Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը

«Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը» (անգլ.՝ Home Alone 2: Lost in New York), 1992 թվականին նկարահանված ընտանեկան կինոֆիլմ, «Տանը մենակ» ֆիլմի շարունակություն։ Պրեմիերան կայացել է 1992 թվականի նոյեմբերի 14-ին։

Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը
անգլ.՝ Home Alone 2: Lost in New York
ԵրկիրԱՄՆ
ԺանրԿինոկատակերգություն
Ընտանեկան ֆիլմ
Դետեկտիվ
Թվականնոյեմբերի 20, 1992[1], դեկտեմբերի 25, 1992[2] և դեկտեմբերի 10, 1992[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔրիստոֆեր Կոլամբուս
ՊրոդյուսերԴանքան Հենդերսոն
Ջոն Հյուզ
Սցենարի հեղինակՋոն Հյուզ
ԴերակատարներՔեթրին Օ’Հարա[4][5][6], Ռոբ Շնայդեր[5][7], Դևին Ռեթրեյ[5][7], Էդի Բրեկեն[5][7], Ջերի Բեմմեն[5], Terrie Snell?[5], Քիրան Քալքին[5][7], Mike Maronna?, Hillary Wolf?[5], Senta Moses?[7], Էլլի Շիդի[5][7], Քրիստոֆեր Կոլամբուս[5][7], Դոնալդ Թրամփ[7][8], Դանա Այվի[7], Ռիպ Նյուլոր[7], Քոն Քենադա[7], Էդեն Ռիգել[7], Աբլուդայ Նգոմ[7], Էլեանոր Քոլամբուս[7], Մակոլեյ Կալկին[4][9][5][…], Ջո Պեշի[4][5][6][…], Դենիել Սթերն[5][6][10][…], Ջոն Հերդ[5][6][7], Թիմ Քարի[5][6][10][…] և Բրենդա Ֆրիքեր[5][7]
ՕպերատորՋուլիո Մաքաթ
ԵրաժշտությունՋոն Ուիլյամս
ՄոնտաժՌաջա Գոսնել
Պատմվածքի վայրՄայամիի քաղաքային գոտի, Նյու Յորք, Չիկագո և Մայամի
Նկարահանման վայրՆյու Յորք, Մալիբու, Չիկագո և Լոս Անջելես
Կինոընկերություն20th Century Fox
Տևողություն119 րոպե
Բյուջե18 000 000 $
Շահույթ358 994 850 $
ՆախորդՏանը մենակ
ՀաջորդՏանը մենակ 3
IMDbID 0104431

Կարճ նկարագրություն խմբագրել

Ֆիլմի փոքրիկ հերոս Քևինը հայտնվում է Նյու Յորքում։ Հսկայական քաղաքում նա մեծ խառնաշփոթ է ստեղծում՝ անելով սրտի ուզածը։ Նրա հին «ընկերներ» Հարին և Մարվը, սակայն, փորձում են խոչնդոտել նրա զվարճանքը։ Հանցագործները նոր են դուրս եկել բանտից, որտեղ հայտնվել էին Քևինի ջանքերով։ Բանտում անցկացրած ժամանակահատվածի համար նրանք ամեն կերպ ցանկանում են վրեժ լուծել դեռահասից։

Սյուժե խմբագրել

Այս անգամ Մակկալլիստերների ընտանիքը որոշում է Ամանորը դիմավորել Մայամիում և ուղևվորվում է Ֆլորիդա։ Ամանորի շեմին, դպրոցի ամանորյա համերգի ժամանակ Բազզը բոլորի աչքի առաջ Քևինին իր իսկ մեներգի ժամանակ ստորացնում է, որի պատճառով էլ Քևինը խափանում է համերգը և վրեժից ելնելով Բազզին հրում և գցում է։ Տանը Բազզը հրապարակայնորեն ներողություն է խնդրում Քևինից, բայց Քևինին թվում է, թե այդ ամենը պարզապես կեղծավորություն է։ Քևինը ընտանիքի անդամներին ասում է այն ամենը, ինչ մտածում էր իրենց ուղևորության մասին (նա չէր ցանկանում ամանորը նշել այնտեղ, որտեղ չկան տոնածառեր), որի պատճառով էլ նորից պատժվում է և ուղարկվում երրորդ հարկ գիշերելու։

Հաջորդ օրը, ինչպես նախորդ անգամ, Մակկալլիստերների ընտանիքը հազիվ է հասցնում արթնանալ և չուշանալ ուղևորությունից։ Սակայն, Քևինը այս անգամ հետ չի ընկնում իր ընտանիքից։ Օդանավակայանում նա մեկ րոպեով կանգ է առնում, որպեսզի լեցքավորի ձայնագրիչը և պատահաբար խառնում է իր հորը մի տղամարդու հետ, որ իր հոր նման էր հանգված և նրան հետևելով նստում է ինքնաթիռ, մեկնում Նյու Յորք, իսկ ընտանիքի անդամներիը՝ Ֆլորիդա։

Նյու Յորքում, իմանալով իր սխալի մասին, Քևինը այդքան էլ չի մտահոգվում, կարծելով, որ սա այն է, ինչ նա էր ուզում։ Նա ավելի է ուրախանում, երբ տեսնում է, որ Պիտերի պայուսակը՝ կրեդիկ քարտով և մեծ կանխիկ գումարով իր մոտ է։ Այդ ժամանակ Նյու Յորքում հայտնվել էին Հարրին և Մարվոմը, որոնք նոր էին փախչել բանտից։ Այժմ նրան գործունեության օբյեկտները ոչ թե տներն էին, այլ խանութները։

Մտահոգվելով այն մասին, թե Նյու Յորքում որտեղ կարող է մնալ, Քևինը որոշում է ուղևվորվել «Պլազա» հյուրանոց, որի գովազդը հեռուստացույցով էր տեսել։ Ճանապարհին նա հանդիպում է ցնցոտիներով մի սարսափելի կնոջ, որը կերակրում էր աղավնիներին, բայց Քևինը փախչում է նրանից։ Նա հյուրանոցում համար է ամրագրում, որի համար վճարում է իր հոր կրեդիտ քարտով։ Հաջորդ օրը նա լիմուզին է պատվիրում և դրանով գնում խաղալիքների խանութ։ Խանութի աշխատողը՝ Դունկանը, Քևինին բացատրում է, որ այս ամենը բարեգործություն է հիվանդ երեխաների համար։ Քևինը վճարում է, և Դունկանը տոնածառի վրայից երկու կերամիկական կրիա է տալիս և խորհուրդ տալիս, որ այս կրաին նվիրի նրան, ում իրեն մոտ ընկեր է համարում։ Քևինը դուրս է գալիս խանութից և ընկնում է ավազակնրեի ձեռքը։ Նրանք որոշում են վրեժ լուծել Քևինի այն բանի համար, որ նա իրենց բանտ ուղարկեց։

Քևինը վերադառնում է հյուրանոց, բայց հյուրանոցի քարտուղարը, ստուգելով նրա կրեդիտային քարտը, համոզվում է, որ այն գողացված է։ Նա փորձում է բռնել Քևինին, բայց Քևինին հաջողվում է փախչել և նա թաքնվում է կենտրոնական այգում։ Քևինը որոշում է հյուր գնալ իր քեռի Ռոբին, բայց նրա տան դուռը փակ է լինում։ Նրան տանը վերանորոգում էր, իսկ քեռի Ռոբն ու նրա կինը ապրում էին երկրից դուրս։ Նա երկար ժամանակ շրջում է փողոցներով և նորից հանդիպում է իրենց վախեցրած կնոջը և փորձում է փախչել, բայց չի կարողանում։ Կինը օգնում է նրա և Քևինը ներողություն է խնդրում նրանից։ Նա Քևինին տանում է վերահարկ, որտեղ նրանք միասին Ամանորին նվիրված համերգ են նայում։ Նրանց միջև բավականին վստահելի զրույց է տեղի ունենում և Քևինը խոստանում է, որ այդ միայնակ կնոջ ընկերը կդառնա։

Մակկալլիստները հյուրանոցում իմանում են, որ Քևինը օգտվել է Պիտերի կրեդիտ քարտից։ Նրանք գնում են որոնումների, բայց երբ հասնում են հյուրանոց, պարզում են, որ Քևինը փախչել է։ Քեյթը ինքնուրույն գնում է նրան որոնելու։ Մանկական հիվանդանոցի կողքով անցնելիս, Քևինը հիշում է նախորդ թալանման մասին և որոշում է, որ պետք է կանգնեցնել հանցագործներին։ Նա փախչում է իր Ռոբ քեռու տուն, զինվում և ամբողջ տնով մեկ թակարդներ պատրաստում(ինչպես նախորդ ֆիլմում)։ Հետո Քևինը սկսում է հետևել և նկարել հանցագործներին[11]։

Քևինի առաջին թակարդը ընկնելով, ավազակները զայրանում և որոշում են, որ ամեն գնով պետք է բռնեն իրենց հակառակորդին։ Նրանք ընկնում են Քևինի հետևից և նա նրանց տանում է դեպի քեռի Ռոբի տունը։ Հասկանալով, որ նա ուրիշի քաղաքում և ուրիշի տանն է և իրեն ոչ մի պաշտպանելու հնարավորություն չունի, հանցագործները հանգիստ սրտով գնում են նրա ետևից, որպեսզի բռնեն նրան։ Սակայն շատ թակարդների հանդիպելը նրանց չի թողնում իրականացնել իրենց պլանը։ Քևինը զանգահարում է ոստիկանություն և ասում է, որ երկու հանցագործի է բռնել և նրանց գտնելու համար պետք է գան կենտրոնական հրապարակ։ Վազելու ժամանակ Քևինը սայթաքում է սառույցի վրա և Հարրին և Մարվը բռնում են նրան։

Հարրին վերցնում է ատրճանակը, որպեսզի գնդակահարի Քևինին, բայց թռչյուններ պահող կինը նորից օգնում է նրան։ Ոստիկանները ձերբակալում են ավազակներին։ Քեյթը Քևինին է փնտրում և դրա մասին հայտնում է ոստիկաններին։ Նա հանկարծակի հիշում է, որ իր տղան շատ է սիրում տոնածառեր և նրան պետք է փնտրել ամենագլխավոր և գեղեցիկ տոնածառի մոտ։

 
«Պլազա» հյուրանոց

Նա ճիշտ էր կռահել և Քևինին գտնում է ամենամեծ տոնածառի կողքին։ Նրանք գրկախառնվում և ներողություն են խնդրում իրարից, իսկ հետո վերադառնում են հյուրանոց։

Հաջորդ առավոտյան հյուրանոցին մոտենում է Դունկանի նվերներով լի բեռնատար մեքենան, որը որպես մրցանակ Քևինի համար էր։ Որպես հաշտության նշան, Բազզը իր եղբորը առաջարկում է առաջինը բացել իր նվերը։

Դերերում խմբագրել

Գործող դեմք Կատարող Տարիք
Քևին Մակկալլիստեր Մակոլեյ Կալկին 10 տարեկան
Պիտեր Մակկալլիստեր Ջոն Հերդ 46-47 տարեկան
Քեյթ Մակկալլիստեր Քեթրին Օ’Հարա 37-38 տարեկան
Լիննի Մակկալլիստեր Մորին Էլիզաբեթ Շեյ 13-14 տարեկան
Բազզ Մակկալլիստեր Դևին Ռեթրեյ 15-16 տարեկան
Միգան Մակկալլիստեր Հիլարի Վուլֆ 14-15 տարեկան
Հարրի Լայմ Ջո Պեշի 48-49 տարեկան
Մարվ Մերչանթս Դենիել Սթերն 34 տարեկան
Պարոն Հեկտոր Թիմ Քարի 45-46 տարեկան
Սեդրիկ Ռոբ Շնայդեր 28 տարեկան
Ֆրենկ Մակկալլիստեր Ջերրի Բամման 50 տարեկան
Թռչնապահ Բրենդա Ֆրիկեր 46-47 տարեկան
Ֆուլլեր Մակկալլիստեր Քիրան Կալկին 9 տարեկան
Ֆոտոմոդել Լի Ցիմմերման 23 տարեկան

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր- Կրիս Կոլամբուս
  • Սցենարիստ- Ջոն Խյուզ
  • Պրոդյուսերներ- Դունկան Հենդերսոն, Ջոն Խյուզն, Մարկ Րեդկլիֆ
  • Օպերատոր- Խուլիո Մակատ
  • Կոմպոզիտորներ- Ալան Մենկեն, Ջոն Ուիլյամս

Սաունդթրեք խմբագրել

  • «All Alone On Christmas» (4:14)
  • «A Holly Jolly Christmas» (2:14)
  • «Somewhere In My Memory» (3:58)
  • «My Christmas Tree» (2:35)
  • «Sleigh Ride» (3:44)
  • «Silver Bells» (4:15)
  • «Merry Christmas, Merry Christmas» (2:40)
  • «Christmas All Over Again» (4:15)
  • «Jingle Bell Rock» (2:09)
  • «It’s the Most Wonderful Time of the Year» (2:33)
  • «Cool Jerk (Christmas Mix)» (2:39)
  • «It’s Beginning to Look a Lot Like Christmas» (2:14)
  • «Christmas Star» (3:16)
  • «O Come All Ye Faithful» (3:26)

Ամանորյա հայտնի ֆիլմը, որպես ավանդույթ խմբագրել

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1992 թվականի դեկտեմբերի 25-ին ԱՄՆ-ում FOX հեռուստաալիքով։ Նաև ցուցադրում էին NBC, ABC և HBO հեռուստաալիքով, իսկ Մեծ Բրիտանիայում՝ BBC և ITV հեռուստաալիքներով։ Ֆրանսիայում ֆիլմի կրկնօրինակը ցուցադրել են TF1 հեռուստաալիքով։ «Տանը մենակ» ֆիլմի ցուցադրումը շատ հեռուստաալիքների համար դարձավ ավանդույթ։

Աղբյուրներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել