Տանյա Վեբեր (իտալ.՝ Tania Weber, իրական անունը Տանյա Սարգարդեր, ֆիններեն՝ Tanja Sarsgardeer, օգոստոսի 18, 1926(1926-08-18), Հելսինկի, Ֆինլանդիա - նոյեմբերի 20, 2009(2009-11-20), Հռոմ, Իտալիա), ֆինլանդական ծագմամբ իտալացի կինոդերասանուհի և ֆոտոմոդել։ Իտալիայում հայտնի է եղել 1950-1960-ական թվականներին, նկարահանվել է ընդհանուր առմամբ 8 ֆիլմերում։ Կինոկարիերայի ավարտից հետո աշխատել է դիզայներ։

Տանյա Վեբեր
Ծննդյան թիվ՝օգոստոսի 18, 1926(1926-08-18)
Ծննդավայր՝Հելսինկի, Ֆինլանդիա
Վախճանի թիվ՝նոյեմբերի 20, 2009(2009-11-20) (83 տարեկան)
Վախճանի վայր՝Հռոմ, Իտալիա
Քաղաքացիություն՝ Ֆինլանդիա
Մասնագիտություն՝դերասանուհի
IMDb։ID 0916764

Կենսագրություն խմբագրել

Տանյա Վեբերը ծնվել է 1926 թվականին Հելսինկիում։ 1950-ական թվականների սկզբերին մասնակցել է մի քանի գեղեցկության մրցույթների, որոնք անցկացվում էին Ֆինլանդիայում։ Նրա վրա ուշադրություն է դարձրել հայտնի իտալացի կինոպրոդյուսեր Կարլո Պոնտին, որը իտալական կինոմատոգրաֆիայի համար բացահայտել է Սկանդինավյան երկրներից մի քանի դերասանուհիների։ Որպես օրինակ կարող է ծառայել շվեդ դերասանուհի Մեյ Բրիթը, որը հետագայում հաջող կարիերա էր ստեղծել կինոյում[1]։

Իր առաջին դերը Տանյա Վեբերը խաղացել է ռեժիսոր Ֆրանչեսկո Դե Ռոբերտիսի «Carica eroica» (1952) ճանապարհորդական ֆիլմում։ Այդ պատկերում նա խաղում էր գլխավոր հերոսուհու Կալինա անունով մի ռուս կնոջ դերը[2]։ Դերասանուհու ամենահետաքրքիր դերը նրա կարիերայի ընթացքում եղել է ռեժիսոր Սթեֆանո Բանզինի «Մեկ օր դատարանում» ֆիլմի Ելենա Բարոնթիի դերը[3]։ Ֆիլմը պատմում է Իտալիայում շրջանային դատարանի մեկ օրվա մասին և բաղկացած է մի քանի էպիզոդներից, որից ամեն մեկը նվիրված է դատավորի կողմից քննվող գործին։ Տանյա Վեբերի հերոսուհին հայտնվում է պատկերի երրորդ էպիզոդում[4]։ Տանյա Բեբերի կարիերայի ընթացքում եղել են նաև դրամատիկական դերեր, ինչպիսին է ռեժիսոր Ռաֆայելո Մատարացոյի «Անիծված կանանց նավը» ճանապարհորդական ֆիլմի գլխավոր հերոսուհի Իզաբելլայի դերը[5]։

Դերասանուհին հայտնվել է տարբեր ֆիլմերի էպիզոդիկ դերերում, որոնցից են ռեժիսոր Ուիլյամ Ուայլերի և «Հռոմեական արձակուրդներ» (1953), ռեժիսոր Մարիո Մաթոլի և հայտնի իտալացի կատակերգու Տոտոյի համատեղ «Աշխարհի ամենածիծաղելի ներկայացումը» (1953)[6], ռեժիսորներ Սթենոյի և Մարիո Մոնիչելլի «Անհավատները» (1953) կատակերգությունում։ Իր վերջին դերը կինոյում դերասանուհին խաղացել է ռեժիսոր Մարիո Կամերնիի «Ոդիսևսի ճանապարհորդությունը» (1954) ֆիլմում։ Կինոդերասանուհու կարիերայի ավարտից հետո Տանյա Վեբերը աշխատել է որպես դիզայներ։

Տանյա Վեբերը 1950-1960-ական թվականներին մեծ ճանաչում ուներ Իտալիայում, դերասանուհին բավականին հաճախակի էր հայտնվում Tempo, Le vostre novelle, Film d’oggi, Settimo Giorno ամսագրերում[7]։ Տանյա Վեբերը կինոկարիերայի ավարտից 60 տարի անց շարունակել է մնալ ոճի պատկերակ ժամանակակից իտալացի դերասանուհիների համար[8][9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1952 ֆ Հերոսական պարտք Carica eroica Kalina Ifienov
1953 ֆ Անհավատները Le infedeli L'amica di Lulla
1953 ֆ Մենք բոլորս այստեղ ենք բնակվում Siamo tutti inquilini Lulù
1953 ֆ Հռոմեական արձակուրդներ Roman Holiday Francesca (ֆոտոմոդել Իրվինգա, տիտրերում նշված չէ)
1953 ֆ Աշխարհի ամենածիծաղելի ներկայացումը Il più comico spettacolo del mondo Sonia (աղջիկ տրապիցիայում)
1953 ֆ Անիծված կանանց նավը La nave delle donne maledette Isabella
1954 ֆ Մեկ օր դատարանում Un giorno in pretura Elena
1954 ֆ Ոդիսևսի ճանապարհորդությունը Ulisse Eucalicanto

Չնայած այն բանին, որ նա բավականին լավ կարողանում էր խոսել իտալերեն, իր ակցենտի պատճառով դերերը հնչյունավորում էին այլ դերասանուհիներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Տանյա Բեբերի լուսանկարը Իտալիայի Սենատ կայքում
  • Տանյա Վեբեր (անգլ.) Internet Movie Database կայքում
  • «Tania Weber» (չեխերեն). ČSFD. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանյա Վեբեր» հոդվածին։