփյուռքում և հայկական համայնքներում հանդիսանում էր Ցեղկարոն շարժման շարժիչ ուժը[3]։

Ցեղը և հայրենիքը՝ տարոնական աշխարհայեցողության հիմք խմբագրել

Տարոնական աշխարհայեցողության էաբանական խորքը Ցեղն է՝ տեսակը, որը կենսաբանական, բնական ըմբռնում է, այլ որչ թե պատմական ինչպես ազգությունը, կամ ժողովուրդը։ Տարոնականության սահմանած ընդհանուր գերնպատակն էր ցեղի հավերժացումը, իսկ ցեղի կենսաբանական որակները՝ արյունը և ոգին, որոնք ժառանգականության օրենքով շարունակելի են[4]։ Տարոնականությունը ցեղի մարմնական ու հոգեկան հատկանիշների ( արյան ու ոգու) փոխադարձ ազդեցությունն ընդունում է որպես բնածին ճշմարտություն։ Տարոնականության մեջ առկա է Աստվածահաղորդության խորհուդը։

Տարոնական հայի գլխավոր գծեր խմբագրել

Հայրենաստեղծում խմբագրել

Քաղաքական Հայաստանի առաջին կորիզը ձևավորվել է Տարոնում և տարածվել նախ Այրարատի, ապա Հայկական Բարձրավանդակի վրա, քաղաքականապես ամբողջացնելով հայոց հայրենիքը։

Ազգակերտում խմբագրել

Հայկական Բարձրավանդակում հայ տարրի ազգագրորեն ամբողջացումը, կազմակերպված ազգության ստեղծումը իրականացրին տարոնական հայերը։

Հայկական կողմնորոշում խմբագրել

Տարոնական հայը հանդիսանում է հայկական կողմնորոշման դրոշակակիրը։ Նրա նշանաբանն իրբրև ազգայնական հետևյալն է.

  Ո՛չ Հռոմ, ո՛չ Պարսկաստան, այլ անկախ Հայաստան։  

Հայկական բարոյական «ես»- ի արձանացում խմբագրել

Հայոց բարոյական և հոգևոր նկարագրի ստեղծողը տարոնական հայն է, որ եղավ քրիստոնեության միջոցով հայկական կողմնորոշման կրոնականացնողը ( ազատության իդեալը կրոնական զգացումին կապողը)[5]։

Անվանում խմբագրել

Գաղափարախոսության հիմնադիրները այն անվանել են Պատմական Հայաստանի Տարոն գավառի անվամբ։ Այդպիսի անվանադրման համար նրանք ներկայացրել են մի քանի պատճառ։ Դրանք են՝

Վերը թվարկած պատմական իրողություններն, ըստ Տարոնականության ղեկավարների, պարզապես պատմական համընկնումներ չեն, այլ տարոնական ոգեղենության արտահայտություններ, այնտեղի հայության հավաքական ոգու արտահայտման դրվագներ[2]։

Գաղափարախոսության էություն և աշխարհընկալում խմբագրել

Տարոնական գաղափարախոսության կարևորագույն առանցքը ցեղն է, որի հավերժացումը հանդիսանում է գլխավոր նպատակը։ Ցեղի կենսաբանական որակները՝ արյունն ու ոգին, որոնք ըստ տարոնականության գաղափարակիրների, ժառանգականության օրենքով շարունակելի են, կազմում են Տարոնական հիմքը[6]։

Տարոնականության առաջնորդները սահմանել են մի շարք չափորոշիչներ, որոնք, ըստ նրանց, պարտադիր են գաղափարախոսության կրողների համար։ Դրանք են՝ ցեղի և հայրենիքի համար մեռնելու բացարձակ կամք, ցեղային հավիտենականի խոր զգացում, հաղթական ոգի, պատմական ճակատագրի խորը ճանաչողություն, հայրենազգացություն, օտարությունը որպես գերագույն դժբախտություն ապրելու առաքինություն, մեծագործության կամք և բարոյականություն[7]։

Այնուամենայնիվ, Տարոնականության հիմնադիրների կարծիքով նրանք չհասցրեցին ներկայացնել գաղափարախոսությունն ամբողջությամբ[8]։

Տարոնականությունը՝ ազգային միության կամք խմբագրել

Տարոնականությունը որպես սկզբունք որդեգրել էր ներցեղային բարոյական,նրա նպատակն էր հայության ուժերը կենտրոնացնել արտաքին վտանգի դեմ։ Որպես ցեղային միություն դավանող ուսմունք՝ տարոնականությունը դեմ էր դասակարգային մտածումին։ Նա ապադասակարգային ուսմունք էր[9]։

Ազգային զգացումի և գիտակցության հասկացություններն ըստ Տարոնականության խմբագրել

Երկու փոխկապակցված հասկացությունների՝ ազգային զգացումի և ազգային գիտակցության վերաբերյալ Տարոնականությունն ուներ հետևյալ բացատրումները։ Ազգային զգացումն արդյունք է ազգային հավաքական էության, և առանձին անհատի մեջ հանդես է գալիս իբրև այդ հավաքական էությունից փոխանցված մասնիկ։ Այս դեպքում, անհատը բնազդաբար զգում է, որ ինքը կապված է մի հավաքականության և զգացումի թելադրանքով ապրում է այդ հավաքականության կյանքով։ Ազգի հավաքական գիտակցությունը ձևավորվում է նրա առանձին անհատների անջատ գիտակցությունների միավորումով և ամբողջացումով։ Անհատի ազզգային գիտակցությունը հենվում է նրա ազգային զգացումի վրա։ Այս դեպքում, անհատը սկզբում գիտակցում է այն կապերը, որ կապում են իրեն ազգային հավաքականությանը, այն առանձնահատկությունները, որոնցով ինքը տարբերվում է մյուս ազգերից, գիտակցում է սեփական արժեքը,ապա գիտակցաբար կամենում է պահպանել ու զարգացնել դրանք՝ ամրապնդելով ազգի հավաքական միությունը[10] :

Տարոնականության պատմական ելակետ խմբագրել

Պայքար երկու ոգիների միջև՝ պայքար հավիտենարժեքի և անցավորի, համահայկականության և հատվածականության, հայկական կողմնորոշման և օտարականության միջև. ըստ Տարոնականության տեսաբանների հայության անկման ներքին հոգեբանական պատճառն էր հանդիսանում։ Ըստ Տարոնականության գաղափարախոսների, Տարոնի՝ պատմականորեն առանձնահատուկ գծերը։

  • Տարոնն է եղել հեթանոսական Հայաստանի գլխավոր հոգևոր կենտրոնը, որ մնաց այդպիսին Հայաստանի քրիստոնեացումից հետո նաև։
  • Տարոնում է ստեծվել « Սասնա Ծռեր » դյուցազնավեպը։
  • Տարոնի ծնունդ են հայ հոգևոր արժեքների երկու հսկաները՝ Մաշտոցն ու Խորենացին։
  • Տարոնում հաստատվեցին հայոց ռազմուժի ներկայացուցիչներ՝ Մամիկոնյանները։
  • Տարոնն է արևմտահայ նորագույն ազատամարտի կենտրոնը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը» Մուշեղ Լալայան, էջ 9։
  2. 2,0 2,1 2,2 «Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը» Մուշեղ Լալայան, էջ 11։
  3. 3,0 3,1 3,2 «Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը» Մուշեղ Լալայան, էջ 3։
  4. «Ազգային Գիտակցություն». Ebooks.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
  5. «Գարեգին Նժդեհ – Ցեղակրոնություն եւ Հայկ Ասատրյան – Տարոնականություն… Նաեւ կենսագրական ակնարկներ…». www.hayary.org. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին. {{cite web}}: Text "Հայ Արիական Միաբանության" ignored (օգնություն)
  6. «Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը» Մուշեղ Լալայան, էջ 7։
  7. «Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը» Մուշեղ Լալայան, էջ 16։
  8. «Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը» Մուշեղ Լալայան, էջ 18։
  9. «Ցեղակրոնություն և Տարոնականություն.pdf էջ 85».
  10. «Ցեղակրոնություն և Տարոնականություն.pdf էջ 86».