Տայսյո

Ճապոնիայի պատմության ժամանակաշրջան

Տայսյո կամ Տալշյո(ճապ.՝ 大正 - «մեծ արդարություն»), Ճապոնիայի պատմության ժամանակաշրջան է։ Թվագրվում է 1912 թվականի հուլիսի 30-ից մինչև 1926 թվականի դեկտեմբերի 25-ը, որը համընկնում է Տայսյո կայսրի կառավարման տարիներին[1]։ Ժամանակաշրջանը ազատական ​​շարժման ժամանակ էր, որը հայտնի էր որպես «Տայսյո ժողովրդավարություն»։ Գենրոներին (ավագանի, խորհրդատու) փոխարինել են խորհրդարանը և Դեմոկրատական ​​կուսակցությունը:

Տայսյո
ճապ.՝ 大正
հուլիսի 30, 1912 – դեկտեմբերի 25, 1926
Կայսր Տայսյո (1900)
Գտնվել էՃապոնիա
Նախորդել էՄեյձի
Հաջորդել էՍյովա
ՄիապետՏայսյո

Տայսյոյի ժամանակաշրջան Խմբագրել

Տայսյոյի ժամանակաշրջանը կապված է ճապոնական կայսր Տայսյոյի կառավարման ժամանակաշրջանի հետ։ Պատմության պարբերականացման ճապոնական համակարգը՝ մինչև «մեկ միապետ՝ մեկ կառավարման կարգախոս» համակարգի ներդրումը [2], ենթադրում էր, որ պատմական ժամանակաշրջանները համապատասխանում են այն տարածքի անվանը, որտեղ գտնվում էր այդ ժամանակվա իշխանությունը, այսինքն. Ճապոնիայի պատմության դասական պարբերականացումը կապված է մայրաքաղաքի գտնվելու վայրի հետ՝ Ասուկա, Նարա, Հեյան, Կամակուրա, Մուրոմաչի, Էդո։ Տայսյոյի ժամանակաշրջանն ընդգրկում է 14 տարվա պատմություն 1912-ից 1926 թվականներին, այդպիսով լինելով ճապոնական պատմական պարբերականացման համակարգի ամենակարճ ժամանակաշրջանը[3]։

1912 թվականը, այսինքն՝ Մեյձիի դարաշրջանի 45-րդ տարին կամ Տայսյոյի դարաշրջանի զրոյական տարին, համընկնում է Չինաստանում Սինհայական հեղափոխության սկզբի հետ։ Նաև Տայսյոյի ժամանակաշրջանի սկիզբը համընկնում է Հյուսիսային Կորեայի պետականության և գաղափարախոսության հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան հետ, այսինքն՝ Ջուչեի օրացույցի սկզբի հետ։

Տասյոյի ժամանակաշրջանի Ճապոնական օրացույցի տարիները սկսում են 1912 թվականից։

Տասյո 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
ԳՕ 1912 1913 1914 1915 1916 1917 1918 1919 1920 1921 1922 1923 1924 1925 1926

Կարևոր իրադարձություններ Ճապոնիայում Խմբագրել

1920 թվականի դեկտեմբերի 10-ին ստեղծվել է Ճապոնիայի սոցիալիստական ​​լիգան։ 1921 թվականի նոյեմբերի 4-ին սպանվել է Ճապոնիայի վարչապետ Հարա Տակաշին։ Նոյեմբերի 29-ին գահաժառանգ արքայազն Հիրոխիտոն նշանակվել է Տայսյո կայսրի ռեգենտ, որը քրոնիկ հիվանդ էր[4]։ 1922 թվականի հուլիսի 15-ին ստեղծվել է Ճապոնիայի կոմունիստական ​​կուսակցությունը։

1923 թվականի սեպտեմբերի 1-ին երկրաշարժ է տեղի ունեցել Կանտո շրջանում՝ մահացածնել են 174 հազար մարդ, անհետ կորել՝ 542 հազար։ Դեկտեմբերի 27-ին մահափորձ է իրականացվել արքայազն և ռեգենտ Հիրոխիտոյի դեմ։ Ապրիլի 22-ին,նդունվել է «Հասարակական կարգի պաշտպանության մասին» օրենքը, որը նախատեսում է խոսքի և հավաքների ազատության էական սահմանափակում։ 1926 թվականի դեկտեմբերի 5-ին ստեղծվել է Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը։ Դեկտեմբերի 25-ին Կայսր Տայսյոն մահացել է, և կայսր է դարձել Հիրոխիտոն[4]։

Արտաքին քաղաքականության կարևոր իրադարձություններ Խմբագրել

Տայսյոյի ժամանակաշրջանին համընկնել են մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին[5], Չինաստանի հետ հակամարտության սրումը և ԽՍՀՄ-ի հետ հակամարտության սկիզբը[6]։

1914 թվականի օգոստոսի 23-ին 1911 թվականի անգլո-ճապոնական պայմանագրով Ճապոնիայի կայսրությունը մտել է Առաջին համաշխարհային պատերազմ Մեծ Բրիտանիայի կողմից[7]։ 1915 թվականի հունվարի 18-ին Ճապոնիան «Քսանմեկ պահանջ» է ներկայացրել Չինաստանին՝ Չինաստանում տարածքային, տնտեսական և քաղաքական իրավունքների համար[8]։ 1916 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանը և Ճապոնիան Պետրոգրադում ստորագրել են դաշնակցային պայմանագիր 5 տարի ժամկետով։ 1917 թվականի նոյեմբերի 2-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ճապոնիայի կայսրությունը Վաշինգտոնում կնքել են Լանսինգ-Իսիի համաձայնագիրը՝ Ամերիկայի կողմից Չինաստանում Ճապոնիայի «հատուկ շահերի» ճանաչման մասին։ 1918 թվականի հունվարի 12-ին Ճապոնիան մտել է խորհրդային տարածք՝ Սիբիր և Հեռավոր Արևելք։ Մայիսի 16-ին Չինաստանը և Ճապոնիան ստորագրել են գաղտնի ռազմական համագործակցության համաձայնագիր։ Նույն տարվա օգոստոսի 3-ին Տոյամա պրեֆեկտուրայում սկսվել են «բրնձի խռովությունները», որոնք ընդգրկել են Ճապոնիայի մեծ մասը։ 1919 թվականի մարտի 1-ին Կորեայում սկսվել է հակաճապոնական ապստամբությունը[9]։ Ճապոնիան՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի հետ մեկտեղ, մշտական ​​անդամություն է ստացել նորաստեղծ Ազգերի լիգայի խորհրդում[10]։ Ապրիլի 6-ին Հեռավոր Արևելքի Հանրապետություն է ձևավորվել, որպես բուֆերային պետություն ՌՍՖՍՀ-ի և Ճապոնիայի կողմից գրավված տարածքների միջև, իսկ մայիսին Ճապոնիան ստորագրել է Հեռավոր Արևելքը ճանաչող հռչակագիր և հայտարարել Անդրբայկալիայից զորքերի տարհանման մասին[11]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Nussbaum, Louis-Frédéric; Roth, Käthe (2005), Japan Encyclopedia, Cambridge: Harvard University Press, ISBN 978-0-674-01753-5,։ էջ 929 
  2. Рубель В. А. Японська цивілізація: традиційне суспільство і державність. — К. : «Аквілон-Прес», 1997. — 256 с. — ISBN 966-7209-05-9. 
  3. «Japanische Geschichtsperioden – Religion-in-Japan»։ www.univie.ac.at։ Վերցված է 2022-01-30 
  4. 4,0 4,1 «Hirohito»։ www.britannica.com (անգլերեն)։ Վերցված է 2022-01-30 
  5. Англо-японский союз 1902—21 / М. П. Айзенштат // А — Анкетирование. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 702. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 1). — ISBN 5-85270-329-X. 
  6. Ширяев В. А., Егоров Н. А. Пресечение подрывной деятельности против Советской России на Дальнем Востоке в 1920-е годы. // Военно-исторический журнал. — 2012. — № 4. — С.19-22. 
  7. Англо-японский союзный договор // [Алжирские экспедиции — Аракчеев, граф, Алексей Андреевич]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911. — С. 540—542. — (Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого … [и др.] ; 1911—1915, т. 2). 
  8. «История Востока» в 6 томах. Том V «Восток в новейшее время (1914—1945 гг.)» — М.: Восточная литература, 1995. — ISBN 5-02-018102-1 
  9. March First Movement (Korean history) — Encyclopedia Britannica
  10. «Лига Наций: история создания и результаты работы»։ // РИА Новости։ 2011-04-18։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-23-ին։ Վերցված է 2012-02-02 
  11. Японский план «умиротворения» российского Дальнего Востока («Предварительный протокол реформ, подлежащих введению на территории бывшей Российской империи, ныне именуемой Дальневосточная республика»). Публикация Ширяевой В. С., Чумаковой Н. С. // Военно-исторический журнал. — 2009. — № 4. — С.17-22.