Բացել գլխավոր ցանկը

Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միություն

Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միություն, ՏՏՀՄ, 1917 թվականին հիմնված ամերիկահայ կազմակերպություն[1]։

Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրված1917

ՊատմությունԽմբագրել

Հիմնվել է 1917 թվականին ԱՄՆ-ում։ Լինելով համանման ամերիկահայ միություններից, ՏՏՀՄ-ն հանդիսանում էր ցեղակրոնության ամուր հենարաններից մեկը։ Միությունը որդեգրել էր որպես հավատո հանգանակ, իր զինանշանի վրա արձանագրել էր դարերի խորքից քաղած Մամիկոնեից Ուխտը։ Ղևոնդ պատմիչի վկայությամբ, 775 թվականին Բագրևանդ գավառում արաբների դեմ տեղի ունեցած Արձն գյուղի ճակատամարտում, որը ղեկավարում էին Մամիկոնյան տոհմի իշխանները, դժվարին կացության մեջ ընկած հայ ռազմիկները իրար քաջալերում էին հետևյալ խոսքերով[2].

Քաջութեամբ մեռցուք ի վերայ աշխարհից մեր եւ ի վերայ ազգիս մեր, եւ մի տեսցեն աչք մեր կոխան ոտից պղծալից լեալ զարբարանս մեր

Սրանով միությունն արդեն հաստատել, որ ինքը սովորական հայրենակցական միություն չէ, այլ ավելի «քաղաքական բնույթ կրող հայրենակցական կազմակերպություն մը, հին ասպետական ոխտերու տիպարո»[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Մուշեղ Լալայան, Ցեղակրոն և Տարոնական շարժումներն ու Գարեգին Նժդեհի գործունեությունը էջը, Երևան, «Ազգայնական ակումբ», 2001 — 45, էջեր 45 — 103 էջ։
  2. Ղևոնդ, «Պատմություն», Երևան, 1982 թ., էջ 119
  3. «Տարոնի Արծիվ», 1938 թ., թիվ 1, էջ 2