Բոսֆորի համալսարան
Բոսֆորի համալսարան (թուրքերեն՝ Boğaziçi Üniversitesi), բարձրագույն ուսումնական հաստատություն Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Բոսֆորի ափին։ Հիմնադրվել է 1863 թվականին Սայրուս Հեմլինի և Քրիստոֆեր Ռոբերթսի կողմից։ Համարվում է ամերիկյան առաջին բուհը, որը հիմնադրվել է Միացյալ Նահանգների սահմաններից դուրս։ Անդամակցում է համալսարանների եվրոպական և միջերկրածովյան ասոցիացիաներին[3][4]։ Ներկայումս Բոսֆորի համալսարանը Թուրքիայի ամենաթանկ համալսարանն է։ Համալսարանը 1971 թվականին ստացել է պետական բուհի կարգավիճակ։ «Times Higher Education» ամսագիրը համալսարանը դասել է աշխարհի 200 լավագույն համալսարանների ցանկում։ Համալսարանի ակադեմիական լեզուն անգլերենն է։ Ներկայումս համալսարանում ուսանում է շուրջ 12000 ուսանող։
Բոսֆորի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան |
Հիմնադրված է | 1863 |
Հիմնադրիր | Սայրուս Համլին և Christopher Rheinlander Robert? |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1] և Anatolian University Libraries Consortium Association?[2] |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Ստամբուլ |
Կայք | bogazici.edu.tr(թուրքերեն) |
Boğaziçi University Վիքիպահեստում |
Հայտնի շրջանավարտներ
խմբագրել- Ֆահրիյե Էվջեն — թուրք դերասանուհի
- Սաադեթ Աքսոյ — թուրք դերասանուհի
- Այլին Ասլըմ — թուրք երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, «Գրինփիս» շարժման ակտիվիստ
- Ֆարուք Գյուլ — Փրինսթոնի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր
- Մուրատ Գյուլսոյ — թուրք գրող
- Նուրի Բիլգե Ջեյլան — թուրք կինոռեժիսոր, կինոօպերատոր, լուսանկարիչ
- Ահմետ Յըլդըզ — Կալիֆոռնիայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսոր
- Մուհամմեդ Յըլդըզ — Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր
- Գյուլեր Սաբանջի — «Sabanci Holding»-ի տնօրեն
- Հալուք Էրգին — Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր
- Արզուհան Յալչինդաղ — թուրք ձեռնարկատեր, «Դողան հոլդինգի» տնօրեն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20230815060630/https://uye.ankos.org.tr/uyeler/
- ↑ Belgeler OSYM
- ↑ https://books.google.am/books?id=w7xwCgrf4qgC&pg=PA184&lpg=PA184&dq=first+american+higher+education+robert+college&source=bl&ots=9axhld_JFi&sig=xu52q8a_ewQF4Sd_-HbiDROaPnk&hl=en&sa=X&ei=FKl1UeDTItOw4QSPo4DwBw&ved=0CGwQ6AEwCQ#v=onepage&q=first%20american%20higher%20education%20robert%20college&f=false
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոսֆորի համալսարան» հոդվածին։ |