Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տամբովկա (այլ կիրառումներ)

Տամբովկա (վրաց.՝ ტამბოვკა), գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Գտնվում է Փարվանա լճի ափին, Աբուլ լեռնագագաթից արևելք, շրջկենտրոնից 40 կիլոմետր հյուսիս-արևելք[2]։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Տամբովկաում գործում են ձկնային տնտեսություններ, պանրագործարան։ Ունի ռուսական միջնակարգ դպրոց, 2 գրադարան, ակումբ, բժշկական և կապի բաժանմունք։

Գյուղ
Տամբովկա
վրաց.՝ ტამბოვკა
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՍամցխե-Ջավախք
ՄունիցիպալիտետՆինոծմինդայի մունիցիպալիտետ
ՀամայնքՆինոծմինդայի մունիցիպալիտետ
ԲԾՄ2080 մետր
Պաշտոնական լեզուՎրացերեն
Բնակչություն136[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր (97,6 %)
Ժամային գոտիUTC+4
Տամբովկա (Վրաստան)##
Տամբովկա (Վրաստան)
Տամբովկա (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Տամբովկա (Սամցխե-Ջավախեթի մարզ)
Տամբովկա (Նինոծմինդայի մունիցիպալիտետ)##
Տամբովկա (Նինոծմինդայի մունիցիպալիտետ)

Պատմություն

խմբագրել
 
Տամբովկայում հայտնաբերված հիմնավեր եկեղեցու լուսամուտի գեղաքանդակ պսակ

1840-ական թվականներին Տամբովկա տեղափոխված ռուսները հին գյուղատեղիում հիմնում են նոր գյուղ։ 1914 թվականին Տամբովկան ունեցել է 469 բնակիչ[3]։ Հայտնի է, որ մի խումբ հայեր Ախալքալաքի Խուլգումո գյուղից 1924 թվականին տեղափոխվել են Տամբովկա[2]։

1993 թվականին հնագիտական պեղումներ են կատարվել մ.թ.ա. 2000-1800 թթ. թվագրվող գյուղամերձ հնավայրում։ Աշխատանքները վերսկսվել են 2000 թվականին։ Հայտնաբերվել են միջին բրոնզի և պղնձի ժամանակաշրջաններով թվագրվող նյութեր, 28 մ տրամագծով և 3 մ բարձրությամբ դամբարանաբլուր։ Ըստ վրացի հնագետ Կախա Կախիանիի` Տամբովկայի հնագիտական նյութերը վկայում են, որ «տեղում վրացիները 4000 տարվա պատմություն ունեն»[4]։ Այս տեսակետի հետ համաձայն չէ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը[2]։

Հուշարձանագետ Ս. Կարապետյանը 1988 և 2004 թվականներին Տամբովկայում կատարած ուսումնասիրությունների ընթացքում գյուղում հայտնաբերել է հիմնավեր եկեղեցու լուսամուտի գեղաքանդակ պսակ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
  2. 2,0 2,1 2,2 Սամվել Կարապետյան. Ջավախք (PDF). Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության գիտական խորհուրդ. էջ 2006. ISBN 5-8080-0651-1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  3. “Кавказский календарь на 1915 г.”, Тифлис, 1914, ст. 186.
  4. “ხვალინდელი დღე”, 20.07.2005, N 138:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 557