Տարբ ( ֆր.՝ Tarbes, օքս.՝ Tarba), քաղաք և համայնք Հարավարևմտյան Ֆրանսիայում՝ Գասկոնիա պատմական մարզում, Օքսիտանիա երկրամասի Վերին Պիրենեյներ դեպարտամենտում[4], որի վարչական կենտրոնն է։ Ընկած է Լուրդից և Իսպանիայի հետ Ֆրանսիայի ունեցած պետական սահմանից փոքր-ինչ հյուսիս։ Զբաղեցնում է 15,33 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2009 թվականի տվյալներով եղել է 45 613։

Բնակավայր
Տարբ
ֆր.՝ Tarbes[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՎերին Պիրենեյներ, Canton of Tarbes-4?, canton of Tarbes-5? և arrondissement of Tarbes?
Մակերես15,33 կմ²
ԲԾՄ304 մետր, 284 մետր, 326 մետր
Բնակչություն43 955 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ65000[3]
Պաշտոնական կայքtarbes.fr(ֆր.)
Տարբ (Ֆրանսիա)##
Տարբ (Ֆրանսիա)

Տարբը կարևոր կենտրոն էր արդեն իսկ հին հռոմեացիների օրոք։ Հետագայում պատկանել է վեստգոթերին և արաբներին։ 10-րդ դարից Բիգոր կոմսության մայրաքաղաքն էր։ Ավերվել է հարյուրամյա պատերազմի ժամանակ՝ բրիտանացիների կողմից, այնուհետև կրոնական պատերազմների ժամանակ։ Դուքս Վելինգտոնը ֆրանսիացիներին պարտության է մատնել Տարբի մոտ 1814 թվականին տեղի ունեցած ճակատամարտում։ Տարբում են ծնվել գրող Թեոֆիլ Գոտիեն[5] և մարշալ Ֆոշը։

Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը Լուի Ֆիլիպի օրոք ստեղծված Massy Garden-ն է, ուր տեղափոխվել է 14-րդ դարի կառույց հանդիսացող Սեն Սևերան դը Ռուստանի ավերված վանքի կայքն ու գույքը։ Նախկինում այստեղ եղել են հեծելազորայինների մեծ զորանոցներ, ձիաբուծարան և մեծ ձիարշավարան, որտեղ անցկացվող մրցարշավները հայտնի են ամբողջ Ֆրանսիայում։

Ուշագրավ փաստեր

խմբագրել
  • Tarbes Gesp Bigord կանանց բասկետբոլային ակումբը հիմնվել է և շարունակում է գործել այս քաղաքում։

Տարբը արվեստում

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Անվանի անձինք

խմբագրել
  • Պիեռ Էմանուել Ֆելիքս Շազալ (1808-1892) - բելգիացի ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ։

Ժողովրդագրություն

խմբագրել

2017 թվականի հունվարի 1-ի տվյալներով Տարբի բնակչության թվաքանակը եղել է 41.518. այդ ցուցանիշով 12-րդ տեղն է զբաղեցրել Օքսիտանիա երկրամասում[6]։

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
17936213—    
18006777+1.25%
18067934+2.66%
18218035+0.08%
18319706+1.91%
183612 630+5.41%
184112 425−0.33%
184613 321+1.40%
185114 004+1.01%
185614 743+1.03%
186114 768+0.03%
186614 658−0.15%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
187621 293+3.80%
188123 273+1.79%
188625 146+1.56%
189125 087−0.05%
189624 197−0.72%
190126 055+1.49%
190625 869−0.14%
191128 615+2.04%
192126 535−0.75%
192629 856+2.39%
193132 374+1.63%
193634 749+1.43%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
194644 854+2.59%
195440 242−1.35%
196246 600+1.85%
196855 375+2.92%
197554 897−0.12%
198251 422−0.93%
199047 566−0.97%
199946 275−0.31%
200744 973−0.36%
201241 664−1.52%
201741 518−0.07%
From 1962 to 1999: Population without double counting; for the years following: municipal population.
Աղբյուր՝ Ldh/EHESS/Cassini until 1999[7] then INSEE[8]

Քույր քաղաքներ

խմբագրել

Ուեսկա, Իսպանիա (1964 թվականից)[9]

Տարբ, France (altitude 360m, 1991−2020 normals, extremes 1946−present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 22.6
(72.7)
29.2
(84.6)
29.1
(84.4)
30.1
(86.2)
34.1
(93.4)
39.2
(102.6)
38.2
(100.8)
39.0
(102.2)
35.8
(96.4)
33.8
(92.8)
27.6
(81.7)
26.1
(79)
39.2
(102.6)
Միջին բարձր °C (°F) 10.5
(50.9)
11.5
(52.7)
14.6
(58.3)
16.5
(61.7)
19.9
(67.8)
23.3
(73.9)
25.2
(77.4)
25.7
(78.3)
23.0
(73.4)
19.3
(66.7)
13.9
(57)
11.4
(52.5)
17.9
(64.2)
Միջին օրական °C (°F) 5.8
(42.4)
6.5
(43.7)
9.2
(48.6)
11.3
(52.3)
14.9
(58.8)
18.2
(64.8)
20.1
(68.2)
20.4
(68.7)
17.5
(63.5)
14.1
(57.4)
9.1
(48.4)
6.7
(44.1)
12.8
(55)
Միջին ցածր °C (°F) 1.1
(34)
1.5
(34.7)
3.8
(38.8)
6.0
(42.8)
9.8
(49.6)
13.2
(55.8)
15.1
(59.2)
15.1
(59.2)
12.0
(53.6)
8.8
(47.8)
4.4
(39.9)
1.9
(35.4)
7.7
(45.9)
Ռեկորդային ցածր °C (°F) −17.9
(−0.2)
−14.4
(6.1)
−9.8
(14.4)
−3.4
(25.9)
−1.8
(28.8)
2.3
(36.1)
5.9
(42.6)
5.3
(41.5)
0.7
(33.3)
−3.3
(26.1)
−9.6
(14.7)
−13.4
(7.9)
−17.9
(−0.2)
Տեղումներ մմ (դյույմ) 99.1
(3.902)
82.9
(3.264)
84.4
(3.323)
111.6
(4.394)
110.6
(4.354)
80.9
(3.185)
70.9
(2.791)
67.4
(2.654)
73.6
(2.898)
82.5
(3.248)
120.8
(4.756)
96.3
(3.791)
1081
(42,559)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 10.6 9.7 10.3 12.5 12.5 9.7 7.9 8.3 8.7 9.9 11.4 10.1 121.6
Միջ. ձնառատ օրեր 2.2 2.1 1.7 0.6 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.9 1.7 9.2
% խոնավություն 81 78 76 77 78 78 77 79 78 81 82 82 78.9
Միջին ամսական արևային ժամ 114.2 129.3 168.6 170.4 188.8 196.3 206.9 207.6 194.9 156.1 118.3 112.1 1963,5
Աղբյուր #1: Météo France[10][11][12]
Աղբյուր #2: Infoclimat.fr (humidity and snowy days, 1961–1990)[13]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. INSEE commune file
  5. Saintsbury, George (1911). «Gautier, Théophile» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 11 (11th ed.). էջեր 536–537.
  6. Téléchargement du fichier d'ensemble des populations légales en 2017, INSEE
  7. Cassini-Ehess|37084|Tarbes
  8. Population en historique depuis 1968, INSEE
  9. «Hermanamiento de Tarbes» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  10. «Données climatiques de la station de Tarbes» (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  11. «Climat Midi-Pyrénées» (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  12. «Fiche Climatologique Statistiques 1991-2020 et records» (PDF) (ֆրանսերեն). Météo-France. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 12-ին.
  13. «Normes et records 1961–1990: Tarbes – Ossun – Lourdes (65) – altitude 360m» (ֆրանսերեն). Infoclimat. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարբ» հոդվածին։