Սողդեր, սողդացիներ, արևելաիրանական հին ժողովուրդ։ Մ․թ․ա․ 1-ին հազարամյակում բնակվել են Սողդիանաում (այժմյան Ղազախստանի և Միջին Ասիայի տարածքում)։ Սողդերի հիմքը կազմել են սակերի վաչկատուն և նստակյաց ցեղերը։ Սողդեր այժմյան տաջիկների նախնիներից են։