Բրենդա Ֆրիքեր

իռլանդացի դերասանուհի

Բրենդա Ֆրիքեր (անգլ.՝ Brenda Fricker, փետրվարի 17, 1945(1945-02-17)[1], Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր (1990)։

Բրենդա Ֆրիքեր
Ծննդյան թիվ՝փետրվարի 17, 1945(1945-02-17)[1] (79 տարեկան)
Ծննդավայր՝Դուբլին, Իռլանդիա
Քաղաքացիություն՝ Իռլանդիա
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Պարգևներ՝
Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար
IMDb։ID 0002084

Կենսագրություն խմբագրել

Բրենդա Ֆրիքերը ծնվել է 1945 թվականին փետրվարի 17-ին Դուբլինում լրագրողի ընտանիքում։ Մինչ դերասանուհի դառնալը նա աշխատել է որպես օգնական խմբագիր իռլանդական «The Irish Times»-ում, ապագայում ցանկանում էր դառնալ լրագրող, ինչպես ծնողները։ Բայց հետո հետաքրքրությունները փոխվել են և նա տարվել է թատրոնով[2]։ Բրենդան աշխատել է Իռլանդական թատրոնում, իսկ հետո Ազգային ակադեմիական թատրոնում, Շեքսպիրի Թագավորական թատրոնում և այլն։

Կինոյում նա առաջին անգամ հանդես է եկել 19 տարեկան հասակում «Կրքերի բեռը մարդկային է», ֆիլմում, որտեղ նրա դերը շատ փոքրիկ էր, նույնիսկ չի նշվել դերերում։ Բրենդան շատ է աշխատել բրիտանական հեռուստատեսությունում, նա «Աղետ» սերիալում ամենահայտնի դերասանն էր։ 1990 թվականին Ֆրիքերը ստացել է «Օսկար»-ի մրցանակ, «Իմ ձախ ոտքը» վերնագրով ֆիլմը տիկին Բրաունի դրամայի դերի կատարման համար։

Ունի մի շարք հաջողված ֆիլմեր որոնցից են՝ «Տանը մենակ 2» (1992), «Ես ամուսնացա մուրճով հանցագործի հետ» (1993), «Հրեշտակները դաշտի եզրին» (1994), Բրենդան վերսկսել է ակտիվ կարիերան հեռուստատեսությունում, նկարահանվել է բազմաթիվ հեռուստատեսային ֆիլմերում, ինչպես նաև «Աղետ» ֆիլմում և մի շարք դրվագներում, որտեղ նկարահանվել է 1980-ական թվականներին։

Բրենդների մասնակցությամբ վերջին հաջողված ֆիլմերն են՝ «Իսկ ներսում ես պարում եմ» (2004) և «Փակել շրջանակը» (2007)։ Բրենդան ամուսնացած է եղել դերասան Բարրի Դևիսի հետ, որից բաժանվել է 1990 թվականին։ Տվյալ պահին նա ապրում է Բրիստոլում իր գործընկերոջ՝ Ջոի հետ[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Առեղծված Ալբերտ Նոբբսը (2011)` Պոլլի
  • Ջրհեղեղ (2011)` Դոտտի
  • Փակել շրջանակը (2007)` Ռեյլլի տատիկը
  • Ճանապարհ դեպի Տարան (2005)` Մոնա
  • Կաթ (2005)՝ Նեն
  • Իսկ ներսում ես պարում եմ (2004)՝ Այլին
  • Վերոնիկայի թիկնապահները (2003)՝ Բերնի
  • Ժամանակն է սպանելու (1996)՝ Էտել
  • Անանուն սեր (1994)՝ Լիլի
  • Հրեշտակները դաշտի եզրին (1994) Մեգգի Նելսոն
  • Մահացու խորհուրդ (1994)՝ Այրիս
  • Ես ամուսնացա մուրճով սպանողի հետ (1993)՝ Մերի Մակինզի
  • Տանը մենակ 2 (1992)՝ Այգու աղավնիների կերակրողը
  • Իմ ձախ ոտքը (1989)՝ Տիկին Բրաուն
  • Ռոմանտիկ պատմություն պարահանդեսում (1982)՝ Բրիդի
  • Մեղսագործ Դեյվը (1969)՝ դրվագ (դերերում չկա)

Մրցանակներ խմբագրել

  • 1990, «Օսկար» մրցանակ, երկրորդ պլանի լավագույն կին դերասան «Իմ ձախ ոտքը» ֆիլմի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 «holby.tv | Casualty | Brenda Fricker». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրենդա Ֆրիքեր» հոդվածին։