Ներսես Աստվածատուրյան

Ներսես Աստվածատուրյան (1897, Կ. Պոլիս, Օսմանյան կայսրություն1953, Իրկուտսկի մարզ, ԽՍՀՄ), ցեղակրոնության գաղափարախոսության ակտիվ գործիչներից մեկը, Սոֆիայում «Տարոնի Արծիվ» ամսաթերթի պատասխանատու տնօրեն։

Ներսես Աստվածատուրյան
Ծնվել է1897
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է1953
Ազգությունհայ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում 1897 թվականին, ծագումով տարոնցի է։ Եղել է Հայ մարմնամարզական ընդհանուր միության Բուլղարիայի շրջանի պատասխանատու գործիչ։ Վարել է առևտրական գործունեություն՝ նյութապես զգալիորեն օժանդակելով ազգայնական շարժումներին։ Հայկ Ասատրյանի հետ համատեղ 1936 թվականին Սոֆիայում հրատարակել է «Ցեղ և Հայրենիք» երկշաբաթյան, որը երկար կյանք չի ունենում։ 1937-1938 թվականներին Հայկ Ասատրյանի և հետ հրատարակում է «Տարոնի Արծիվ» ամսաթերթը, որը իրենց կողմից հիմնած Տարոնական շարժման պաշտոնական մարմինն էր։ 1945 թվականի հունվարի 27-ին ձերբակալվել է ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի կողմից և հոկտեմբերի 20-ին դատապարտվել 10 տարվա ազատազրկման։

Մահացել է 1953 թվականի օգոստոսի 28-ին Իրկուտսկի մարզի կալանավայրում։ 1963 թվականին արդարացվել է։

Տես նաևԽմբագրել