Թանսու Չիլլեր

(Վերահղված է Տանսու Չիլլերից)

Տանսու Փենբե Չիլլեր (թուրք.՝ Tansu Penbe Çiller, մայիսի 24, 1946(1946-05-24)[1][2][3], Ստամբուլ, Թուրքիա[4]), թուրք տնտեսագետ և քաղաքական գործիչ։ Դեռևս առաջին և միակ կինը, ով զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։

Թանսու Չիլլեր
թուրք.՝ Tansu Penbe Çiller
Դիմանկար
Ծնվել էմայիսի 24, 1946(1946-05-24)[1][2][3] (74 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա[4]
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
ԿրթությունԲոսֆորի համալսարան, Եյլի համալսարան, Կոնեկտիկուտի համալսարան և Ռոբերթ քոլեջ
Մասնագիտությունտնտեսագետ, դիվանագետ, քաղաքական գործիչ և համալսարանի պրոֆեսոր
ԱշխատավայրԲոսֆորի համալսարան
ԱմուսինÖzer Uçuran Çiller?
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի վարչապետ, Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ և Թուրքիայի փոխվարչապետ
Քաղաքական կուսակցությունDemocratic Party?
Պարգևներ և
մրցանակներ
Կեյոյի համալսարանի պատվավոր դոկտոր
Ստորագրություն
Signature of Tansu Ciller.svg
Tansu Çiller Վիքիպահեստում

Կարիերայի սկիզբըԽմբագրել

Ավարտել է Ստամբուլի համալսարանի կանանց համար նախատեսված տնտեսագիտության Ռոբերի քոլեջը։ Գիտական ուսումնասիրություններ է կատարել Կոնեկտիկուտի համալսարանում և Եյլի համալսարանում: 1978 թվականից դասավանում է Ստամբուլի Բոսֆորի համալսարանում։ 1983 թվականից ունի պրոֆեսորի կոչում։ Զուգահեռ աշխատել է նաև Ստամբուլի բանկի գործադիր տնօրեն։

Քաղաքական կարիերաԽմբագրել

Ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվում է 1990 թվականի նոյեմբերից՝ համալրելով պահպանողական «Ճիշտ ճանապարհի կուսակցության» շարքերը։ 1991 թվականին դարձել է թուրքական մեջլիսի անդամ՝ Ստամբուլից: Սուլեյման Դեմիրելի կոալիցիոն կառավարության օրոք զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ 1993 թվականի հունիսին դարձել է միևնույն կուսակցության առաջնորդը։

1996—1997 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոն։ Ակտիվ պայքար է ծավալել անջատողական քրդերի և ԱՍԱԼԱյի դեմ։ 1993 թվականի հունիսի 25-ից մինչև 1996 թվականի մարտի 6-ը զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։ Նրա կառավարման օրոք կնքվել է մաքսային համաձայնագիրը՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև։ 2002 թվականին վերջնականապես հեռացել է մեծ քաղաքականությունից։ Ներկայումս զբաղեցնում է Ստամբուլի քաղաքապետի քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  2. 2,0 2,1 Munzinger Archiv (нем.) — 1913.
  3. 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (нем.)
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #11919256X // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.

Արտաքին հղումներԽմբագրել